Ունենալ պահանջարկ, քիչ աշխատել և շատ վաստակել. ՀՀ-ում մասնագիտություն-աշխատաշուկա «առճակատում» կա

Հայաստանում կրթական խնդիրներից ամենակարևորներից մեկը տարբեր մասնագիտությունների հանդեպ դիմորդների կամ ուսանողների ունեցած հետաքրքրվածության հարցն է: Նրանք առաջին հերթին մտածում են ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որով հետագայում հնարավոր կլինի շատ գումար աշխատել:

Հաճախ դիմորդներին կամ ուսանողներին ծնողներն են առաջնորդում՝ համոզելով ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հնարավոր կլինի և՛ լավ աշխատանք գտնել, և՛ բարձր վարձատրվել:

Հաշվի առնելով, որ 2022-ին Երևանի պետական համալսարանում ամենապահանջված բաժիններից մեկը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինն է եղել՝ կարելի է ենթադրել, որ մեր օրերում ծրագրավորողները լավ գումար են վաստակում, և սա էլ ստիպում է երիտասարդներին գնալ այս ուղղությամբ: 

Այս ամենի ֆոնին էլ առաջանում է աշխատաշուկա-մասնագիտություն «առճակատումը». լավ վարձատրվող մասնագիտությունների կողքին անտեսվում են այն մասնագիտությունները, որոնք հնարավոր է՝ քիչ վարձատրվող են, սակայն, նկատենք, որ դրանց պահանջարկը աշխատաշուկայում նույնպես կա:

2022 թվականին բուհերի ամենապահանջված բաժինները հինգն են եղել՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», ԵՊՀ-ի «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ամենապահանջված մասնագետներից են նաև անգլերենին տիրապետողները, միջազգային հարաբերություններ բաժինն ավարտողները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաչատրյանը նկատում է՝ աշխատաշուկային և մասնագիտություններին իրար կապող պատկերը, սակայն, տարբեր է:

«Մենք կարող ենք ունենալ մասնագիտություններ, որոնք պահանջված են, օրինակ՝ արհեստագործական ոլորտի հետ կապված մասնագիտությունները, էլեկտրիկի, մեխանիկի, և շուկայում կարիք լինի դրանց տիրապետող աշխատողների, բայց այդ բաժինները դիմորդ չունենան, քանի որ երիտասարդներին չեն հետաքրքրում։ Տարիներ առաջ պարզվել էր, որ ռուսերենի մասնագետների պահանջարկ էլ կա, սակայն դիմորդները շատ քիչ են և աշխատաշուկայում նման մասնագետների են փնտրում։ Նշեք, որ այժմ նաև ուսուցիչներն են պահանջված, մասնագիտությունն արդի է, սակայն ցածր աշխատավարձի պատճառով դիմորդները քիչ են»,- նկատում է նա:

Կրթության փորձագետի խոսքով՝ լինում է նաև այնպես, որ որևէ մասնագիտության պահանջարկ շատ կա բուհերում, սակայն դրան տիրապետող մասնագետների կարիքը քիչ է զգացվում։ Խաչատրյանը միևնույն ժամանակ նկատում է՝ կրթությունը շատ դեպքերում կենտրոնանում է եկամտաբեր մասնագիտությունների վրա, աշխատաշուկան էլ պահանջում է այնպիսի աշխատողների, որոնց հնարավոր է ցածր վարձատրել:

«Ոլորտի այս խնդիրները կարգավորելու համար ամենակարևորը պետք է վճարումների անհամամասնությունը նվազեցնել։ Վարձատրությունների մեծ տարբերություն է լինում, օրինակ, ուսուցչի աշխատավարձը 80 հազար է, իսկ դատավորինը՝ միլիոնից անցնում է։ Սա պետք է նվազեցնել, գոնե, պետական համակարգում, որովհետև մասնավոր սեկտորում մենք չենք կարող որոշում կայացնել։ Վարձավճարների տարբերությունը եթե ճիշտ լինի, մարդիկ կընտրեն տարբեր մասնագիտություններ։ Մյուս միջոցը՝ բարձրագույն կրթությունը պետք է ֆիքսվի այնպիսի հմտությունների զարգացման վրա, որոնք լինեն ավելի ունիվերսալ, և մարդիկ, անկախ ամեն ինչից, կարողանան համալրվեն աշխատաշուկայի պահանջներին»,- ասում է Խաչատրյանը։ 

Նրա կարծիքով՝ աշխատաշուկայում աշխատողների պահանջարկը չլրացված լինելը շատ հաճախ գալիս է նաև նրանից, որ մարդիկ չեն ցանկանում ծանրաբեռնված աշխատանք կատարել։ Սակայն կան որոշ աշխատանքներ, որոնց չծանրաբեռնվածությունն էլ խաբուսիկ է․ «Օրինակ՝ թվում է, թե ուսուցչի աշխատանքը վերջանում է ժամը 2-ին, սակայն, ըստ արտասահմանյան հետազոտության, ուսուցիչը մեկ ժամում ծախսում է այնքան էներգիա, որը գրասենյակային աշխատողը սպառում է 2 ժամում»։

Այս ամենին զուգահեռ, Խաչատրյանի խոսքով, կա նաև մեկ այլ խնդիր. երբ երիտասարդները չեն ցանկանում բարձրագույն կրթությանը մեծ գումարներ և տարիներ տրամադրել, ընտրում են ավելի դյուրին միջոց․ գրանցվում որևէ կազմակերպության կազմակերպած դասընթացներին, որոնք տևում են 6-3 ամիս, հետո՝ աշխատանքի անցնում մասնավոր սեկտորում։ Դրա հետևանքով այն աշխատատեղերը, որոնք, օրինակ, ծրագրավորողի աշխատանքի համար պահանջում են դիպլոմ, թափուր են մնում․ «Հայաստանում բարձրագույն կրթությունը թանկ է ու ժամանակատար։ 4 տարի սովորում են միայն բակալավրում և մեծ գումարներ ծախսում։ Դրա համար մարդիկ ընտրում են այդ հեշտ ճանապարհը։ Դա նորմալ է, որովհետև կան հմտություններ, որոնք նրանք կարող են սովորել ամիսների ընթացքում շատ արագ»։ 

Միևնույն ժամանակ կրթության փորձագետը չի ժխտում բարձրագույն կրթության կարևորությունը։ Ըստ նրա՝ այն ձևավորում է անձի մտածելակերպը, զարգացնում՝ որպես քաղաքացիական անձ։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ աշխատաշուկայի և մասնագիտությունների անհամամասնությունը մշակութային խնդիր է համարում։ Ըստ նրա՝  դա գալիս է նաև կրթության ցածր մակարդակից։ Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ մեր կրթական համակարգը դասագրքային է, այդ պատճառով երիտասարդները սովորում են միայն այն, ինչ կա դասագրքերում:

«Ոչ թե այն, ինչ կա աշխարհում։ Նրանց գիտելիքները նեղ են։ Տեսնում ես, օրինակ, մեկը Շվեյցարիայում է սովորել ու կանանց վերաբերող խնդիրներին ավելի սուր է արձագանքում, դու հասկանում ես, որ դա մշակույթի արտացոլումն է։ Ամենակարևորը նաև ժամանակը գնահատելն է, որը մեր դպրոցներում չկա։ Ամբողջ աշխարհում ամեն ինչ չափում են ժամանակով»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ներկայումս ուսանողներն ունեն գիտելիքներ, սակայն չգիտեն՝ դրանք ինչպես օգտագործել և ինչպես դրանց միջոցով գումար վաստակել. «Ամերիկայում երեխային փոքրուց ասում են՝ ձրի ուտելիք չկա, դա մեծ նշանակություն ունի։ Այդպիսի վարքագիծ մեզ մոտ էլ պետք է լինի։ Մեր համապատասխան մարմինները, որոնք այս ոլորտի հետ կապված խնդիրները պետք է ուսումնասիրեն, միմյանց հետ կապակցված չեն։ Տարբեր բուհերի հոգաբարձուների խորհուրդներում կան անձինք, որոնք գործարարներ են: Բայց արդյոք նրանք այնպիսի՞ գործարարներ են, որոնք աշխատաշուկայում ունեն խնդիր։ Կամ էլ այդ խորհուրդներում պետք է ներգրավված լինեն այնպիսի գործարարներ, որոնք աշխատաշուկայի հարցը կլուծեն»։ 

«Անտարես» հրատարակչության տնօրենի խոսքով՝ Հայաստանում նաև գիտելիքների նորարարության պակաս կա։ Աշխատաշուկայի հարցի լուծման հետ կապված էլ ընդգծում է՝ բուհերը պետք է համագործակցեն ռեալ գործատուների հետ։ Նա նկատում է, որ խնդիրները արդի կամ ոչ պահանջված մասնագիտությունների մեջ չեն. որակյալ մասնագետ ստանալու համար դպրոցը պետք է ամուր հիմք դնի, բուհը ամրապնդի այդ հիմքը, գործատուն էլ լավ մասնագետ պահանջի։
Մարտիրոսյանը կարծում է, որ մեզ մոտ կրթական մակարդակը կբարձրանա միայն այն ժամանակ, երբ բուհում ստացած գիտելիքները բավարարեն գործատուին։ 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40530 դիտում

Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ

Այցը պատմական է. այսօր Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ

Արման Խոջոյանն ու Ռիշան Չոդհրին քննարկել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը

Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների

Հայտնի է՝ ինչի համար է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել Քննչական կոմիտե

Վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ. տեսանյութ

ԲՏԱ նախարարն ընդունել է AMD ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչներին

Դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ. վարչապետ. տեսանյութ

Արշակն ինձ ասեց՝ Արմեն, կարող ա «լևի» գնաս, ասեցի՝ ամուսնացած եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը ստեղ չէ

Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է. տեղի է ունեցել Փաշինյան-Շտայնմայեր հանդիպումը

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ ձյուն

Երևանում թմրանյութ իրացնող 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել. տեսանյութ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բախվել են կցորդիչով բեռնատարներն ու մարդատարը. կա վիրավոր

Գարեգինի շրջապատում «լևի» գնալը կարծես նորմալ է. թող ասեն՝ Կտրիճը ամուսնացա՞ծ է, թե՞ էն բանից է

Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստը

ԳԴՀ նախագահի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է ՔՊ արտաքին կապերի պատասխանատու

Կան հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կենսական անհրաժեշտություն է. նախագահն ընդունել է Արամազդ Ղալամքարյանին

Իշխան Սաղաթելյանը հարցաքննվել է

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Ներկայացվել է COP17-ի պաշտոնական տարբերանշանը՝ Երևանյան կապտաթիթեռ

WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել

«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է

Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ

ՀՀ նախագահը ընդունել է Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին

Կոտայքի մարզում կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը. ՄԻՊ

Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 9-ին

Ո՞ւր է ժողովուրդը. Կտրիճ Ներսիսյան, դու ժողովուրդ չունես, 5-6 հոգի ունես Գերմանիայում. Հարությունյան

Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ համաճարակային վիճակի մասին

Կապան և Ջերմուկ համայնքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ են բացվել

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս հեռու է և անորոշ. Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է. Ղևոնդյան

Մայր Աթոռի բարձրաստիճան կղերականները կաթողիկոսի օրհնությամբ եկեղեցին ներքաշեցին քաղաքական դաշտի մեջ․ ՍԴՀԿ

Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման օրն է. հայ և եզդի ժողովուրդները այս առումով նման են. Բաքոյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել աշխատանքներին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու

Ֆլորիդայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել բանուկ մայրուղու վրա և բախվել Toyota Camry-ին. տեսանյութ