Եթե տարբեր կառույցներ խոսում են Ադրբեջանի կողմից որոշման չկատարման մասին, դա արդեն քաղաքական հետևանք է. Կիրակոսյան

Միջազգային դատարանի որոշումները չկատարելու դեպքում քաղաքական հետևանքներ, բնականաբար, լինում են: 

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ հիմա էլ արդեն կան քաղաքական հետևանքներ, որոնք միգուցե շատ տեսանելի չեն:

«Եթե տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ սկսում են այս հարցի մասին խոսել կամ գնահատական տալ Ադրբեջանի կողմից որոշման չկատարման մասին, դա արդեն իսկ էական քաղաքական հետևանք է ու ձնագնդիի էֆեկտով կարող է հասնել որոշակի արդյունքի»,- նշեց նա:

Վերջինս նաև մանրամասնեց, որ ժամանակավոր մկիջոցը կիրառված է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի մեծ գործի շրջանակներում, որը ուժի մեջ է լինելու մինչև դատարանը վերջնական վճիռ կկայացնի. «Մենք հիմնական գործի քննության ընթացքում այս ապացույցները ևս ներկայացնելու ենք դատարան. Ադրբեջանի կողմից դատարանի պահանջի չկատարելը, վերջինիս կողմից քայլերի ձեռնարկումը, որոնք խախտում են դատարանի որոշումը»:

Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ կա ևս մեկ կարևոր հանգամանք. դատարանը հնարավորություն ունի ստեղծելու երեք դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է ավելի մոտիկից հետևել՝ արդյոք դատարանի որոշումը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Նմանատիպ պրակտիկա դատարանն ունեցել է: Միգուցե նաև փաստահավաք առաքելություն գա, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Դատարանի այս երեք հոգանոց դատավորների կոմիտեն նոր երևույթ է դատարանի գործունեության մեջ, որը որոշակի քննադատության է արժանացել, քանի որ դատարանը իրավական մարմին է, իսկ այդ պրոցեսների կատարմանը հետևելը ավելի շատ քաղաքական գործընթացներ են: Կա նաև հակառակ կարծիքը, որ դատարանը պետք է իր կիրառած միջոցին որոշակիորեն տեր կանգնի»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ հայկական հարցերին վերաբերող վեց վճիռ կա, որոնք դասական գործեր են՝ Գուրգեն Մարգարյանի կացնահարման դեպքով վճիռն է, մնացած վճիռները վերաբերում են քաղաքացիական անձանց, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ խոշտանգվել, կա՛մ խեղվել են խաղաղ պայմաններում. «Վճիռների կատարման վերահսկողության ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են թե՛ ԱԳՆ-ի, թե՛ մեր կողմից՝ սերտորեն համագործակցելով Ստրասբուրգում մեր ներկայացուցչության հետ: Փորձում ենք այս հարցն անընդհատ բարձրացնել, ուշադրության կենտրոնում պահել»:

Նրա խոսքով՝ միայն այս վեց վճիռը չէ, որ Ադրբեջանը խնդիր ունի կատարելու, շատ ավելի վճիռներ կան, որոնք վերաբերում են Ադրբեջանի քաղաքացիների հետ կատարված վճիռներին, որոնք ևս շատ պրոբլեմատիկ են:

«Այս վեցը բուն հայկականներն են և մեզ հետաքրքրողները: Հետևողական ենք ու անընդհատ այս հարցը բարձրացնում ենք»,- վստահեցրեց Կիրակոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
995 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ