Երևան
12 °C
ԵՄ-ն նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։
Նախօրեին նման անհանգստություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով. «Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ քննարկումը նպաստելու է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել։ Իսկ եթե այդ նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա այլ հարց է»։
Արդյոք հիմնավո՞ր են ՀՀ ռազմավարական դաշնակցի կասկածները տարածաշրջանի անվտանգության վտանգված լինելու հարցում, ինչո՞ւ է ՌԴ-ն այդքան անհանգստացած ՀՀ-ի մասով՝ սուվերեն երկրին ուղղորդելով սեփական հարցերը քննարկել ոչ թե իր, այլ ՌԴ-ի համար նախընտրելի ձեւաչափերում։
«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում նշում է, որ ՌԴ-ի այս հայտարարությունը զարմանալիորեն շատ ավելի կոռեկտ էր, քան նախորդիվ հնչածները, եւ մեր ռազմավարական դաշնակիցն զգում է իր կացնային դիվանագիտության հավանական ձախողումն ու դրա խիստ բացասական հետեւանքները հենց իր համար։
«ՌԴ-ն անցած ամիսներին որեւէ կերպ խորամուխ չի եղել ՀՀ էքզիստենցիալ շահերի մեջ։ Փաստացի հայկական կողմի ինքնիշխանության, կենսական շահերի, Արցախի բնակչության իրավունքների հաշվին փորձել է ռեալ պոլիտիկի համատեքստում բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները՝ դրա դիմաց ստանալով հարաբերականորեն չեզոք դիրքորոշում ուկրաինական պատերազմում, ինչպես նաեւ այդ երկու երկրների տրամադրած տրանսպորտային հանգույցների օգտագործման հնարավորություններ, տնտեսական հնարավորությունների օգտագործում, այդ թվում՝ ռուսական ապրանքների շարունակվող մուտքը թուրքական եւ ադրբեջանական շուկաներ, իսկ այդ ապրանքների հիմնական մասը նավթամթերքն է եւ գազը։ Այս համատեքստում ՌԴ-ն, թերեւս, առաջնորդվում էր «ա կուդա ժե արմյանե դենուցա» հայտնի բանաձեւով եւ հաշվի չէր առել ՀՀ-ի՝ դիմադրելու մնացած ռեսուրսները»,- ասում է նա:
Ըստ Խալաթյանի՝ այժմ, երբ ՀՀ-ին հաջողվել է մի քանի կարեւոր նվաճում արձանագրել արեւմտյան ճակատում, որի, այսպես ասած, թագն ու պսակը ԵՄ դիտորդական առաքելության երկարաժամկետ մանդատով ներկայություն է ՀՀ-ում, ՌԴ-ն զգաց, որ կանգնած է ՀՀ-ն կորցնելու իրական ռիսկի առաջ։
«Ընդ որում՝ այս համատեքստում ՌԴ-ն նաեւ քաջ գիտակցում է, որ, ի տարբերություն Վրաստանի, ՀՀ-ն որեւէ առիթ չի տվել նման դաշնակցային վարքագիծ դրսեւորելու համար։ Եվ ՀՀ-ի ճշգրիտ ու զուսպ քաղաքականությունը փաստացի զրկել է ՌԴ-ին ՀՀ-ին ինչ-որ բանում մեղադրելու (թեպետ նման փորձեր արվում են), ՀՀ-ին իր ենթադրյալ սխալ քաղաքականության համար պատժելու ալիբիից։ Ահա այս համատեքստում Մարիա Զախարովան փորձում է պարզապես հիշեցնել ՌԴ-ի մասնակցության մասին տարածաշրջանում հիմնական հարցերի լուծման գործում»,- կարծում է նա:
Խալաթյանը նկատում է, որ ՌԴ-ն այս դեպքում Զախարովայի դեմքով մի կողմից չի ընդդիմանում Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջան-ՀՀ հնարավոր հանդիպմանը Թբիլիսիում՝ դրանով իսկ փորձելով պահպանել ձեռքը տարածաշրջանի զարկերակին՝ «այդ թվում շարունակելով սիրախաղը Վրաստանի հետ»։
«Այսպիսով ակնարկում է, որ դեմ չէ Վրաստանի՝ նման՝ տարածաշրջանում ինտեգրող կարգավիճակին, եթե Վրաստանը իր գործողությունները համաձայնեցնի կամ այս համատեքստում գոնե որոշակի կոմունիկացիա պահպանի ՌԴ-ի հետ։ Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ-ին եւ Ադրբեջանին, որ՝ եթե վերջիններս ցանկանում են այլ բանակցային ձեւաչափեր փորձարկել, ապա ՌԴ-ն դեմ չէ՝ պայմանով, որ իրեն նույնպես «խաղացնեն»։ Այսինքն՝ ՌԴ-ն պահանջում է սեփական մասնաբաժինն այս նոր՝ ուրվագծվող ռեգիոնալ ձեւաչափում: Քաջ գիտակցելով, որ սա արեւմուտքի նախագծած պլատֆոմ է՝ ՌԴ-ն ցանկանում է այդ պլատֆորմում ունենալ որոշակի մասնակցություն, ինչպես որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեության ընթացքում էր․ Մինսկի խմբի եռանախագահներն ամեն ինչ անում էին ԼՂ հարցով բանակցային նոր ռաունդ նախաձեռնելու համար՝ անկախ արդյունքներից, եւ փորձում էին մեկը մյուսից հետ չմնալ»,- նշում է զրուցակիցը:
Այսօր ՌԴ-ն, ըստ նրա, փորձում է անել նույնը, պարզապես, երբ տեսնում ենք ռուսաստանակենտրոն ռեգիոնալ անվատնգային ճարտարապետության փլուզման ռեալ վտանգ, ՌԴ-ի հնարավոր հակազդող քայլերը կարող են նաեւ դուրս գալ դիվանագիտական շրջանակներից. «Դա է ամենամեծ վտանգը, որը ՀՀ-ն պետք է կառավարի»:
Ըստ նրա՝ պետք է կարողանալ որոշակի հավասարակշռություն պահպանել ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ՝ մի կողմից շարունակել օգտվել Արեւմուտքի ընձեռած հնարավորություններից արցախյան հակամարտությունը առնվազն կառավարելու հարցում, բայց մյուս կողմից ՌԴ-ի հետ շարունակել պահպանել այս հարցում գոնե նվազագույն կոմունիկացիա՝ վերջինիս գործողությունները կանխատեսելիության որոշակի շրջանակներում պահելու համար։
Վերադառնալով ՀՀ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը եւ դրա կազմում ֆրանսիացի ժանդարմների ներգրավմանը, ինչի շուրջ անհանգստություն է հայտնել մասնավորապես Բաքվում ՌԴ դեսպանը, հարցին՝ արդյոք ոստիկանության ներկայացուցիչների ներգրավումը չի՞ հակասում հիշյալ առաքելության քաղաքացիական բնույթին, բացի այդ՝ առայժմ կարծեք պաշտոնապես չի հաստատվել ժանդարմների ներգրավման մասին լուրը, իրավագետն ասում է, որ իր կատարած մեդիամոնիթորինգի արդյունքները թույլ են տալիս գրեթե 100 տոկոսին մոտ հավանականությամբ պնդել, որ ժանդարմերիան հաստատապես գալու է, եւ դա լինելու է ֆրանս-հայկական հարաբերությունների ամրապնդման եւ անվտանգային բաղադրիչով համալրվելու գործընթաց։
«Ինչ վերաբերում է առաքելության քաղաքացիական՝ ոչ ռազմական բնույթի խախտման մասին հարցին, ապա կարծում եմ, որ որեւէ խախտում այսպիսով տեղի չի ունենա։ Ֆրանսիայում, ինչպես եւ այսօր ՀՀ-ում, գործում է Ներքին գործերի նախարարությունը, որը ինքնին քաղաքացիական բնույթի գործադիր մարմին է։ Ժանդարմերիան ենթարկվում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։ Եվ այն հանգամանքը, որ դա զինված ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանում չէ, ցրում է բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները, որը որոշ շահագրգիռ ուժեր ունեն»,- պարզաբանում է զրուցակիցը։
Իրավագետը մի շատ մի կարեւոր նկատառում էլ է ընդգծում՝ ասելով՝ ՀՀ-ն, անշուշտ, պահպանելով իր պարտավորությունները հարգող գործընկերոջ իմիջը, «պետք է դադարի գերազանցիկի, բոլորին հաճոյանալու պահվածքը»։
«Պետք է դադարել անընդհատ ասել, թե մենք շատ խաղաղասեր ենք, շատ ենք մտածում տարածաշրջանային խաղաղության մասին եւ այլն, եւ այլն: Անշուշտ, պետք է կարեւորել տարածաշրջանի խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը հնարավոր է հասնել սեփական կարողություններն ամրապնդելով, այդ թվում՝ սեփական պաշտպանական ներուժը բարելավելով՝ համապատասխան միջազգային աջակցությամբ։ Եվ այս համատեքստում Ֆրանսիայի՝ մեզ ավելի գործուն աջակցության ցուցաբերման համար, այդ թվում, այո՛, ոստիկանական ուժերի տեսքով, մենք չպետք է որեւէ մեկին հաշվետվություն տանք, որեւէ մեկի թույլտվությունը հարցնենք։ Ի վերջո, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Եվ, օրինակ, Ադրբեջանը ՀՀ-ի թույլտվությունը չի հարցրել, երբ փաստացի իր զինված ուժերը Շուշիի հռչակագրով վերաինտեգրել է Թուրքիայի զինված ուժերին եւ դրա ղեկավարման կազմում ընդգրկել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գեներալներ։ ՌԴ-ն եւ Ադրբեջանը ՀՀ-ին չեն հարցրել, երբ ստորագրել են (2022-ի փետրվարին -խմբ․) դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, այս հռչակագրի համատեքստում ՌԴ-ն ՀՀ-ի հետ նույնիսկ կոնսուլտացիաներ չի անցկացրել եւ այդիսով իրեն կաշկանդել է ՀՀ-ին պաշտպանելու հարցում՝ Ադրբեջանի հանդեպ ունեցած նոր պարտավորություններով»,- ասում է նա:
Վերջինս նաև մեջբերում է ամենավերջին դրսեւորումը՝ ասելով՝ ՌԴ-ն իներտ գործելակերպ է որդեգրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հարցում. «Եվ ՌԴ-ի կողմից, ի լրումն Ադրբեջանի գործողությունների, խախտվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Այսինքն՝ բոլորը՝ մեզ շրջապատող պետությունները, այդ թվում՝ դաշնակից երկիրը, հետապնդում են իրենց սեփական շահերը։ Թե որքանով են այդ շահերը համընկնում մեզ հետ, մենք պետք է գնահատենք։ Բայց յուրաքանչյուր ինքնիշխան պետություն այս խառնակ իրավիճակում, երբ միջազգային իրավակարգը սասանված է, հետապնդում է իր տնտեսական, անվտանգային եւ այլ շահերը։ Մենք եւս պետք է այս պարադիգմով շարժվենք»։
Ըստ Խալաթյանի՝ մենք որեւէ մեկի առաջ որեւէ պարտավորություն չենք խախտում՝ Ֆրանսիայից, թեկուզ ժանդարմերիայի տեսքով գործուն աջակցություն ստանալով, եւ հետագայում մեր ռազմաքաղաքական, անվտանգային հարաբերությունների խորացումը պետք է իրականացնենք՝ հիմքում դնելով բացառապես մեր ինքնիշխանության պահպանումը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT