Վրաստանը մեր քաղաքականությունների համար առաջնահերթություն է, նրա և ԱՄՆ-ի հետ պետք է մշակել ռեգիոնալ խաղաղության նախագծեր

Քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ Վրաստանը Հայաստանի բոլոր քաղաքականությունների համար բացարձակ առաջնահերթություն է։ Ըստ նրա՝ տարածաշրջանում բոլորովին նոր խաղացողներ են ի հայտ գալու, եւ կարեւոր է, որ ՀՀ-ն եւ Վրաստանը, որպես զարգացող ժողովրդավարություններ, լինեն ռազմավարական դաշնակիցներ։ 

Բաբաջանյանը վերջերս քաղաքական նպատակներով իր կուսակցության անդամների հետ այց էր ունեցել Վրաստան։ Այս համատեքստում նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ․ 

- Պարոն Բաբաջանյան, վերջերս Ձեր գլխավորած կուսակցության պատվիրակությունը այցելել էր Վրաստանի մայրաքաղաք։ Ի՞նչ նպատակով էիք այնտեղ, ո՞րն էր այցի օրակարգը։

- Դեռ 2021-ի ընտրություններին նախապատրաստվելիս մեր կուսակցությունը, առաջնահերթություն համարելով Հայաստանի բոլոր քաղաքականությունների՝ օր առաջ դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները գնահատեց որպես կենսական կարեւորության հարաբերություններ։ Միեւնույն ժամանակ, այն հարաբերությունները, որոնք ներկայումս կան Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որքան էլ որ դրանք աննախադեպ զարգացում են ապրում, այնուամենայնիվ, այլեւս չեն համապատասխանում տարածաշրջանում տեղի ունեցած եւ անխուսափելիորեն տեղի ունենալիք փոփոխություններին՝ ո՛չ իրենց բովանդակությամբ, ո՛չ մակարդակով։ Ուստի, դեռ մինչեւ մեր այցը հրապարակայնորեն մենք բազմիցս շեշտել էինք այդ մասին։

- Ի՞նչպես եք գնահատում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Վրաստանի ուղղությամբ։ Տպավորություն կա, որ հայ-վրացական հարաբերությունները շատ դինամիկ եւ արդյունավետ զարգացում են ապրում։

- Իհարկե, դեկտեմբերին կատարվեց պատմական նշանակության քայլ․ մեր քաղաքացիներն օրեր անց կարող են փոխադարձ այցելություններ կատարել միայն նույնականացման քարտերով, ինչը չափազանց կարեւոր է հայկական եւ վրացական հասարակությունների միջեւ հորիզոնական կապերի, բիզնեսի, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման տեսակետից։ Սա վկայում է մեր երկրների միջեւ փոխադարձ վստահության առանձնահատուկ մակարդակի մասին, որը հուսալի հիմք է՝ հարաբերություններին ռազմավարական բովանդակություն եւ մակարդակ հաղորդելու համար։ Ահա այս տեսլականն է, որ հետպատերազմական շրջանում ներկայացրել ենք հրապարակայնորեն՝ թե՛ մեր նախընտրական ելույթներում, թե՛ վրացական դիվանագիտական եւ փորձագիտական շրջանակների հետ իմ եւ մեր Քաղխորհրդի այլ անդամների շփումներում։ Ուստի, անհրաժեշտություն առաջացավ հարցերի այս շրջանակը քննարկել նաեւ Թբիլիսիում մեր վրացի գործընկերների հետ՝ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական մակարդակում։

- Ըստ Ձեզ՝ որքա՞ն հաջողված էր այցը Թբիլիսի։ Ինչպե՞ս կգնահատեք այն։ 

- Այցն ավելի քան հաջողված կարելի է համարել, քանի որ քննարկումներն ընթանում էին համախոհության, մտահոգությունների, մարտահրավերների փոխադարձ ըմբռնման մթնոլորտում։ Վրաստանում հասցրինք մի քանի կարեւոր գաղափարներ շրջանառել եւ հասկանալ պաշտոնական Թբիլիսիի ընկալումները ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ, այլեւ Հայաստան-Վրաստան-ԱՄՆ եռակողմ հնարավոր համագործակցության հեռանկարները շատ որոշակի, տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը միտված ստրատեգիական նախագծերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի եւ Վրաստանի ռեգիոնների միջեւ համագործակցության հեռանկարը նկատի առնելով։

Մեր նախաձեռնությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցինք ս․թ․ մարտ ամսին Երեւանում՝ «Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոն»-ում, կազմակերպել «Չաթեմ հաուս» սկզբունքով քննարկում հայ-վրացական հարաբերությունների ողջ համալիրի վերաբերյալ։ Բացի դրանից, նախանշել ենք մայիս-հունիս ամիսներին Հայաստանում կազմակերպել հայ-վրացական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների, փորձագետների, հասարակական գործիչների։

- Հաշվի առնելով տարածաշրջանային բարդագույն իրողությունները, լոկալ և գլոբալ մակարդակի մարտահրավերները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հեռանկարն ու ապագան։

- Վաղվա աշխարհակարգում, որտեղ Ռուսաստանի դերը շեշտակիորեն նվազելու է, և մեր տարածաշրջանում բոլորովին նոր խաղացողներ են ի հայտ գալու, բացարձակապես ակնհայտ է, որ այդ նոր ձևավորվող ու կազմավորվող տարածաշրջանում Հայաստանը եւ Վրաստանը, որպես զարգացող ժողովրդավարություններ, լինեն ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորում է ոչ միայն բարիդրացիության բազմադարյա անցյալի փորձը՝ պատմության դասագրքի առաջին իսկ էջից, եղբայրական դրացիությունը, այլև ստրատեգիական համատեղ ծրագրերը և ընդհանուր ապագային միտված նախագծերը։

 - Դուք խոսեցիք Հայաստանի համար Վրաստանի կարևորության մասին։ Իսկ Վրաստանում կա՞ Հայաստանի կարևորության վերաբերյալ նույնական ընկալում։

- Անխոս, Հայաստանը չափազանց կարևոր, ստրատեգիական ուղղություն է Վրաստանի և իշխանությունների և ընդդիմության համար։ Հայաստանը մի շարք ժողովրդավարական ցուցիչներով շարունակում է առաջ անցնել Վրաստանից։ Արժեքային ընդհանրությունը մեզ ավելի շատ ոչ թե մրցակից է դարձնում, այլ դաշնակից՝ հիմնված ընդհանուր նպատակների վրա։ Թբիլիսիում հասկանում են, որ Հայաստանի անկումը կործանարար կարող է լինել Վրաստանի համար։ Վրացական ուղղությունը մեր բոլոր քաղաքականությունների համար բացարձակ առաջնահերթություն է՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք աշխարհում եւ մեր տարածաշրջանում դեռ պետք է տեղի ունենան անխուսափելիորեն, հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի այն դինամիկան, որը նախանշվել է ս․թ․ հունվարին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ընդունած պատմական որոշումներով՝ տրամադրել Ուկրաինային տանկեր, մարտական ինքնաթիռներ, հեռահար հրետանի եւ հրթիռներ, ահռելի քանակի ռազմամթերք այդ սպառազինության համար եւ այլն։

Մենք եւ Վրաստանը մեծածավալ համատեղ աշխատանք ունենք անելու բոլոր մակարդակներում՝ կառավարական, ոչ կառավարական, կուսակցությունների, հասարակությունների, մասնագիտական խմբերի, քաղաքացիների։ Եվ մեր կուսակցությունն այդ՝ սերունդների բարեկեցությանն ուղղված աշխատանքի իր մասը պատվով կատարելու հանձնառությանը վերաբերվում է մեծագույն պատասխանատվությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1530 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին