Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի լիազոր ներկայացուցչի իրավունքները

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորայր Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի լիազոր ներկայացուցչի իրավունքները։

Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Վերջին ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն իրավամբ ցնցել են մեր հանրությանը։

Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի իրենց կախված առավելագույնը՝ մեր բանակում մահվան այս «Շքերթը» կասեցնելու համար։ Մեր բանակը չպետք է դառնա մահվան բանակ։

Երեկ ստանձնել եմ Վարդենիսում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված 15 զինծառայողներից Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի՝ որպես տուժողի լիազոր ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։

Տառացիորեն երկու օր առաջ էլ ստանձնել եմ դեռևս 2022թ․ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզի N զորամասի զոհված զինծառայող Ռոբերտ Արմենի Գևորգյանի մայրիկի՝ որպես տուժողի լիազոր ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։

Մեկ անգամ ևս պնդում եմ, որ վերը նշված ողբերգական դեպքերի պատճառների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվում են բազմաթիվ հավանական ու անհավանական վարկածներ։

Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց իրավասությունների շրջանակներում և թույլատրելիության սահմաններում ցուցաբերել առավելագույն թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ, դրսևորել հետևողականություն՝ այս ողբերգությունների իրական հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար։

Պնդում եմ, որ եթե որևէ օղակ փորձ անի ծածկադմփոց անել սույն գործերի բացահայտման աշխատանքները, ինքս կհամարեմ, որ գործ ունենք մեր պետության հիմքերը խարխլելու կոնկրետ դրսևորման հետ։

Առաջիկա օրերի ընթացքում հանդես կգամ առավել համապարփակ տեղեկատվությամբ՝ սույն գործերի վերաբերյալ տուժողների դիրքորոշումներն ամբողջացնելու, հավաքված տեղեկատվությունները համադրելու և վերլուծելու, ինչպես նաև որոշակի ռազմավարական ու մարտավարական խնդիրների մասին»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1464 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները