ՆԳՆ-ն ներկայացրել է պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի թեկնածուի ընտրության ձևաչափը․ ովքեր կարող են դիմել

Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրումը կկազմակերպվի թափանցիկ և մասնակցային եղանակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Հաշվի առնելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի առկայությունը, ինչպես նաև վերջինիս ընտրության և նշանակման գործընթացը թափանցիկ և հաշվետու եղանակով կազմակերպելու կարևորությունը՝ Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է թեկնածուի ընտրության ձևաչափը։

Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելու է խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողով՝ բաղկացած պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դիտորդի կարգավիճակով հրավիրվելու են միջազգային գործընկերներ կառույցների ներկայացուցիչները։

Խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը խորհրդատվական եզրակացություն է ներկայացնելու Ներքին գործերի նախարարին՝ աջակցելով համապատասխան պաշտոնի համալրման գործընթացը թափանցիկ և մասնակցային եղանակով կազմակերպելուն։

Խորհրդակցական հանձնաժողովում կընդգրկվեն 2 հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտներում, ինչպես նաև վերջին հինգ տարվա ընթացքում ունեն նշված ոլորտներում առնվազն երեք տարվա գործունեության փորձ։

Հասարակական կազմակերպությունների թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ցանկություն հայտնող հասարակական կազմակերպությունները կարող են 2023թ. փետրվարի 24-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Խորհրդակցական հանձնաժողովի կազմը կհրապարակվի կազմի հստակեցումից անմիջապես հետո։ Ձևաչափը գործում է համապատասխան պաշտոնի համալրման շրջանակներում՝ մինչև ՆԳՆ ենթակա պետական մարմիններում պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման համար օրենսդրական հիմքերի լավարկումը։

Հիշեցնենք, Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր փետրվարի 16-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46415 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին