Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ:
Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը:
Նշվում է, որ Հակոբ Արշակյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ հավելել՝ երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ հարաբերությունները բազմակողմանի զարգանում են:
Երկկողմ փոխգործակցության շրջանակում ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերն ու մասնավորապես բարեկամական խմբերի գործուն նշանակությունը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նման քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եւ դա պետք է հստակ ու հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից:
Դեսպանը կարեւորել է խնդրի կարգավորումը խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ պատրաստ են միջազգային կազմակերպությունների հետ աջակցել հարցի լուծմանը:
Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար՝ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցությանը եւ խոսել չինական գործարար համայնքի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու կարեւորության մասին:
Նա անհրաժեշտ է համարել հետագա անելիքների հստակեցումը եւ առաջիկա գործողությունների նախնական ճանապարհային քարտեզ ունենալը: Պատգամավորը հիշեցրել է, որ այս տարի նախատեսվում է տնտեսական բարձր աճ եւ պետության կողմից կապիտալ ծրագրերի ակտիվացում:
Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում բարեկամական խմբերի աշխատանքին, որը կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարեւորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:
Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանը երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT