Երևան
12 °C
Հաշվի առնելով Հայաստանում վայրի կենդանիների հետ կապված խնդիրները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական նոր փոփոխություններ՝ փորձելով այս կերպ պաշտպանել վայրի կենդանիներին:
Գերատեսչությունը 26 իրավական ակտերի փոփոխություն է նախատեսում, որոնցից առաջինը վերաբերում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահմանը, որով այդ կենդանիներին պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, որպեսզի կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանան։
«Մինչ օրենքի նոր կարգավորումը ընդունելը՝ վայրի կենդանիների գործընթացն ուներ բավականին մեծ բացեր։ Չկար թույլտվությունների հատվածը, կար Կառավարության որոշում, որով միայն պահման չափանիշներն էին սահմանված, մինչդեռ դրանց հետագա որակական հատկանիշների մասով որևէ կարգավորում նախատեսված չէր։ Այսինքն՝ տրամաբանությունը սա է՝ պահելուց առաջ անձը պետք է ունենա լիազոր մարմնից թույլտվություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Հարցադրմանը՝ ի՞նչ վիճակագրություն կա, թե որքան վայրի կենդանի է պահվում ոչ բարվոք և ոչ համապատասխան պայմաններում, Գրիգորյանը կոնկրետ թիվ չի կարողանում նշել, սակայն շեշտում է՝ դրանք բացահայտվել են կա՛մ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության արդյունքում, կա՛մ հանրային արձագանքի միջոցով, կա՛մ այլ հանգամանքներով պայմանավորված։
Գերատեսչությունում հստակ տեղեկատվություն չկա նաև այն մասին, թե ՀՀ-ում քանի՞ անձ որքա՞ն քանակությամբ վայրի կենդանիներ է պահում:
«Առաջնահերթ մշակվել է վայրի կենդանիների պահման թույլտվության տրամադրման կարգը մեկ այլ իրավական ակտով էլ թույլտվություն չի պահանջվի այն կենդանիների դեպքում, որոնք գնվել են, օրինակ, կենդանական խանութից գնվածներին դեպքում ուղղակի լինելու է ցանկ, որոնց համար թույլտվություն պետք չի լինելու։ Տրվելու է հաշվառման կարգ, որ թույլտվություն ստանալուց հետո ամենամյա պարբերականությամբ անձը տեղեկատվություն տրամադրի կենդանիների մասին, որպեսզի կարողանանք ընդհանուր պատկերը կառավարել։ Օրենսդրական նոր կարգավորումը վերաբերելու է թե՛ արդեն պահվող, թե՛ նոր պահել ցանկացող կենդանիներին»,- մանրամասնում է բանախոսը:
Այս ամենից հետո, ըստ Գրիգորյանի, կքննարկվի նշված անձանց կենդանիներ պահելու՝ լիազորություն տալու հարցը. «Դեռևս 2015 թվականի դեկտեմբեր ամսին միջազգային մամուլում հրապարակվեց մի նյութ, որ ՀՀ-ում՝ վատ պայմաններում, անտեսված վիճակում պահվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ։ Այսինքն՝ այդ կենդանիների ճակատագիրն անորոշ էր։ Դա ազդեց Հայաստանի վարկանիշի վրա և ցույց տվեց այս ոլորտում առկա բացերը։ Ստացվել էր պատկեր, որ անհատը կարող է պահել այդ կենդանիներին՝ հետագայում դրանց ֆինանսական ծախսերն ու խնամքը թողնելով պետության ուսերին։ Չհաշված այն, թե ինչ վտանգներ կարող էին առաջացնել կենդանիներն ու վնասեին մեզ մոտ առկա էնդեմիկ տեսակներին, եթե հայտնվեին ազատության մեջ»։
Զրուցակիցն այս համատեքստում մի դեպք է մտաբերում, երբ Գյումրիում մի քանի վայրի կենդանիներ՝ արջեր, առյուծներ, բեզուարյան արջեր պահող անձը սնանկացել էր, և կենդանիների ֆինանսական ծախսը ընկել էր պետության վրա։ Կարգավորումները խստացնելու հիմք նաև սա է հանդիսացել, որ ամեն ոք չկարողանա վայրի կենդանի պահել։
Նոր կարգով պարտադիր կլինի նաև, թե ինչու է անձը ցանկանում ձեռք բերել վայրի կենդանի, պայմանագիր կապի անասնաբուժությամբ զբաղվող հաստատության հետ, ունենա կենդանաբան կամ կենդանաբանի որակավորում ունեցող աշխատակից:
«Այս բոլորն անհրաժեշտ են, որպեսզի, ենթադրենք, ամեն մի բենզալցակայանի կողքը արջ չտեսնենք, կամ եթե տեսնենք, հիմնավորված լինի՝ ինչո՞ւ է արջը այնտեղ։ Երբ ձեռք բերելուց առաջ ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը, կկարողանանք նաև հասկանալ, թե ինչպե՞ս ու որտեղի՞ց են ձեռք բերում կենդանիներին»,- ասում է նա՝ հավելելով՝ կենդանիներին պահելու թույլտվությունն էլ տալու են հանձնաժողովի անդամները, որոնք լինելու են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մի շարք կառույցների մասնագետներ. «Ուսումնասիրելու են ներկայացված փաստաթղթերը և յուրաքանչյուր կենդանու մասով կարծիք հայտնեն»։
Կենդանիներին թաքցնելու հնարավոր դեպքերն էլ բացահայտելու է համապատասխան տեսչական մարմինը։ Եթե հայտնաբերվի, որ որևէ անձ չունի լիազորություն, բայց պահում է վայրի կենդանի, սահմանվելու է վարչական տուգանք․ քաղաքացիների համար՝ 150-200 հազար դրամ, իրավաբանական անձանց համար՝ 170-250 հազար դրամ. «Մյուս դեպքերում, եթե հաշվառման տվյալները չտրամադրեն անձինք, թե, օրինակ, քանի կենդանի ունեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդհուպ՝ մինչև կենդանու առգրավում»։
Օրենսդրական այս փոփոխություններն իրականացնելու համար նախարարությունը քննարկումներ է ունեցել կենդանասերների հետ, ինչպես նաև շահագրգիռ անձանց։ Ըստ Գրիգորյանի՝ լսել են և հաշվի առել բոլոր կողմերի կարծիքները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT