Եվրամիության ակտիվ ներգրավումը մեր տարածաշրջանում դուր չի գալիս ՌԴ-ին, այն քանդում է նրա ստեղծած մոնոպոլիան. քաղաքագետ

Նոր բանաձևում ավելի կոշտացված են ձևակերպումները, օրինակ՝ գրված է՝ Ադրբեջանը ագրեսիա արեց Հայաստանի դեմ, ու նա պետք է բոլոր տեղերից դուրս բերի իր զորքերը: Սա շատ կարևոր նկատառում է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույցին՝ հույս հայտնելով, որ սա արվում է նաև նրա համար, որպեսզի կրկին միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը:

Վերջինիս խոսքով՝ չպետք է մոռանալ, որ միայն 2022 թվականի սեպտեմբերի 13-ին չէ, որ ադրբեջանական կողմը խախտել է զինադադարն ու հատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Ադրբեջանն իր քայլերով թարմացրեց այն պահանջները, որոնք Եվրախորհուրդը դնում էր նրա առաջ: Ադրբեջանական կողմը, չնայած այս ամենին, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքն ու ասում՝ իրենք ոչինչ չեն մոռացել»:

Գրիգորյանը նաև ողջունում է սույն բանաձևի միաձայն ընդունումը՝ նկատելով՝ դա խոսում է այն մասին, որ Եվրախորհրդի մասնակիցների մոտ սույն հարցի վերաբերյալ կոնսենսուս է ձևավորվել, այսինքն՝ Ադրբեջանի դեմ ավելի խիստ պահանջներ դնել:

«Նկատելի է՝ ԵԽ-ն թարմացնում է իր արտաքին քաղաքական հանձնաժողովը և ավելի մեծ ուշադրություն դարձնում Հայաստանին, որի վառ օրինակներից մեկն այն է, որ հենց իրենք են զեկույցում նշել՝ Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության առաջատար երկրներից է ու պետք է չնահանջի: Սրանով ԵԽ-ն քաղաքական մեսսիջ է ուղարկում և՛ եվրոպական երկրներին, և՛, իհարկե, Ադրբեջանին»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ ինչպիսի՞ արձագանքի կարելի է սպասել ՌԴ-ից այս պարագայում՝ հաշվի առնելով, որ վերջինս, մեղմ ասած, չի ողջունում ՀՀ-ի և Եվրամիության հարաբերությունների սերտացումը, Գրիգորյանը նկատում է՝ ռուսական կողմն ուզում է հայ ժողովրդի շահերը հանձնելով՝ լուծել իր հարցերը:

«Ռուսաստանի քաղաքականությունը շատ հստակ է. նրանք ուզում են վերահսկեն այս ամբողջ ընթացքն ու հայերի շահերի հանձնմամբ՝ քաղել դիվիդենտներ. սրան շուրջ երեք տարի է, ինչ ականատես ենք: Եվրամիության ավելի ակտիվ ներգրավումը մեր տարածաշրջանում՝ ի դեմս ԵՄ դիտորդների, դուր չի գալիս Ռուսաստանին, որովհետև այն քանդում է նրա ստեղծած մոնոպոլիան, բայց, ի վերջո, Հայաստանը պետք է շարժվի իր իսկ շահերով, որը ենթադրում է Եվրամիության ակտիվ գործունեություն տարածաշրջանում»,- կարծում է զրուցակիցը:

Ըստ նրա՝ ռուսական կողմը կա՛մ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ բացեն Լաչինի միջանցքը, կամ չդժգոհեն. «Մենք հիմա պետք է լուծենք մեր հարցերը, ու կապ չունի՝ ով գոհ կլինի, ով՝ դժգոհ, աջակցության դեպքում էլ, վստահաբար, կգնահատենք»:

Հարցադրմանը, որ ԵԽ զեկույցում նշվում է նաև Հայաստանում գործող լրատվամիջոցների ազատության առումով բարելավումների և լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերի առկայության մասին, արդյոք ՀՀ-ում չկա՞ն լրագրողներ, որոնք հենց իրենք են սադրանքներ հրահրում, ատելության խոսք տարածում՝ թելադրմամդ լրատվամիջոցների սեփականատերերի վարած քաղաքականության, քաղաքագետն ասում է՝ ԵԽ-ի մտահոգություններն այս մասով լրիվ նորմալ են, որովհետև նրանք էլ են տեսնում, որ մեզ մոտ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ մամուլում բևեռացումը բավականին ուժեղ է:

«Այո՛, ցավալի է, բայց փաստ՝ մեզ մոտ եղել են դեպքեր, երբ ուժ է կիրառվել լրագրողների նկատմամբ: Եղել են բազում դեպքեր, երբ տարածվել է նաև ատելության խոսք, սակայն պետք է նկատել, որ այս մասով գլխավոր պատասխանատուն իշխանությունն է: Չնայած նրան, որ մենք լավ գիտենք, թե ով է դրա սադրողը, այսպես ասած, հինգերորդ շարասյունը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր նման քայլի պատասխանատվություն կրում է իշխանությունը: ԵԽ-ն չի խորանում այն հարցում, թե լրագրողն ինչն է դիտմամբ անում, ինչը՝ ոչ: Այս պարագայում պետությունը նման լրագրողների պետք է ուշադրություն դարձնի, ուսումնասիրի նրանց, և նման քայլ կատարելու դեպքում ենթարկի համապատասխան պատասխանատվության»,- ասում է քաղաքագետը:

Ըստ նրա, իհարկե, նկատելի է, որ կան լրատվամիջոցներ, որոնք զգալի ռեսուրս ունեն, ու հարց է առաջանում՝ որտեղի՞ց, ո՞րն է նրանց ֆինանսի աղբյուրը, օրինակա՞ն է, թե՞ ոչ. հենց դա է պետք ստուգել. «Կարևոր է նաև ստուգել, թե ում պատվիրմամբ են անում նման սադրանքներ: Կարծում եմ՝ այս գործողություններից հետո այդ լրագրողները կդադարեն նման գործունեությամբ զբաղվել:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24892 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին