Կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար անգամ առաջադրման վերջնաժամկետում․ ԿԸՀ-ն նոր կարգ է սահմանել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանել է «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման» կարգը։

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառությունը։

Հարցը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջինս հիշեցրել է՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԶԼՄ-ները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կուսակցությունները ԿԸՀ-ից ստանում են օգտահաշիվներ, և եթե ԶԼՄ-ներն ու դիտորդներն այդ օգտահաշիվների միջոցով հավատարմագրվում են, ապա կուսակցություններն ու դաշինքները համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում առաջադրում են իրենց ընտրական ցուցակները։

«Մենք արդեն մեկ անգամ նման որոշում ընդունել ենք, այն վերաբերել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին, երբ մեծամասամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունենում։ Մի փոքր համալրումով առաջարկում ենք այդ որոշումն ընդունել բոլոր համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում»,-ներկայացրել է Սմբատյանը։

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ 2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանձնաժողովը բախվել է մի խնդրի, երբ մեկ կուսակցություն օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ է դիմել կուսակցությունների առաջադրման ավարտին։ ԿԸՀ-ն տրամադրել է օգտահաշիվ, որպեսզի չմեղադրվի խոչընդոտներ ստեղծելու մեջ, սակայն, միևնույն է, կուսակցությունը ժամկետի պատճառով չի կարողացել առաջադրվել։

Արմեն Սմբատյանն ասել է, որ ԿԸՀ-ում այս հարցով աշխատանքային քննարկում են ունեցել և որոշել են նախագծում այնպիսի փոփոխություն կատարել, ըստ որի կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար նույնիսկ առաջադրման վերջնաժամկետում։

«Նորից եմ կրկնում՝ նրա համար, որ խոչընդոտ չդիտարկվի, սակայն իհարկե պետք է հորդորենք, որպեսզի այն ավելի շուտ ստանան կուսակցությունները, և դրա համար ուզում եմ հայտնել, որ Սիսիան ու Անի համայնքներում առաջադրումները սկսվում են փետրվարի 9-ին և վերջանում փետրվարի 19-ին։ Եւ պատշաճ առաջադրվելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են հենց վաղվանից դիմել ԿԸՀ և ստանալ օգտահաշիվ»,-ասել է Սմբատյանը։

Որոշումը դրվել է քվեարկության՝ արժանանալով հանձնաժողովի հավանությանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49698 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին