Ընդդիմության գործողությունները հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումների վրա, որի բառապաշարը սպառված է. ԱԺ խոսնակ

«Այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը, մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում, որի արդյունքում չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը շահող դուրս կգա կամ երջանիկ կլինի»:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի հարցին, որի մասով ՄԱԿ-ի միջազգային դատարանը պատրտավորեցրել է Ադրբեջանին բացել այն:

«Մենք վաղուց պատրաստ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որի մասին բազմիցս ասել ենք: Սակայն անընդհատ ադրբեջանական կողմից ներկայացվող նոր իրավիճակները, որոնք տեղի են ունենում սահմանին, խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Այնուամենայնիվ, մենք ամեն բան անելու ենք և գործելու ենք արագ, որպեսզի պայմանագիրը կքնվի»,- նշեց նա:

Վերջինիս կարծիքով՝ Արցախի անվտանգության երաշխավորը պիտի լինի այնպիսի երկիր կամ կառույց, որն իրապես կկարողանա դա ապահովել, ոչ թե կկնքնվի համաձայանգիր, և դրանով ստանձնած պարտավորությունները կմնան թղթի վրա, որովհետև սույն պատասխանատուն ի վիճակի չէ իրագործել դրանք. «Բոլոր պայմանավորվածությունները պետք է երաշխիք ունենան: Մենք ունենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն, որի իրագործումից դժգոհ է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը: Կարծում ենք՝ այս մասով հստակ մեխանիզմ է պետք»:

Հարցին՝ ընդդիմությունը հերթական անգամ փողոցային պայքարի մասին է ակնկարկում, արդյոք իշխանությունն այս մասով մտահոգություն չունի՞, որ նրանք կհասնեն իրենց դրած նպատակին, այն է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, Սիմոնյանն ասաց ո՛չ:

«Ընդհանրապես ընդդիմության գործողությունները վերջին պատմական ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումների վրա, որի բառապաշարն այսօր, կարծում եմ, արդեն սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- նկատեց նա:

Անդրադառնալով նաև ԼՂ պետնախարար Ռուբեն Վարդնայանի պաշտոնի ազատմանը՝ Սիմոնայնն ասաց՝ չգիտի, թե ինչ դրդապատճառներով է դա եղել. «Այդ մասով նրանք իրենց մեկնաբանությունը տվել են, Հայաստանի իշխանությունները որևիցե մասնկացություն թե՛ նրա պաշտոնի նշանակմանը, թե՛ ազատմանը չեն ունեցել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1328 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ