Երևան
12 °C
Մշակութային Գյումրին այսօրվանից ևս մեկ նոր և կարևոր ասելիք ունի. երկար սպասված վարագույր է բացվել. մշակութային մայրաքաղաքն ունեցավ Կամերային երաժշտության դահլիճ։


Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի առաջարկությամբ և նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանի համաձայնությամբ այն ստեղծվել ու կգործի Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի շենքում։
«Սա նշանակալի իրադարձություն է Գյումրիի համար, որովհետև եթե խոսում ենք մշակութային մայրաքաղաքի մասին, պետք է վստահաբար համոզված լինենք, որ համապատասխան միջավայրը ևս ունենք։ Վստահ եմ, որ Գյումրու կամերային դահլիճը դառնալու է սպասված հանդիպումների հանգրվան, այստեղ ելույթ են ունենալու հայ և միջազգային ճանաչում ունեցող հայտնի երաժիշտներ, որոնք մինչ այս պահը հրաժարվում էին ելույթ ունենալ՝ համապատասխան դահլիճի, գործիքի կամ միջավայրի բացակայության պատճառով։ Այսօրվանից հետո դասական երաժշտության պատմության նոր էջ ենք գրելու Գյումրիում»,- ասաց Թովմասյանը։

Ինչո՞ւ է հենց այս երաժշտական դպրոցն ընտրվել, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասաց՝ հիմնովին նոր շենք կառուցելու համար վերապրոֆիլման վրա ծախսված գումարից տասնապատիկ ավելին կպահանջվեր, իսկ Գյումրու բյուջեն, հատկապես՝ մշակութային, սիմվոլիկ թվերով է սահմանափակվում։
Ընտրել են խորհրդային տարիներին կառուցված տիպային երաժշտական դպրոցի շենքը, քանի որ դահլիճը բոլոր չափորոշիչներով համապատասխանել է կամերայինի պահանջներին։


«Ե՛վ աթոռների քանակով, և՛ բեմի չափով, ակուստիկ հնարավորություններով, նախասրահի, միջանցքի, հետնաբեմի, կուլիսի առկայությամբ, նաև՝ քաղաքում զբաղեցրած տեղով ու դիրքով։ Սա է պատճառը, որ ընտրեցինք խորհրդային տարիներին ամբողջ ծավալով աշխատած այս դպրոցի դահլիճը»,- ասաց Թովմասյանը։
Դահլիճի վերապրոֆիլավորման, նորոգման և վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 միլիոն դրամ։ 2021 թվականի հունիսին դահլիճի նորոգման և արդիականացման համար հատկացվել է 20 մլն դրամ, նույն տարվա սեպտեմբերին ևս 5 մլն դրամ է տրվել դահլիճի ջեռուցման համակարգի անցկացման համար։


Դահլիճի նախասրահի վերանորոգման գումարը՝ 8 մլն դրամը, 2022 թվականի մայիսին է տրամադրվել։ Արդյունքում ստացվել է դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ, որն ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջները բավարարող ընդարձակ բեմահարթակ:
Դահլիճում հանդիսականի աթոռների քանակը 200-250 է։


«Դասական երաժշտությունն ունեցավ իր տունը Գյումրիում, այստեղ ապրելու է այն։ Ինչպես Մերկուրովը կասեր՝ էս քաղաքում նույնիսկ կոշկակարն իր արհեստի մեջ խուդոժնիկի պես բան է։ Գյումրին այս հանգրվանը պետք է վաղուց ունենար»,- նշեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։
Նա շնորհակալական խոսքից հետո դիմեց Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ տեղեկացնելով, որ երաժիշտներն այս դահլիճի բացումից հետո ակնկալում են ֆիլհարմոնիկի մեծ դահլիճի հիմնարկեքը։

Այս պահին Կամերային դահլիճը գործելու է հենց նույն երաժշտական դպրոցի կազմում, չունի առանձին տնօրեն։
Պատասխանատվությունն ու պարտավորությունները, ըստ պատասխանատուի, դրվել են թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրենի վրա։ Թովմասյանի խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ պե՞տք է արդյոք այս հարցում նոր լուծում, թե՞ ոչ։ Եթե զգան անհրաժեշտություն կա, քայլեր կձեռնարկեն։


Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարևորագույն համերգները, կընդունի հայ և արտասահմանյան հայտնի երաժիշտների ու երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում։
Այն, ըստ Լիլիթ Թովմասյանի, կդառնա կարևոր համագործակցությունների ու փորձի փոխանակման փնտրված հարթակ՝ նոր շունչ բերելով քաղաքի երաժշտական-մշակութային կյանքին:
Իսկ այսօր բեմում էին Գյումրու պետական երաժշտական խմբերը, նորաստեղծ մանկապատանեկան համույթները, դպրոցական, միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական հաստատությունների ներկայացուցիչները։
Կամերային դահլիճի բացման համերգային մեկնարկի կուլմինացիոն պահը թերևս եղավ 120 հոգանոց աշակերտական միասնական երգչախմբի համատեղ ելույթը։

«Սրանով ուզում ենք ցույց տալ, որ այն մշակութային ներուժը, որն ունի Գյումրին, և շատ հաճախ համապատասխան միջավայրի պատճառով ոչ ճիշտ տեղում, կամ ոչ պատշաճ է ներկայացվել, այսուհետև ունի նաև այդ հնարավորությունը, և հետագա բոլոր միջոցառումներն իրենց որակով տարբերվելու են»,- վստահեցրեց Թովմասյանը։

Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT