Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել աղետի և ապաշրջափակել «կյանքի ճանապարհ»-ը. ԵԱՏՄ հանրային պալատ

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը հանդես է եկել դիմում-կոչով՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման հետ: Կառույցը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել «Կյանքի ճանապարհ»-ը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի առնչությամբ՝ կապի միակ առանցքային ճանապարհի արգելափակման հետևանքով, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան հասցվել են կենսական նշանակության ապրանքներ, սննդամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի շարժական անջատումներ։

Արդյունքում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվել է ծանր վիճակում։

Այս ամենը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար և հանդիսանում 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի Ժնևի կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների խախտում՝ խաղաղ բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության վերաբերյալ։

Ըստ որի՝ այս փաստաթղթերով

  • Արգելվում են բռնության ակտերը կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել խաղաղ բնակչությանը (հոդված 51).
  • Արգելվում է քաղաքացիական սովի օգտագործումը որպես պատերազմի մեթոդ (հոդված 54).
  • Արգելվում է հարձակվել կամ ոչնչացնել, հեռացնել կամ դարձնել անօգտագործելի առարկաներ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, անկախ շարժառիթից՝ խաղաղ բնակչությանը սովամահ անելու, նրանց հեռանալու ստիպելու կամ որևէ այլ պատճառով (հոդված. 54):
  • Արձանագրությունը հատուկ նախատեսում է «Օգնության գործողություններ», նույնիսկ եթե նման օգնությունը նախատեսված է հակառակ կողմի քաղաքացիական բնակչության համար» (հոդված 70):

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երկու ուղղություններով բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար։

Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ներկայիս բարդ իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին, և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների, միջազգային հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կոչով։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել Կյանքի ճանապարհը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28920 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար