Ինձ և հանրությանը հետաքրքրում է, թե ով է տվել պատվերը. Թորոսյանը՝ Վարդապետյանին

«Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, որովհետև, ի վերջո, դատարանը պետք է որոշի, թե ով է մեղավոր և ով անմեղ, տպավորություն ունեմ, որ գործ ունենք պատվիրված գործողության հետ։ Այսինքն՝ եղել է հստակ պատվեր, որ Արթուր Սարգսյանին նորից բանտարկեն։ Հիմա փորձագետների և Արմեն Չարչյանի վերաբերյալ մասն եք քննարկում, բայց, կարծում եմ, թե՛ ինձ, թե՛ հանրությանը հետաքրքիր է մյուս մասը՝ ո՞վ է տվել այդ պատվերը, որովհետև փորձագետները չպետք է շահագրգռվածություն ունենային կեղծ եզրակացություն տալու»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց հղելու ժամանակ:

Նշենք, որ գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

«Կա՞ քրեական վարույթ, օրինակ՝ 2003 թվականի քրեական օրենսդրության օրենքի համաձայն, դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու: Ամեն մարդ իր արարքի համար պետք է պատասխան տա, բայց եղածը պետք է բացահայտվի ամբողջությամբ: Կարծում եմ՝ մեր հանրությանը հուզում է նաև այդ մասը»,- հավելեց Թորոսյանը:

Աննա Վարդապետյանը, ի պատասխան, ասաց, որ կա, սակայն վարույթի այդ մասը չի վերաբերում Արմեն Չարչյանին և, բնականաբար, չի քննարկվելու ԱԺ դահլիճում:

«Ձեր նշած հոդվածից բացի՝ այստեղ կարող է քննարկվել նաև պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու հանցակազմը, որովհետև կարող է մեկ անձ չէ, այլ երկու: Ես «կարող է» բառը հատուկ եմ օգտագործում՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելու համար։ Գործի այդ մասը չի առնչվում փորձագետներին։ Հնարավոր է մեր ստացած ցուցմունքները գործի որևէ դրվագում մեզ օգնեն հասկանալ, թե ինչ է կատարվել: Գործը քննության փուլում է, այստեղ չեմ կարող բարձրաձայնել»,- ասաց նա։

Թորոսյանը կրկին արձագանքեց՝ խնդրելով Վարդապետյանին, որ երբ 2 ամիս հետո նա գնա ԱԺ-ում հաղորդում ներկայացնելու, անդրադառնա՝ վերջին 5 տարիների ընթացքում քանի՞ դատախազի և քննիչի նկատմամբ է եղել քրեական հետապնդում՝ նրանց կողմից պաշտոնեական պարտականությունները դիտմամբ կամ պարզապես չկատարելու, որն էլ հանգեցրել է ծանր հետևանքների. «Սա շատ կարևոր հարց է: Մենք հաճախ խոսում ենք դատական համակարգի թերացումների մասին, բայց մոռանում ենք, որ կա նաև մինչդատական համակարգ, որը կրկին բարեփոխվելու մեծ տեղ ունի, ինչի մասով հուսով եմ, որ Դուք և Ձեր մյուս գործընկերները կզբաղվեք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3315 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին