Ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մնալ հանրային առողջության հիմնախնդիր. Մուրադյանը թվեր է հրապարակել

Ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են:

«Վթարների հետևանքով մահերի կեսից ավելին տեղի է ունենում ճանապարհային երթևեկության խոցելի խմբերի՝ հետիոտների, հեծանվորդների և մոտոցիկլավարների շրջանում:

Աշխարհում մահերի 93%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, չնայած այդ երկրներին բաժին է հասնում տրանսպորտային միջոցների ընդամենը շուրջ 60%-ը:

Պատահարները բացասաբար են անդրադառնում նաև տնտեսության վրա՝ հանգեցնելով համախառն ներքին արդյունքի մինչև 3% կորստի:

Պատահարներին նպաստում են մի շարք ռիսկի գործոններ. արագության գերազանցումը, ալկոհոլի և այլ հոգեներգործուն նյութերի ազդեցության ներքո ավտոմեքենա վարելը, սաղավարտների, ամրագոտիների և երեխաների ապահովության միջոցների չօգտագործումը, վարման ընթացքում ուշադրությունը շեղող սարքերի, հատկապես հեռախոսի կիրառումը, անապահով ճանապարհային ենթակառուցվածքը ու տրանսպորտը և այլն:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում ամենաշատ վթարները Հայաստանում տեղի են ունեցել 2019թ.-ին՝ 4799, որի հետևանքով վիրավորվել է 6801, զոհվել՝ 341 քաղաքացի: Արդեն հաջորդ տարի գրանցվել է պատահարների թվի նվազում՝ մինչև 4016, իսկ տուժողների թիվը կրճատվել է 955-ով՝ կազմելով 5846:

Որոշ մասնագետների դիտարկմամբ՝ 2020թ. պատահարների թվի կրճատումը կարող է պայմանավորված լինել Covid-19 համավարակի բռնկման և դրա հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով:

2021թ.-ի տվյալների վերլուծությունն արձանագրել է, որ չնայած պատահարների թիվը նախորդ տարիների համեմատ նշանակալի չի փոխվել՝ կազմելով 4604, սակայն տուժած անձանց և զոհերի թիվը գերազանցել է նույնիսկ վերջին տասնամյակում՝ 2019 թ.-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ կազմելով համապատասխանաբար 7067 և 368:

Ըստ նույն աղբյուրի՝ 2022թ. հանրապետությունում գրանցվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 6474 քաղաքացի, այդ թվում՝ 804-ը մինչև 18 տարեկան, իսկ մահերի թիվը կազմել է 321, որը շուրջ 13%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:

«Հերացի» վերլուծականը նշում է, որ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանը առաջատարներից է տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թվով:

Այսպես, մեր երկրում 100 հազար բնակչի հաշվով տարեկան մահերի թիվը եղել է 20, Իրանում՝ 22, Թուրքիայում՝ 7, Վրաստանում՝ 12, Ադրբեջանում՝ 7:

Վերոնշյալի հետ մեկ տեղ, չնայած իր արդիականությանը, դեռևս կարգավորված չէ ինքնագլոր փոխադրամիջոց վարելու հետևանքով վնասվածքներ ստանալու խնդիրը:

Շարունակելով իրավիճակի մշտադիտարկումը՝ արձանագրենք, որ 2022թ. միայն ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետեւանքով վնասվածքներ ստացած 56 քաղաքացու:

Տուժած քաղաքացիների գերակշիռ մասը՝ 49-ը, եղել է ինքնագլորի վարորդ, իսկ 7-ը՝ հետիոտն, ընդ որում՝ 7-ից 3-ը եղել են 0-18 տարեկան:

Վնասվածք ստացածների մեծամասնությունը արական սեռի են՝ կազմելով տուժածների 81%-ը: 2022թ. գրանցված դեպքերի զգալի մասը՝ 48%-ը, բաժին են ընկնում հուլիս-օգոստոս ամառային տուրիստական ամիսներին: Տուժած քաղաքացիների մեծամասնությունը՝ 38-ը, ստացել է թեթև վնասվածքներ, 12-ի մոտ ախտորոշվել է կոտրվածք, իսկ 6-ի մոտ՝ պոլիտրավմա:

Հոսպիտալացում պահանջվել է 3 դեպքում, մնացած բոլոր տուժածները ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:

Ճանապարհային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցում, որը պետք է հիմնված լինի անհատի և պետության համատեղ պատասխանատվության վրա, որի դեպքում քաղաքացուց պահանջվում է ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանում, իսկ պետությունից՝ վերահսկողություն սահմանում և իրավախախտների հանդեպ պատժամիջոցների կիրառումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39905 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին