Երևան
12 °C
Հ. Տակեուչն ասել է. «Մարքեթինգը գլոբալ պահանջարկի ձևավորման և դրա հետագա բավարարման փիլիսոփայություն է»։
Մարքեթինգի կառավարման ավանդական և ժամանակակից հայեցակարգերի, մարքեթինգային հաղորդակցության կարևորության և այլ թեմաների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանի հետ։
- Ազնի՛վ, ո՞ր դեպքում է մարքեթինգային ռազմավարությունը արդյունավետ։
- Վերջին ժամանակներս մարքեթինգը համարվում է տարատեսակ կազմակերպությունների հիմնական շարժիչ ուժերից մեկը: Յուրաքանչյուր կազմակերպություն առաջին հերթին պետք է ունենա առնվազն մեկամյա մարքեթինգային ռազմավարություն։ Պայմանավորված թվային աշխարհի անընդհատական զարգացմամբ և կազմակերպության հիմնական նպատակներով՝ ռազմավարությունն անհրաժեշտ է պարբերաբար վերլուծել և թարմացնել, երբեմն էլ թույլ տալ «շեղումներ», որոնք կապահովեն աշխատանքի առավել արդյունավետ ընթացքը։ Այդ ռազմավարության յուրաքանչյուր կետ կազմելիս անհրաժեշտ է դիտարկել թիրախային լսարանը, տվյալ գործողության նպատակը, մարտավարությունը, ելակետերը և ակնկալվող արդյունքը։ Իրատեսական ու իրագործելի հաղորդակցական ռազմավարություն կազմելու համար հարկավոր է նաև ճիշտ գնահատել ռեսուրսները։
- Ձեր խոսքում նշեցիք, որ անհրաժեշտ է պարբերաբար վերանայել մարքեթինգային պլանը։ Ո՞րն է, ըստ Ձեզ, վերանայման համար օպտիմալ և անհրաժեշտ հաճախականությունը։
- Տարեկան պլանն անհրաժեշտ է վերանայել առնվազն 3 ամիսը մեկ անգամ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածի առաջնահերթություններն ու միտումները։ Դա հնարավորություն կտա նաև կիրառել մարքեթինգում պարբերաբար ի հայտ եկող արդիական մոտեցումները, ինչպես նաև թարմացնել կիրառվող աշխատանքային գործիքակազմը։ Փոփոխություններ չենթադրող ռազմավարական պլանները, այսպես ասած, անառարկելի համարվող մտածողությունը թվային միջավայրում տեղ չունեն. մարքեթինգային ռազմավարությունը պետք է լինի ճկուն և դինամիկ՝ հիմքում ունենալով հստակ ձևակերպված, վերլուծված և տվյալների ու փորձի վրա հիմնված մեթոդիկա։
- Հետևո՞ւմ եք մարքեթինգային ժամանակակից «թրենդներին»։ Որո՞նք են 2023 թվականի ամենատարածված թրենդները։
- «Instagram», «YouTube»-ը, «LinkedIn» և «Facebook» սոցիալական մեդիա հարթակների քառյակն է, որոնք մարքեթոլոգներն օգտագործում են հատկապես վերջին ժամանակներս։ Այս հարթակներում կատարվում են տարատեսակ հրապարակումներ, որոնք լսարանին ներկայացվում են տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ոչ միօրինակ մարքեթինգային հաղորդակցություն։ Ներկայում ամենաշատ տարածված ձևաչափերից են կարճ տեսանյութերը, ինչպիսիք են՝ «YouTube Shorts»-ը, «Instagram Reels»-ը և այլն։ Դրանք, կարելի է ասել, սոցիալական մեդիայի ամենաարդյունավետ տեսակներն են։
Առհասարակ մինչև 25 վրկ տևողությամբ տեսանյութերը երրորդ տարին անընդմեջ մարքեթինգային մեդիա ձևաչափերում առաջատար դիրքում են։ Առանձնահատուկ դեր ունեն նաև փոդքասթները։ Դրանք առավելապես նպաստում են ունկնդրի հետ մտերիմ կապ ստեղծելուն, ասելիքը լսարանին հեշտ ճանապարհով հասցնելուն. ներբեռնվող են, և ունկնդիրը հնարավորություն ունի իրեն հարմար պահի լսել փոդքասթը։ Կարծում եմ՝ 2023 թվականին փոդքասթինգը կշարունակի զարգանալ որպես մարքեթինգային գործիք։
Կարևոր է նաև ինտերակտիվ մարքեթինգը, որը ներառում է ինտերակտիվ տարրեր, դրանք ուշադրություն են գրավում և ներգրավում մեծ լսարան։ Եվ, իհարկե, չպետք է մոռանալ ամբողջական տեղեկատվություն հաղորդող, միևնույն ժամանակ կարճ գրված տեքստերի մասին, և որ ամենակարևորն է՝ կազմակերպության տեսողական ինքնության բարձրացմանն ուղղված քայլերի կարևորության, կազմակերպության իմիջի ձևավորման և հանրային կապերի մասնագետների արած աշխատանքի կարևորության մասին, ինչը, թերևս, առանձին զրույցի թեմա է։ Առհասարակ աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է օգտագործել բոլոր գործիքները՝ հաճախ ցուցաբերելով անհատականացված մոտեցում։ Քանի որ Google-ը շարունակ նոր ալգորիթմներ է ստեղծում, ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, անհրաժեշտ է ցուցաբերել ճկունություն, լինել նորարար և ստեղծարար։
- Մարքեթինգային արշավներ կատարելիս ի՞նչ այլ առաջնահերթություններ կան, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն։
- Մարքեթինգում ընդունված է այն տեսակետը, որ սոցիալական մեդիայում ավելի արդյունավետ է ցածր հաճախականությամբ, սակայն բարձր որակով հաղորդակցություն ապահովելը։ Հաջորդիվ կարևոր է նաև տվյալների վերլուծություն կատարելը, որին միայն պետք է հաջորդի այս կամ այն բովանդակության ստեղծումը։ Դա նաև կնպաստի մարքեթինգային բյուջեների ճիշտ կառավարմանը և գովազդային արշավների արդյունավետ ու թիրախային անցկացմանը։ Օրինակ՝ թիրախային լսարանի, վերջինիս պահանջների, ակնկալիքների, հետաքրքրությունների ու նախասիրությունների վերաբերյալ պատկերացումը կբարձրացնի արդյունավետությունը և միաժամանակ վստահություն կներշնչի լսարանին, բիզնեսի պարագայում՝ սպառողին։
- Կարելի՞ է ասել՝ մարքեթինգային ռազմավարությունը բացառապես մշակվում է թիրախային լսարանի կարիքներին համապատասխան։
- Իմ կարծիքով՝ դա այնքան էլ ճշմարիտ լինել չի կարող, քանի որ մարքեթինգային ռազմավարության հիմքում մի շարք այլ դրույթներ էլ կան, որոնք ոչ պակաս կարևոր են։ Օրինակ՝ մարքեթինգով զբաղվող ցանկացած խումբ, կազմակերպություն կամ ենթակառուցվածքային միավոր, մշտապես զարգացնելով իր աշխատանքային մարտավարությունը, ոլորտում միշտ մեկ քայլ առաջ է լինում: Լիարժեք մշակված, ամուր հիմքերի վրա ստեղծված մարքեթինգային ռազմավարությունը հաջողության հասնելու կարևորագույն բանալիներից է։ Նաև չպետք է մոռանալ, որ վերջնարդյունքը միայն տվյալ ժամանակի համար չէ. կատարված աշխատանքները ճանապարհ են հարթում նաև հետագա անխոչընդոտ գործունեության համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT