100 մլն դոլար վարկ՝ նոյեմբերին. Ասիական զարգացման բանկն ամփոփել է 2022-ին Հայաստանում իրականացված ծրագրերը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2005 թ․-ից ի վեր շարունակում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

Նշվում է, որ բացառություն չէր նաև 2022 թվականը, որի ընթացքում շարունակվել են ինչպես նախկինում մեկնարկած, այնպես և տարվա ընթացքում նախաձեռնված ու կյանքի կոչված մի շարք կարևոր ծրագրեր ու նախագծեր՝ ենթակառուցվածքներից մինչև տեխնիկական աջակցության ծրագրեր։

Բանկի հաղորդակցության ծառայությունից մանրամասնելով՝ նշում են, որ շահագործման է հանձնվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ ԱԶԲ կողմից ֆինանսավորվող Թալին-Լանջիկ հատվածի շինարարության զգալիորեն ավարտուն հատվածը (18,7 կմ ճանապարհ բացվել է երթևեկության համար):

Հունիսի 4-ին պաշտոնապես շահագործման է հանձնվել Երևանի Արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը։ Ավարտին է հասցվել նաև էլեկտրահաղորդման վերականգնման ծրագիրը, որը միտված է բարելավելու Հայաստանի էներգոհամակարգը, շահագործման հուսալիությունն և արդյունավետության բարձրացումը։ 

Նոյեմբեր ամսին ԱԶԲ-ն 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ սատարելու Կառավարության հարկաբյուջետային ձկայունության և ֆինանսական շուկաների բարելավմանն ուղղված բարեփոխումներին նախագծմանն ու իրականացմանը։ Նախագիծը համաֆինանսավորել է նաև «Զարգացման ֆրանսիական գործակալություն»-ը (ԶՖԳ)՝ 100 մլն եվրո վարկային ծրագրով։ Նույն տարում հավանություն է արժանացրել նաև ՀՀ կառավարությանը 1 մլն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության տրամադրումը՝ Հայաստանում հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի կենսունակության գնահատման համար: 

Նշվում է, որ ԱԶԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը և 2022թ․ ընթացքում ավարտին է հասցրել 3 դպրոցի ամբողջական վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև շարունակվել են 36 դպրոցի նախագծման և շինարարության աշխատանքները, որոնք լիովին համապատասխանում են միջազգային սեյսմիկ անվտանգության նորմերին։ Ավարտվել է նաև հեռավար կրթության հարթակի մշակումը, որը կնպաստի Հայաստանում հիբրիդային կրթության իրականացմանը։ 

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ կառավարությունն իրականացրել են «Ակտիվիզմի 16-օրյա արշավ»: 

Նոր շունչ է տրվել ԱԶԲ-ՀՀ Արդարադատության նախարարություն համագործակցությանը, որն արտահայտվել է մասնագիտական աջակցության ու խորհրդատվության տրամադրմամբ։  

Նաև նշվում է, որ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելությունն այս տարի ընդունել է ԱԶԲ գլխամասային գրասենյակի բազմաթիվ պատվիրակություններ, որոնց շրջանակում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ ՀՀ նախագահի, փոխվարչապետների ու նախարարների հետ՝ միտված ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ուղղությունների ընդլայնմանը, իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատմանն ու ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների աջակցությանը։ 

Հայտնում են, որ ԱԶԲ-ն գիտելիքահեն բանկ է և հենց այդ տրամաբանության շրջանակում իրականացրել է մի շարք դասընթացներ, աշխատաժողովներ և վերապատրաստումներ ՀՀ արդարադատության, ֆինանսների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի կոմիտեի անձնակազմի համար՝ կլիմայի փոփոխությունների, սեյսմիկ անվտանգության նորմերի, առողջության և անվտանգության ոլորտներում։ 

ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ արդեն իսկ մեկնարկել են ԱԶԲ հաջորդ՝ 2024-2028 թթ․ երկրի գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։

Վստահեցնում են, որ ԱԶԲ-ն հետայսու էլ շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42138 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին