Բովանդակային առումով թեքահարթակը ոչ ֆունկցիոնալ կլիներ. քաղաքապետարանից արձագանքել են բարձրացված աղմուկին

«Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ, որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ ի պատասխան «Փակ շուկա»-ի շահագործման հանձնված գետնանցումում թեքահարթակների բացակայության մասին ահազանգերին:

«Քանի որ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ են ինձ դիմում՝ խնդրելով մեկնաբանել «Փակ շուկա»-ի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը, կփորձեմ այստեղ տալ բոլորին հուզող հարցի պատասխանը։

Նախ՝ խնդիր կա ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ, որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։

Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։ Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։ Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով տալ վարձակալության, և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ «Փակ շուկա»-ի գետնանցումը նախատեսված ժամանակից ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնվել է շահագործման և երևանցիների գնահատականին:

Երեկվանից համացանցում քննարկվում է գետնանցումում թեքահարթակների բացակայության խնդիրը: 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է, որ գետնանցումի նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում:

«Ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից»,- հարց է ուղղել նա՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների աշխատանքը գնահատում է անբավարար:

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ, արձագանքելով երեկ Տիգրան Ավինյանի կողմից կարմիր ժապավենը կտրելու միջոցով գետնանցումը բացելու վերաբերյալ տարածած լուսանկարներին ու հաղորդագրությանը, գրել է.

«Իհարկե, շատ լավ է, որ հիմնանորոգվել է «Փակ շուկա»-ի դիմացի գետնանցումը, բայց որևէ մեկը կարող է ասել, թե ինչո՞ւ այն կահավորված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկասայլակների համար: Որտե՞ղ են թեքահարթակները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1304 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե