Երևան
12 °C
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը ճիշտ որոշում է համարում։ Ըստ նրա՝ տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունները խախտելու միտում ունեցող անձինք Արցախում որևէ տեղ չունեն, և պետք չէ հարցը կապել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ:
«Ադրբեջանը շատ պահանջներ կարող է ներկայացնել։ Չպետք է դրանց ուշադրություն դարձնել, կամ Արցախում տեղի ունեցածը վերագրել նրանց պահանջի կատարում։ Ադրբեջանը, այս հարցը մշտապես բարձրաձայնելով, զբաղված էր մանիպուլիացիոն գործողություններով, փորձում էր թեման շահագործել հօգուտ իրեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ նրա՝ Վարդանյանի ազատումը կարող է դիտարկվել նաև որպես հարված ՌԴ-ին, քանի որ շատ էին խոսակցությունները, թե Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի դրածոն է:
«ՌԴ-ն զբաղված է խափանարար գործողություններով և չեզոքացնելով այն լծակները, որոնք Հայաստանը ձեռք է բերում։ Դրա համար սա կարող ենք վերագրել հարված։ Երբ որ ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները ձեռք են բերում միջազգային ֆորմատ ձևավորելու պայմանավորվածություններ, այդ պահին Ադրբեջանը որևէ առարկություններ չի հնչեցնում, արդյունքում փորձ է արվում ի հայտ բերել ինչ-որ մեկին, որին Ադրբեջանը կներկայացներ որպես պատրվակ՝ այդ պայմանավորվածություններից իրեն դուրս հանելու համար»,- կարծում է նա:
Մեհրաբյանի խոսքով՝ Վարդանյանի նշանակումը այդ պաշտոնին ժամանակին եղել է համառ հորդորների արդյունք, որն իրականացրել է Ռուսաստանը. «Դրանից հնարավոր չի եղել հրաժարվել, և այդ նշանակումը կապ չուներ Արցախի օրակարգի հետ»:
Հարցադրմանը՝ Արցախի նախկին պետնախարարը կշարունակի՞ մնալ Արցախում, թե՞ ոչ, քաղաքագետը նշում է՝ դժվար է ասել, բայց մնալու դեպքում որևէ հենարան չունի անգամ ընդդիմադիր գործիչ դառնալու համար:
Ըստ նրա՝ Վարդանյանի ազատումից հետո սպասել Լաչինի միջանցքի բացմանը դեռևս վաղ է, քանի որ Ադրբեջանը փորձելու է որոշակի պատրվակներով հանդես գալ՝ անխուսափելի որոշումը հնարավորինս երկարաձգելու համար։ Մեհրաբյանը կարծում է, որ Ադրբեջանը չի առարկի միջանցքը բացելու որոշման դեմ, սակայն տարբեր խոչընդոտների կդիմի։
Հարցադրմանը՝ իսկ հնարավո՞ր է՝ բացելու դեպքում օրեր անց որևէ պատրվակով կրկին փակի ճանապարհը, քաղաքագետը չի բացառում, սակայն ընդգծում է՝ Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ ճանապարհի փակման յուրաքանչյուր օր իր դեմ հավելյալ ճնշումներ է առաջացնելու։
Ինչ վերաբերում է Արցախ-Բաքու բանակցություններին, Մեհրաբյանը նկատում է՝ դրանք կիրականացվեն միջազգային հովանու ներքո, այլ ոչ թե ուժային դիպլոմացիայի շրջանակներում. «Սակայն դժվար է ասել՝ բանակցությունները երկա՞ր, թե՞ կարճ ընթացք կունենան»:
Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում աշխատեց մի քանի ամիս: Նա նշանակվել էր նոյեմբերի 4-ին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով: Վարդանյանը ղեկավարում էր Արցախի բոլոր նախարարությունների և 6 այլ կառույցների աշխատանքը:
Նկատենք, որ նրա պաշտոնավարումը ոչ միանշանակ էր ընդունվել Արցախի քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես որոշ նախկին պաշտոնյաներ պարբերաբար քննադատական գրառումներով էին հանդես գալիս՝ ուղղված Վարդանյանի գործունեության դեմ: Օրերս էլ Մյունխենում Ադրբեջանի նախագահը ևս հիշատակել էր Վարդանյանին՝ ասելով, թե իրենք չեն պատրաստվում բանակցել Ռուսաստանից արտաքսված անձնավորության հետ:
Վարդանյանին կփոխարինի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT