«Դաշնակի լոգիկա», կամ՝ ցավակցական ուղերձներ՝ հատուկ նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի համար

«Գիտեք, շատ բան պետք չի ճանաչելու մարդու եւ իշխանության բնույթը: Այս իշխանության բնույթն այդպիսին է: Երկրաշարժ է, բնական է, մարդիկ են զոհվում, երեխաներ, բայց այդ մարդը պիտի հիշի, չէ՞, ինքը ինչ էր ասում: Երկրաշարժ եղավ նաեւ Իրանում, ես չեմ հիշում, որ այս մարդիկ նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել: Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, Թուրքիային ասել ամենավերջին բաները ու հետո սիլիբիլի անել: Բնույթն ու տեսակն է այդպիսին, զիջող են, անկարող են, ապիկար են, մնացածը հետո կպարզեք»:

Խոսքերի հեղինակը նախկին ՀՅԴ-ական, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։

Հայտնի պնդում կա՝ «դաշնակցականի նախկինը չի լինում»։ Այս պնդման տրամաբանությունն այն է, որ դաշնակցական լինելը մի շարք առանձնաշնորհյալ հատկություններ ունենալուց բացի՝ նաեւ տրամաբանելու հատուկ ձեւ է ենթադրում, որը չի կորցնում իր կենսունակությունը անգամ այն բանից հետո, երբ մարդը դադարում է դաշնակցական լինել, եւ որը, փաստորեն, ապացուցվում է Վարդանյանի կառուցած վերոհիշյալ տրամաբանական շղթայի օրինակով։ 

Ի՞նչ է նախկին դաշնակցականի ասածը՝ աղետն աղետ է, ում հետ էլ պատահի։ Բայց երբ աղետի կապակցությամբ ցավակցում կամ ձեռք ես մեկնում դրանից տուժած «իքս» սուբյեկտին, իսկ «իգրեկին»՝ ոչ, ուրեմն դու, դաշնակցականի սիրելի բառապաշարով ասած, դավաճան ես եւ, վստահաբար, աներկբայորեն, հաստատապես, գնացել ես աղետից տուժած «իքս» սուբյեկտի հետ դավադիր գործարքի։ Ե՛վ աղետը՛, ե՛ւ դրան մարդասիրաբար արձագանքելու քո պահվածը մատնում են վերը նշված դավադրությունը՝ դու կուլ ես գնացել քո կողմից ցավակցության արժանացած «իքս» սուբյեկտին, տրվել ես նրան, պատրաստ ես չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել․․․ քանի որ ապիկար ես եւ զիջող։

Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ այդպես տրամաբանվածը զավեշտալի կլիներ, եթե այսքան անհեթեթ ու ողբերգական չլիներ։ 

Եթե Վարդանյանը չգիտի, ապա հուշենք, որ հարեւան երկրները գտնվում են սեյսմակտիվ գոտում, եւ երկրաշարժեր ու այլ աղետներ լինում են եւ կարող են լինել ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ ՀՀ-ի հարեւան երկրներում, այդ թվում՝ Իրանում։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական աղետից։ Ինչ վերաբերում է մեր հարավային հարեւանին պատուհասած վերջին երկրաշարժից հետո ցավակցելուն (աղտը տեղի էր ունեցել ս․թ․ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելքում), ապա Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցական հեռագիր էր հղել հարեւան երկրին։

«Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված էր 3 մարդու կյանք խլած երկրաշարժի կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ:

Որեւէ երկրում մեր երկրի դեսպանությունը, հայտնի է, հանդես է գալիս ՀՀ-ի անունից, եւ հղված ցավակցությունը հազիվ թե Թեհրանում ՀՀ դեսպանության ինքնագործունեության հետեւանքը լիներ։  

Վարդանյանի այն պնդումը, թե «ես չեմ հիշում, որ այս մարդիկ նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ», մեղմ ասած, սուտ է, որի պատճառը, ինչպես տեսնում ենք, պատգամավորի վատ հիշողությունն է։

Եթե անձամբ Նիկոլ Փաշինյանից ցավակցական հեռագիր ուղարկելը կսփոփեր Վարդանյանին եւ զերծ կպահեր նրան Թուրքիային հղված ցավակցական ուղերձում կոնսպիրացիա փնտրելուց, ապա վկայաբերենք ԻԻՀ-ում տեղի ունեցած մեկ այլ աղետ եւ այդ կապակցությամբ հղված ցավակցական ուղերձը («աղետն աղետ է, ի՞նչ տարբերություն» տրամաբանության շրջանակներում)։

Մասնավորապես 2022 թ. մայիսի 31-ին Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ էր հղել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին Խուզեստան նահանգում տեղի ունեցած բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով: Ուղերձում մասնավորապես նշված էր

«Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի «Մետրոպոլ» բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով ավելի քան երեք տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու մասին։ Խորին ցավակցություններս եմ հղում Ձեզ, Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ զորակցություն եւ տոկունություն հայտնելով զոհերի ընտանիքներին եւ հարազատներին»։

2022 թ․ հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ էր հղել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին մեկ այլ աղետի՝ Հարավային Խորասան նահանգում ուղեւորատար գնացքի վթարի կապակցությամբ:

Իսկ ահա 2022 թ․ հոկտեմբերի 27-ին մեկ այլ ցավալի՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ էր ՀՀ կառավարության ղեկավարը ցավակցել ԻԻՀ ղեկավարին, որը տասնյակ անմեղ քաղաքացիների մահվան պատճառ էր դարձել։ 

Ցավակցական հեռագրում մասնավորապես նշված էր․ «Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով»:

Ցավակցական հեռագրեր ուղարկել-չուղարկելու հիման վրա երգիծական գրչի արժանի հետեւություններ անող Վարդանյանի համար կարող ենք ՀՀ վարչապետի՝ ԻԻՀ-ին ուղղված եւս մի քանի ցավակցական հեռագիր մեջբերել, եթե, իհարկե, դրանք կցրեն նրա կասկածները, որոնք ակնհայտորեն թելադրված չեն առողջ տրամաբանությունից, այլ, ինչպես ասացինք, առանձնահատուկ՝ «դաշնակցական տրամաբանության» արգասիք են։ 

Հ․Գ․ Իսկ թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ժամանակ առաջ, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիայի մասին, հիշեցնենք ընթերցողին․ պատերազմում ներգրավվելով՝ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ եւ իրականացնում իր պատմական նպատակը՝ ազատվել Հայաստանից։

Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու՝ ՀՀ գործող կառավարության ջանքերը քննադատող, «ուրացման» եւ «հանձնվելու» համար մեղադրող ՀՅԴ-ականներին՝ նախկին թե ներկա, առաջարկում ենք թերթել պատմությունն ու վերհիշել իրենց անցած ուղին։ «Ուրացման» եւ այլ արգահատելի երեւույթների մասին վկայող տասնյակ փաստերի եւ ապացույցների  կառերեսվեն։

Եվ մինչ նրանք դա կանեն, մեջբերենք պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ տարիներ առաջ «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածից մի հատված․ «Ահավոր եղելությունից հետո անգամ ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին ականատես դաշնակցական գործիչները ցանկացած պայմանով իրենց իշխանությունը Հայաստանում պահպանելու համար պատրաստ էին ընդունել Թուրքիայի գերիշխանությունը, նրան ազատել ցեղասպանության մեղադրանքից, Հայաստանի եւ հայության փրկված մասն էլ նետել նրա ոտքերի տակ, երբ ցեղասպանությունը դեռ շարունակվում էր»։ Որպես ասվածի ապացույց՝ պատմաբանը հետեւյալ մեջբերումն էր արել օրվա մամուլի օրգաններից մեկից.

«Հառաջ», 1920, թիվ 255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ - գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւանի՝ թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա: ...Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեւրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից, եւ նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»:

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4544 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել