Երևան
12 °C
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման փաստն ինքնին դրական է, որովհետև Արցախի վիճակի որևէ կերպ կարգավորումը, դրա հայանպաստ տարբերակը, Արցախին երկխոսության սեղանի շուրջ տանելը շատ կարևոր է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով փետրվարի 24-ին Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կազմակերպած հանդիպմանը:
«Այս ամենի արդյունքն այն է, որ, ըստ պայմանավորվածության, վերականգնվել է դեպի ԼՂ գազի մատակարարումն ու կարգավորվում է էլեկտրաէներգիայի հարցը, այդ թվում՝ Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի: Այլ հարց է, թե որքանով սա կայուն և երկարաժամկետ կլինի. այս մասով ավելի ճիշտ կմեկնաբանեն ադրբեջանագետները, որոնք կկարողանան ասել՝ ո՞րն է Ադրբեջանի ծրագրանպատակային դաշտը: Այնուամենայնիվ, այս պարագայում ամենաարդյունավետ տարբերակն Արցախ-Ադրբեջան ուղիղ երկխոսությունն է, որն էլ բխում է մեր շահերից»,- կարծում է քաղաքագետը:
Հարցին՝ իսկ արդյոք Արցախ-Հայաստան կենսական ճանապարհի փակման խնդիրը կկարգավորվի՞, Ադրբեջանը կբացի՞ ճանապարհը՝ հաշվի առնելով թե՛ միջազգային դատարանի որոշումը, թե՛ ռուս խաղաղապահ զորախմբի գործադրած ջանքերն այդ ուղղությամբ, վերջինս ասում է, որ այդ մասով դեռևս հնարավոր չէ հստակ եզրահանգումներ անել:
«Ռուսաստանի նպատակն այն չէր, որ իր ուղարկած խաղաղապահ զորախմբով ապահովեր Հայաստանի անվտանգությունը, այլ այն, որ տեղի՝ Արցախի բնակչությանը պատանդ վերցնեն և պահանջներ ներկայացնեն: Դուրս է գալիս, որ ռուս խաղաղապահ առաքելությունը ծառայել է իր բուն և իրական նպատակին: Իսկ ճանապարհի մասով ասել, թե ինչ կլինի, թերևս աճպարարություն կլինի, որովհետև չկա հստակ տեղեկատվություն, թե ինչ է քննարկվել բանակցությունների ժամանակ: Կարծում եմ, ամեն դեպքում, ճիշտ կլինի պատրաստվել վատին, որովհետև եթե լավը չլինի, պետք է կարողանալ վատին դիմակայել»,- նշում է նա:
Այնուամենայնիվ, քաղաքագետը կարևորում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը՝ ընդգծելով, որ այն բավականին լուրջ ու նշանակալից ազդեցություն ունեցավ հատկապես Ադրբեջանի համար, որովհետև դրանով է՛լ ավելի ամրապնդվեց Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռյակից դուրս տեղի ունեցող կոնսենսուսը, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և փակ պահելը էթնիկ զտման փորձ է. «Դատարանի որոշումը, իհարկե, չի կարող լուծել բոլոր խնդիրները, սակայն այն կարևոր գործիք է, որի հետ պետք է աշխատել: Ի վերջո, ամեն բան կախված է մեր աշխատանքից»:
Քոչինյանի համոզմամբ՝ եթե մենք այս ուղղությամբ բավական ջանքեր գործադրենք և հետևողական լինենք, ապա կկարողանանք ստանալ միջազգային հանրության, այսինքն՝ առաջատար արևմտյան երկրների գործնական աջակցությունը:
«Պետք է հաշվի առնել, որ միջազգային դատարանի որոշումների դեմ կամ կողմ լինողը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, որի մշտական անդամն է նաև Ռուսաստանը, որն էլ հայտնի չափով սահմանափակելու է դատարանի որոշումների կայացման հնարավորությունները: Չպետք է մոռանալ սրա մասին: Կարծում եմ՝ պետք է աշխատել գտնել զուգահեռ ուղիներ այս ուղղությամբ»,- նկատում է նա:
Ըստ զրուցակցի՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը վարում է բավականին կանխատեսելի քաղաքականություն, ունի հստակ պահանջներ Հայաստանից, որը եթե չի ստանում, անցնում է ճնշումների, որոնք էլ ունեն աճման միտում. «Ճնշումների մեջ է տեղավորվում նաև այն, որ արդեն մի քանի օր է, ինչ Հայաստան գազի մատակարարումը խաթարվել է: Սա հարվածներից մեկն է, և, ըստ երևույթին, դրանք կարող են ավելի ուժգնանալ»:
Ստեղծված իրավիճակում կա երկու տարբերակ՝ կա՛մ պետք է մնալ ռուսակենտրոն ու անել այն, ինչ նա է թելադրում, կա՛մ դուրս գալ անվտանգային այդ ճարտարապետությունից, կարծում է Քոչինյանը:
«Կա՛մ պետք է գնալ հռետորական գործողությունների և փոխել մինչև անվտանգային ճարտարապետություն, որի ժամանակ հնարավորություն կլինի չանելու այն, ինչ թելադրում են, կա՛մ եթե պատրաստ չենք դրան, ուրեմն պետք է անել այն, ինչ Ռուսաստանը կասի: Ինքնախաբեություն է փորձել չանել այն, ինչ ռուսական կողմն է ասում ու միևնույն ժամանակ չգնալ փոփոխությունների: Հայաստանն այս պարագայում կարող է ձգտել դեպի ԱՄՆ և ՆԱՏՕ՝ փորձելով տարբեր ձևաչափերով աշխատել նրանց հետ»,- ասում է նա:
Քաղաքագետը նաև անուղղակի հարցադրում է անում. «Գիտե՞ք՝ ուզում եմ հասկանալ՝ Հայաստանում դեռ մարդ մնացե՞լ է, որը մտածում է՝ եթե վաղը Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները Թուրքիային կրակելու են. դա մտային մորմոք է, թե Հայաստանի սահմանին տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը պաշտպանելու է մեզ: Պետք է սթափ դատել»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT