Երևան
12 °C
Այս տարվա օգոստոսի 20-ից այն ուսուցիչները, որոնք չունեն մանկավարժի համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն, իրավունք չեն ունենալու շարունակել դպրոցում աշխատել որպես ուսուցիչ։ Սա ամրագրված է «Հանրակրթության մասին» օրենքում դեռևս 2009 թվականից։
Օրենքը սահմանում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ օրենքի այս դրույթի հետ կապված ժամկետը նախկինում մի քանի անգամ երկարաձգվել է։ Եվս մեկ անգամ երկարաձգելն անտրամաբանական է:
««Հանրակրթության մասին» օրենքը ընդունելուց հետո առավել քան ողջամիտ ժամկետ կար, որ այն ուսուցիչը, որը չի համապատասխանում մանկավարժի որակավորմանը, կարողանար այս տարիների ընթացքում ապահովել այդ կրթությունը: Եթե մենք անընդհատ երկարաձգում ենք ժամկետը, ստացվում է, որ օրենքը կիրառելի չէ այդ անձանց նկատմամբ, ինչը տրամաբանական չէ: 14 տարի է անցել, շատ ուսուցիչներ կային այն ժամանակ, որոնք չունեին անհրաժեշտ պահանջները, բայց քայլեր ձեռնարկեցին, ստացան ուսում ու համապատասխան որակավորումը։ Ոմանք ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով չկարողացան ժամանակ տրամադրել, բայց տեղեկացված են, որ անհրաժեշտ պահանջները չունենալու դեպքում ազատվելու էին աշխատանքից»,- ասում է Բաղդասարյանը։
Կրթության ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի մոտ 40 հազար ուսուցչից 1405-ը չունի բարձրագույն կրթություն, որից 65-ինը միջնակարգ կրթություն է, 1340-ինը՝ միջին մասնագիտական։ Կան անձինք, որոնք հիմա ստանում են բարձրագույն կրթություն, և մինչև օգոստոսի 20-ը կարող են շարունակել իրենց աշխատանքը, մնացած ուսուցիչները օրենքի ուժով ազատվելու են աշխատանքից։
Ոլորտի մասնագետի կարծիքով՝ որակավորում և բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների այս թիվը սուր խնդիր չէ, որ դրա հետևանքով դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքների մեծ պահանջ առաջանա։ Վերջինս ընդգծում է, որ խնդրի համար լուծումներ կան, ինչպես նաև տարբերակներ, թե ազատված մանկավարժների պակասը ինչպես կարելի է լրացնել։
«Կարող է այլ մանկավարժ համատեղելիության կարգով աշխատել, դպրոց հրավիրվել, կամ կվերաբաշխվեն այլ մասնագետների վրա, մրցույթներ կհայտարարվեն։ Այդ հարցը կկարգավորվի նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ այն մասնագետները, որոնք տվյալ առարկայի մասնագետ են, բայց ուսուցչի որակավորում չունեն, կարող են 30 կրեդիտ հավաքել վերապատրաստման կենտրոններում, որը նրանց կտա անհրաժեշտ հմտությունը մանկավարժ աշխատելու համար, և նրանք նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի մրցույթին»,- նշում է Բաղդասարյանը:
Աշխատանքից ազատված ուսուցիչը կարող է հետագայում դիմել և ստանալ մանկավարժի որակավորում, որից հետո հնարավորություն կունենա մասնակցել ուսուցչի թափուր հաստիքի մրցույթներին։
Բարձրագույն կրթության և մանկավարժի որակավորման խնդիր կա թե՛ մարզերի, թե՛ Երևանի ուսուցիչների շրջանում։ Չնայած տվյալ թվի մեջ մարզային բաշխվածություն չկա, թե 1400 ուսուցչից քանիսն է, որ մարզերում կազատվի աշխատանքից, սակայն ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը նկատում է՝ Երևանում այդ խնդիրը ծանր չէ, որքան մարզերում, քանի որ Երևանում դպրոցները հագեցված են, պակասը արտահայտված է հիմնականում մարզերում։
Մասնագետը նաև ներկայացնում է, թե ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրվածության և հեղինակության վերականգնման համար կրթական գերատեսչությունն ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում․ «Առաջինը կամավոր ատեստավորման գործընթացն է, որը հնարավորություն է տալիս ուսուցչին համապատասխան արդյունք ցուցադրելու դեպքում համապատասխան հավելավճարի տրամադրում։ Հաջորդը տարակարգի շնորհման գործընթացն է, որին ուսուցիչը դիմում է և իր աշխատանքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում տարակարգ ստանալու համար, որը ևս մինչև 50 տոկոս հավելավճար է տրամադրելու նրան»։
Այս սեպտեմբերից էլ գործելու է երկու նախաձեռնություն․ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին հավելավճար է տրվելու, մյուս հավելավճարը կստանան ՀՀ բոլոր այն ուսուցիչները, որոնք դասավանդում են բնագիտական առարկաներ:
«Ստացվում է, որ գյուղական բնակավայրերի մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցում դասավանդող բնագիտության առարկայի ուսուցիչը երկու հավելավճար է ստանալու, այսինքն՝ երկու նախաձեռնության շահառու է։ Միևնույն ժամանակ, կարող է դիմել կամավոր ատեստավորման և տարակարգի դեպքում հավելավճար ստանալու համար։ Սա խթան է, որ այն երիտասարդները, որոնք ունեն համապատասխան որակավորում, բայց չեն պատկերացնում դպրոցում իրենց աշխատանքը, հետաքրքրվածություն ունենան ուսուցչի աշխատանքում բարձր աշխատավարձի հեռանկարով»,- ասում է նա։
Կրթության ոլորտի մասնագետն ընդգծում է՝ օրենքի այս դրույթի նպատակը ոչ միայն դպրոցում որակյալ մասնագետներ ունենալն է, այլ նաև օրենքի պահանջն ապահովելը, որը բոլորի դեպքում կիրառվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT