Արհեստական կերակրափողի ստեղծում, շնչափողի պլաստիկա. 1 օրում 3 բացառիկ ու ծանր վիրահատություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում

Մեկ օրում երեք բացառիկ և ծանր վիրահատություն է կատարվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:

Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում է Մոսկվայի գլխավոր մանկական վիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, Ռուսաստանի Պիրոգովի անվան բժշկական համալսարանի մանկական կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ֆիլատովի անվան մանկական կլինիկայի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ռազումովսկին։

Վիրահատությունները նա արել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հետ միասին։

Առաջին դեպքում կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում

«1 տարեկան 8 ամսական երեխայի մոտ բնածին բացակայում էր կերակրափողը: Նման վիրահատություններն արվում են սովորաբար մինչև 1 տարեկանը, այս դեպքում երեխան զարգացվածության ու քաշի խնդիր ուներ: Նորածնային շրջանում կատարվել են Էզոֆագոստոմայի ու գաստրոստոմայի միջամտություններ, որոնցով փոքրիկը կարողացել է սնվել: Բժիշկները սպասել են՝ մինչև փոքրիկի քաշը հասնի նորմային:

Պրոֆեսոր Ռազումովսկին գոհ է վիրահատությունից, 20-ից ավելի նման վիրահատություն է արել հայ գործընկերների հետ, ասում է՝ ամեն բան կարգին է անցել, ծանր վիրահատությունից հետո ակնկալիք կա, որ փոքրիկի մոտ դրական տեղաշարժը չի ուշանա:

Վիրահատության գումարը փոխհատուցել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:

Երկրորդ դեպքում կատարվել է շնչափողի պլաստիկ վիրահատություն

12 տարեկան աղջիկը տուժել էր ավտովթարից ու տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Սրունքի ու ծնոտի կոտրվածքի համար երեխան վիրահատվել էր, մի քանի օր շարունակ մնացել ինտուբացված ու արհեստական շնչառության սարքին միացված:

Դուրս գրվելուց հետո նրա մոտ նկատվել են շնչառական խզզոցներ ու դժվարաշնչառություն, որից հետո կրկին դիմել են բուժկենտրոն: Ախտորոշվել է շնչափողի նեղացում: Պրոֆեսոր Ռազումովսկու և պրոֆեսոր Եղիա Կարապետյանի հետ ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է կատարել շնչափողի նեղացած հատվածի մասնատում և պլաստիկա:

Երրորդ դեպքում կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում

4 տարեկան երեխայի մոտ գրանցվել էր կերակրափողի քիմիական այրվածք: Աղջիկը քիմիական նյութ էր խմել, որն օգտագործվում է գազօջախների մաքրման համար և ստացել քիմիական այրվածք: Տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ու շուրջ մեկ տարի մնացել բժիշկների հսկողության տակ:

Կատարվել էին կերակրափողի բուժավորումներ, որոնք էֆեկտիվ ազդեցություն չեն ունեցել, քանի որ հիմնային այրվածքների մեծ մասը չի հաջողվում բուժել:

Երեխան վիրահատվել է, կատարվել է արհեստական կերակրափողի ստեղծում:

Երեք դեպքում էլ երեխաները կմնան բժիշկների հսկողության տակ: Հետվիրահատական շրջանն առանց բարդությունների անցնելու դեպքում երեխաները կվերադառնան առօրյա իրենց կյանք:

Վիրահատությունների համար օժանդակել է «Спеши к добру» ռուսաստանյան հիմնադրամը»,- ասվում է ԲԿ-ի հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39765 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ