Երևան
12 °C
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը ողջունում է Հայաստանից Թուրքիա փրկարարներ և մարդասիրական օգնություն ուղարկելու քայլը:
«Անկախ նրանից՝ պետությունն ինչ քաղաքականություն է որդեգրել, նման բարոյական քայլով ցույց ես տալիս, թե որքա՜ն կարևոր է քեզ համար մարդու կյանքը: Այս աջակցությունը որոշ չափով կարող է փոխել Թուրքիայի պահվածքն ու վերաբերմունքը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի հանդեպ, որովհետև միայն մենք չէ, որ դժգոհում ենք նրանից»,- կարծում է նա:
Բաբայանը հավատացած է, որ նման դժբախտությունները մարդկանց դարձնում են ավելի իմաստուն ու բարի, նրանք սկսում են հասկանալ՝ ամեն բան չէ, որ ուժով և ճնշմամբ է լուծվում:
«Մի քանի անգամ շփվելով թուրքերի հետ հասկացել եմ, որ Թուրքիայում էլ հայերի նկատմամբ ձևավորված միանշանակ կարծիք չկա: Կան ազգայնականներ ու մարդիկ, որոնք ատում են հայերին, բայց նաև կան մարդիկ, որոնք քննադատում են իրենց իշխանությանն ու նրա վարած քաղաքականությունը: Հատկապես տեղի մտավորականները շատ ավելի բացասական վերաբերմունք ունեն իրենց կառավարության հանդեպ, քան հայերի: Համենայն դեպս, արված քայլը կկոտրի որոշակի կարծրատիպեր: Չմոռանանք, որ 1988 թվականի դժբախտության ժամանակ, երբ աշխարհը մեզ օգնեց, մենք էլ փոխվեցինք դեպի ավելի լավը»,- ասում է նա:
Վերջինիս խոսքով, սակայն, այս օգնությունը քաղաքական առումով մեծ փոփոխությունների չի բերի, այդ ուղղությամբ հայկական կողմը պետք է առանց միջնորդների փորձի անմիջական կապի մեջ մտնել թուրքերի հետ ու գնալ երկխոսության. «Մեծ հույսեր չեմ կապում սրա հետ կապված, ոչ թե նրա համար, որ թուրքերը լավն են կամ վատը, այլ նրա համար, որ քաղաքականության մեջ նման երևույթները որոշիչ դեր չեն խաղում»:
Բաբայանը, անդրադառնալով նաև Թուրքիային այս պահին աջակցություն հայտնելու՝ հայ հանրության շրջանում եղած իրարամերժ տեսակետներին, նորմալ է դա բնութագրում, քանի որ, նրա խոսքով, հայ հասարակությունը միատարր չէ, ինչպես աշխարհի մնացած երկրների հասարակությունները:
«Մենք ունենք գաղութային մոտեցում ազգի հանդեպ, որը պետք է վերացնել, քանի որ դա սխալ է և իրականությանը չի համապատասխանում: Իրականում այս վերաբերմունքը ցույց է տալիս՝ Հայաստանը քաղաքակրթական տեսանկյունից որտեղ է գտնվում, արդյոք մեզ համար մարդ լինելն ու օգնության ձեռք մեկնելը կարևո՞ր են, թե՞ ոչ: Սխալ է, երբ մտածում են, օրինակ, ռուս երեխան մահացել է, կարեկցենք, եթե թուրք է, ոչ: Այս կերպ մենք ինքներս մեզ ենք բացահայտում: Չեմ կարծում՝ օգնությունը մեծագույն արհավիրքի ժամանակ մեծ տոկոսային դեր է խաղացել, սակայն, մեկ է, ես ինձ լավ եմ զգում, որ օգնել ենք և, կարծում եմ, հայերից շատերը՝ ևս»,- նշում է նա:
Զրուցակիցը չի կարծում, որ կան բարի կամ չար ազգեր, ըստ նրա՝ լինում են տարբեր մարդիկ, ու ոչինչ ոչ ոքի ստիպել հնարավոր չէ. «Դա անհատական է, և ամենքս մեր քայլերի համար պատասխանատվություն ենք կրում: Եվ ոչ ոք իրավունք չունի ասել՝ հայերն այսպես են մտածում, որովհետև դա ևս միանշանակ չի կարող լինել»:
Հարցին՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԵՄ դիտորդական առաքելության ուղարկումը Հայաստան հայ-թուրքական հարաբերությունների վրա, արդյոք այն կնպաստի՞ բանակցությունների էլ ավելի բարելավմանը, վերջինս ասում է՝ դիտորդական առաքելության ուղարկումը ողջունելի է, որովհետև դա նշանակում է նաև վերադառնալ մեր արմատներին:
«Մենք նոր բան ներմուծելու կարիք չունենք: Այո՛, մենք եղել ենք մեզ համար օտար քաղաքակրթությունների մեջ՝ Ռուսաստան, Օսմանյան կայսրություն, Իրան և այլն, բայց մեր արմատները գալիս են արևելյան քրիստոնեությունից: Բացի դա, մենք տեսանք, որ այն, ինչ կատարվեց մեր երկրում, որոշակիորեն համաձայնեցված է եղել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հետևաբար Եվրոպայի ինտեգրումն ավելի քիչ հնարավորություն կթողնի, որ այդ 2 երկրները, այսպես ասած, որոշեն Հայաստանի բախտը: Թուրքիան ուզի-չուզի պետք է հաշվի նստի միջնորդների հետ ու փորձի նրանց աչքերում լավը երևա: Ինչպես տեսանք, վերջերս ԵՄ դիտորդների կարճաժամկետ տեղակայումը Հայաստանում բավականին դրական ազդեցություն ունեցավ»,- նշում է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին հայ-թուրքական հարաբերությունների այսօրինակ զարգացումներին՝ Բաբայանը կարծում է՝ Ռուսաստանից կարելի է սպասել ամեն բան:
«Երբ բնորոշում ենք որևէ երկրի, չպետք է սահմանափակվենք նրանով, թե նա ինչ վերաբերմունք ունի մեր նկատմամբ, այլ պետք է դիտարկել, թե այն ինչ դիրք ունի, ու նրան ինչպես է ընկալում աշխարհը, այդ ժամանակ մենք մեզ ավելի քիչ խաբված կզգանք: Մենք երկար ժամանակ նման ենք եղել մի կնոջ, որը կապվում է վատ տղամարդու հետ, նրան ասում են՝ վատն է, հեռու մնա, սակայն կինը չի լսում ու ասում է՝ չէ, ինձ հետ նա ուրիշ է, իսկ երբ մի բան է լինում, ասում է՝ ես չգիտեի, բայց նրան վաղուց զգուշացրել էին: Ինչո՞ւ մեզ՝ հայերիս, թվում է, որ մի երկիր, որն ունի ագրեսորի կարգավիճակ ու մեկուսացված է աշխարհից, պետք է լինի մեզ հետ ազնիվ ու հոգատար: Մենք որքան մեզ տեսնենք այս աշխարհում, չկղզիանանք ու հասկանանք, որ տեղի ունեցող բոլոր գործընթացներն ազդում են մեզ վրա, այդքան պատրաստված կլինենք յուրաքանչյուր քայլի»,- ընդգծում է նա:
Բաբայանի դիտարկմամբ՝ Հայաստանը ներկայիս աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում պետք է հասկանա, թե որ աշխարհում և որ քաղաքակրթական դաշտում է իրեն լավ զգում:
«Ամենաճիշտ ընտրությունն այն է, երբ քո երկրում մարդը մեծագույն արժեք է: Յուրաքանչյուր հարաբերություն պետք է կառուցվի այս սկզբունքի հիման վրա: Սա չի նշանակում, որ պետք է անտեսել մնացած ֆակտորները, օրինակ, թե որ տարածաշրջանում ենք ապրում, որ երկրներն են մեր հարևանները, ինչպիսի հարաբերություններ ունենք այս կամ այն երկրի հետ, որովհետև հնարավոր չէ այդ ամենը մեկ օրում փոխել և նորը հաստատել: Մենք պետք է աշխատենք բովանդակության վրա: Ցավալի է, բայց փաստ, մեզ դիտարկել են Ռուսաստանի կցորդ, որից էլ պետք է ազատվել: Ողջունելի է, դրա համար առաջին քայլերն արդեն իսկ արվում են: Մենք ուզում ենք ազատ ապրել, որն էլ թանկ արժե, ու որից չպետք է հրաժարվել»,- շեշտում է նա:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT