Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին ՀՀ վարչապետի հայտարարություններին

«Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները հակասում են դատարանի որոշմանը և Երևանի կողմից միակողմանի ցանկությունների հերթական փորձն են»:

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որով պատասխանել են ՀՀ վարչապետի հայտարարություններին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ դատարանն արձանագրել է Լաչինի ճանապարհի փակումը, չի համընկնում ժամանակավոր միջոցների մասին դատարանի որոշման տեքստի հետ, իսկ դատարանի որոշման մեջ նշված չէ ճանապարհը փակելու մասին։

Արտաքին դիվանագիտական կառույցը մեղադրել է Հայաստանին՝ դատարանի հիմնավորումն այս հարցում սխալ ներկայացնելու համար:

«Ցավալի է, որ Հայաստանի վարչապետը չի կարող ընդունել, որ դատարանը մերժել է Հայաստանի երկու հիմնական մեղադրանքները, այն, որ Լաչինի ճանապարհին մի խումբ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան իբր կազմակերպել է Ադրբեջանի կառավարությունը, և որ Ադրբեջանը իբր խոչընդոտում է գազամատակարարմանը և Հայաստանի բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցմանը:

Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունից թվում է, թե նա չի հիշում 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության կետը, որում ասվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, մեքենաների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհի երկայնքով՝ երկու ուղղություններով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կողմը հավելել է, որ Լաչինի ճանապարհի երթևեկության անվտանգության երաշխիքը չպետք է ընկալվի որպես ճանապարհի չարաշահման հնարավորությունների ստեղծում, ինչը, ըստ պաշտոնական Բաքվի, արել է Հայաստանը և թույլ չի տա կրկնել ադրբեջանական կողմը:

«Ընդհանուր առմամբ, անհիմն պնդման հետ կապված, թե իբր Միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը, պետք է նշել, որ դատարանի ժամանակավոր պահանջը չի համընկնում Հայաստանի պահանջի հետ։ Դատարանի եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը «պետք է ձեռնարկի բոլոր միջոցները իր պարտավորությունների շրջանակներում», այլ ոչ թե «ապահովի սահուն տեղաշարժը»։ Դատարանը նաև մերժել է Հայաստանի այն պնդումները, որ ճանապարհի երթևեկությունը պետք է լինի ազատ բոլոր անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների համար։ Այսպիսով, դատարանը, պաշտպանելով Ադրբեջանի դիրքորոշումը, մերժել է Հայաստանի պահանջը՝ Լաչինի ճանապարհով երթևեկությունն իրականացնել «ազատ», այսինքն՝ առանց վերահսկողության։

Դատարանը իր որոշման մեջ հաշվի է առել, որ Ադրբեջանն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել և կձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր քայլերը՝ երաշխավորելու Լաչինի ճանապարհի երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև Եռակողմ հայտարարության պայմանները կատարելու երկրի ջանքերը»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Կառույցը, խեղաթյուրելով միջազգային դատարանի կայացրած որոշումը, ներկայացրել է, թե իբր դատական նիստերը ևս մեկ անգամ ապացուցել են, որ միջազգային կազմակերպություններին ուղղված Հայաստանի պնդումները, թե ինքը ականներ չի տեղադրել իր վերահսկողությունից դուրս տարածքներում, «հիմնված են ստի վրա»։ 

Հիշեցնենք՝ այս հարցում Հայաստանը պնդում է, որ ականներ տեղադրվել են սեփական՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում և ադրբեջանական տարածքներում դրանք չեն դրվել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, իր հայտարարության մեջ պնդել է, թե «Հայաստանը չի կարող ազատվել ադրբեջանական տարածքներում ականների և թակարդների տեղադրման պատասխանատվությունից, ինչպես նաև դրանց՝ իբր տեղափոխումից Լաչինի ճանապարհով»:

Հայտարարության մեջ ասվում է, որ ականների սպառնալիքի և իբր «կեղծ քարտեզների տրամադրման» հարցը միջազգային դատարանը կքննի առանձին»։

«Ադրբեջանն առաջարկել է սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի մուտքի մոտ։ Այս առաջարկը դրականորեն ընդունեցին միջազգային գործընկերները՝ որպես թափանցիկ մեխանիզմ և վստահության միջոց Լաչինի ճանապարհին, որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։ Սակայն Հայաստանի՝ այս առաջարկից առանց որևէ հիմնավորման մերժումը վկայում է Լաչինի ճանապարհի թափանցիկության նկատմամբ Հայաստանի անհետաքրքրության մասին, այն շարունակելու չարաշահելու մտադրության մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1330 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները