Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը տարակուսանք առաջացնող՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հղված, այսպես ասած, «մտավորականների» նամակի մասին տեղեկացել է գրականագետ Հասմիկ Հակոբյանի գրառումից:
«Փորձեցի հասկանալ, թե ովքե՞ր են մտավորական «խաղում», և տեսա այս խայտառակությունը: Հիմա կարող է լուրջ ընդունեն, որ Սրապիոնյան Սերժն ու իր աղջիկը հայ մտավորականության «ծաղիկն» են: Հիմար տեքստ է, մեկնաբանելու բան էլ չկա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ Գյուրջինյանի՝ այստեղ մեկ-երկու մարդ ինչ-որ մեկի պատվերն է կատարում, մյուսները առանց գիտակցելու և առանց տեքստին ծանոթ լինելու ստորագրել են դրա տակ. «Ոմանք էլ ցուցադրվելու համար, թե իբր իրենք էլ են մտավորական: Բայց տեքստը բացարձակ մտավորականի գրած տեքստի նման չէ»:
Սա չէ մեր մտավորական դասը, զայրանում է Գյուրջինյանը և ասում, որ պետք չէ նրանց ջրաղացին ջուր լցնել. մտավորականն այսպիսի բան չէր անի:
«Մտավորականը, իհարկե, պիտի վճռական պահերին խոսք ասի, չպիտի թաքնվի, բայց այս պահին երևի չեն խոսում նաև այն պատճառով, որ տեսնում են՝ աշխատում են, և այդ խոսքը հանկարծ չխանգարի գործին: Անձնական խմբային շահեր չպիտի գան և վնասեն ընդհանուր գործին: Ինչպես նամակում գրվում է՝ ազգային և համազգային չգիտեմ ինչ, բայց իրականում առաջին ստորագրությունից պարզ երևում է, թե ո՜ւմ շահերին է ծառայում: Սերժ Սրապիոնյան անուն-ազգանունն արդեն հուշում է, թե ո՜ւմ մասին է խոսքը: Նրա գրվածքները ընդդիմադիր մամուլում թափառում են, և, այո՛, բամբասանքներ են դրանք»,- շեշտում է նա:
Գյուրջինյանը նկատում է, որ, ամեն դեպքում, այս մարդիկ Հայաստանի և Արցախի շահերին չեն ծառայում և վերոնշյալ գրությունը ևս այդ շահերին չի ծառայում:
«Պարզ է, որ Սերժ Սրապիոնյանը նախկիններից մեկն է, փոխնախարար է եղել, և որպեսզի այդ թիվը մեծ լինի, աղջիկն էլ է ավելացել: Ես այդ բառից հոգնել եմ, բայց իրականում, այո՛, նրանք նախկին են, և դա նախկինների ձեռագիրն է և նաև մակարդակը: Մակարդակ չկա, անչափ ցածր մակարդակ, և ստորագրողների մեջ ինձ ծանոթ մարդիկ կան. զարմանում եմ, որ ստորագրել են: Ենթադրում եմ, որ միգուցե նաև չեն կարդացել տեքստը: Ես մի տեղ կարդացի՝ Հասմիկ Պապյանն արձագանքել է, որ ինքը չի ստորագրել այդ բովանդակության տակ: Սա թույլ է տալիս կասկածելու, որ հնարավոր է՝ մյուսներն էլ չգիտեն գրության մանրամասները: Կարող է ասել են՝ մենք Հայաստանի ու Արցախի համար հայրենասիրական ճռճռան բան ենք գրել, մարդը լսել է հեռախոսով, ասել՝ իմ անունն էլ գրեք, ձեռքի հետ էլ ինձ կճանաչեն. որովհետև մարդիկ կարդում են այդ ստորագրողների անուններն ու տիտղոսները՝ իմանալու համար՝ արդյոք ովքե՞ր են, հայտնի երգի բառերի նման՝ արդյո՞ք ովքեր են, ի՞նչ կտրիճներ են, (- հեղ. ծիծաղում է)»,- նշում է Լեզվի կոմիտեի նախագահը:
Մեջբերում ենք վերոնշյալ նամակի թերևս ամենաուշագրավ հատվածը. «Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած՝ պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հրաժարական տալիս՝ կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։ Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում իրողությունը»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT