Երևան
12 °C
«Ցանկացած ոստիկան, որն իր երթուղում ծառայություն է իրականացնում, կարող է ինքնուրույն որոշակի որոշումներ կայացնել»:
Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած դեպքերը, երբ զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանները հեռացրել էին տարածքից, առանց հրամանի կարո՞ղ էին բերման ենթարկել ծնողներին:
«Եթե հարցը վերաբերում է հասարակական կարգի պահպանմանը, ոստիկանն ինքնուրույն որոշումներ է կայացնում: Օրինակ՝ նա ամեն տրանսպորտային միջոց կանգնեցնելուց, ամեն իրավախախտում իրականացնողի ձեռքը բռնելուց կամ արձանագրություն կազմելուց առաջ չի զանգում իր հրամանատարին, հրամանատարն էլ՝ մինչև ոստիկանապետ: Նման դեպքերում չեն հարցնում և չեն սպասում հրամանի. յուրաքանչյուր ոստիկան ինքնուրույն կարող է որոշումներ կայացնել և իրականացնել դրանք: Միաժամանակ, այո՛, լինում են հրամաններ, կարգադրություններ և ցուցումներ, որոնք տրվում են վերադասի կողմից նախօրոք՝ ծառայության կազմակերպման մասով»,- մանրամասնեց Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ վերոնշյալ դեպքի մասով մանրամասներ չի կարող հաղորդել, թե ինչ հրահանգներ են եղել կամ չեն եղել:
«Եթե այդ հրամանի կատարման մեջ տեսնում ենք ոչ իրավաչափ վարքագիծ ոստիկանների կողմից, առաջարկում եմ, որ այս հարցը դեռևս ծառայողական քննության կարգով իրականացվի, այսինքն՝ ոստիկանությունը՝ ներքին գործերի նախարարությունը, ծառայողական քննություն իրականացնի և պարզի՝ արդյո՞ք այդ ոստիկանների գործողությունները իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ: Եթե նրանք հրաման են ստացել, ապա հրաման տվող անձի հրամանները իրավաչա՞փ են եղել, թե՞ ոչ, և ի՞նչ հետևանքներ են առաջացրել: Ես կարծում եմ, որ այս հրապարակումից և ոստիկանությունն այս հաղորդումը դիտելուց հետո անպայման կնախաձեռնի նման վարույթ»,- նկատեց պատգամավորը:
Խաչատրյանի խոսքով՝ ոստիկանի խնդիրը հասարակական կարգի պահպանումն է, սակայն այդ կարգի պահպանման ժամանակ տվյալ վայրում՝ ի՞նչ իրադրություն է եղել, ի՞նչ օպերատիվ իրավիճակ և ի՞նչ խնդիրներ, վերջինս չի կարող ասել:
Դիտարկմանը՝ գուցե հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտություն չլինի, եթե ընդամենը քաղաքական ղեկավարությունը չգնա «Եռաբլուր», Խաչատրյանը պատասխանեց. «Երկրի քաղաքական ղեկավարն ինքն է որոշում՝ ո՞ւր և ինչպե՞ս գնալ, և եթե հասարակական կարգի խախտում է տեղի ունենում, դա մեր երկրի օրենքներն են, պետք է պահպանվեն: Հասկանալի են նաև ծնողների վրդովմունքը և հուզական վիճակը, այդ ամենը պետք է հաշվի առնել: Բայց հատկապես «Եռաբլուր»-ում ընդունելի չեմ համարում, որ պետք է հասարակական կարգ խախտվի, խուլիգանական դրսևորումներ իրականացվեն: Ամեն դեպքում, պետությունը պետք է արձագանքի, որպեսզի հասկանալի լինի, որ «Եռաբլուր»-ում չի կարելի հասարակական կարգ խախտել: «Եռաբլուր»-ը մեր համար սրբավայր է, և ամոթ է անգամ այս մասին խոսելը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT