Եմ առաքելության գալը մեր որոշումն է, Մոսկվայի մտահոգություններին իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը շուտով Ադրբեջանին կփոխանցի խաղաղության տեքստի իր տարբերակը։ Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է աշխատել այդ փաստաթղթի վրա։ 

«Այս պահին չեմ կարող ասել՝ այդ փոխանցումը ինչպես կլինի։ Խաղաղության պայմանագիրը նրա համար է, որ ամեն ինչ հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակություն վրա, մենք կողմ ենք նաև, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր վերջին երեք տարվա փորձը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև. «Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա: Դրան անդրադարձ կարող է լինել միջազգային խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում»:

Անդրադառնալով հարցին՝ այս պահին մշակվող խաղաղության փաստաթղթում հիշատակություն կա՞ Լեռնային Ղարաբաղի մասին, թե՞ ոչ, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ։ Ես հասկանում եմ, որ հնարավորինս հստակ բաներ են ակնկալում մեզնից լրագրողական համայնքն ու հանրությունը, բայց ես էլ ակնկալում եմ, որ կհասկանաք մեզ, քանի որ դա բանակցային գործընթաց է, և հայտնի մոտեցում կա, որ բանակցություններում, եթե ինչ-որ բան համաձայնեցված չէ, ուրեմն ոչ մի բան համաձայնեցված չէ։ Մենք համաձայնվել ենք, որ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, բայց սա դեռ վերջնական չէ»։ 

Խոսելով ԵՄ առաքելության Հայաստան ժամանելու և դրա վերաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին՝ Գրիգորյանը նկատեց՝ Եվրամիության քաղաքացիական առաքելության հետ կապված ոչ ոք ՀՀ-ին որևէ բան չի պարտադրել, իսկ Մոսկվայի փոխարեն նրանց հնչեցրած մտահոգություններին չի կարող բացատրություն տալ։ 

«Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել, առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել, դրա ժամանումը փոխկապակցված է մեր փորձի հետ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակում է եղել, հաշվի առնելով, որ գործող անվտանգության երաշխիքները չեն աշխատում՝ հայկական կողմը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որ որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծվի։ Ես չեմ կարող պատասխանել Մոսկվայի փոխարեն իրենց մտահոգություններին։ Մենք Մոսկվայի գործընկերների հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք գոյություն ունեն, բացատրում ենք, թե ինչու ենք այս քայլերը կատարել»,- ասաց նա։ 

Խոսելով նաև հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին, հատկապես Մարգարայի կողմից, որով հայկական կողմը հումանիտար աջակցություն է ուղարկել երկրաշարժից տուժած երկրին՝ ԱԽ քարտուղարը հիշեցրեց՝ դրա հետ կապված ՀՀ-ի մոտեցումն է ցանկացած պահի սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25111 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին