Երևան
12 °C
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ:
«Ուրախ ենք, որ Դուք արդեն Հայաստանում եք: Իմ դեպքում մի փոքր առանձնահատուկ է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը. 1992 թվականից ես անընդհատ այդ գործընթացի մեջ եմ եղել: Հիշում եմ, երբ Հայաստանում առաջին անգամ ԱՄՆ դեսպանատունը բացվեց: Շատ մտերիմ անձնական հարաբերություններ եմ ունեցել նաև առաջին դեսպան պարոն Գիլմորի, ինչպես նաև USAID-իի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) այն ժամանակվա ղեկավարի հետ: Այդ ժամանակ ես Երևանի քաղաքապետն էի:
Դժվարին ժամանակներ էին, պատերազմական վիճակ էր, նոր էինք անկախացել, գործընկերներ էինք փնտրում և առաջին այդպիսի գործընկերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր: Մենք երբևէ չենք մոռանա, որ անկախության առաջին իսկ օրվանից դուք մեր կողքին եք եղել, և գնահատել եք այն մոտեցումները կամ քաղաքական ուղղությունը, որ մենք որդեգրել ենք առաջին իսկ օրվանից: Դրանք էին՝ ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանություն ունենալը: Դուք այս 30 տարիների ընթացքում միշտ աջակցել եք մեզ այդ գործում: 1990-ականներին նույնիսկ ամենափոքր օգնությունը մեզ համար կարևոր էր: Դուք միաժամանակ մեզ սովորեցնում էիք նաև, որ պետք է նայել դեպի առաջ:
Հիմա անդրադառնամ այսօրվա իրավիճակին: Ըստ էության, դուք նույնը շարունակում եք անել հիմա: Մենք վերջին երկու տարիներին շատ դժվար ժամանակներ ենք անցկացրել, և դուք միշտ մեր կողքին եք եղել:
Համոզված եմ, որ Ձեզ հետ ևս կշարունակենք բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»:
Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ: Ես մեծապես ոգևորված եմ այստեղ՝ Հայաստանում գտնվելու համար: Նախքան գալս հնարավորություն ունեցա Սպիտակ տանը հանդիպել պետքարտուղար Բլինքենին, և կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ամբողջությամբ հանձնառու ենք շարունակել մեր սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն, բարգավաճում հաստատելու նպատակով:
Ես լավատես եմ: Չնայած գիտեմ, որ դժվարին, մարտահրավերներով լի ժամանակաշրջան է, ես լավատես եմ, որ միասին աշխատելով մենք կարող ենք Հայաստանը բերել նույնիսկ ավելի լավ մակարդակի, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններն ավելի լավ մակարդակի բարձրացնել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ առաջիկա օրերին, ամիսներին և տարիներին՝ ընդլայնելու մեր բոլոր համատեղ աշխատանքները՝ լինեն դրանք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պաշտպանության կամ այլ ոլորտների շրջանակում, որպեսզի անենք այն ամենն, ինչ կարող ենք մեր համագործակցությունն ամրապնդելու համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին պետական կառավարման, դատաիրավական համակարգերում Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և այս գործընթացներում ԱՄՆ աջակցությանը:
Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատումը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հարևանների հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT