ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին

Դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին:

Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Նա մատնանշել է իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացմանն օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել հյուրերին։

Ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, որն ուղղված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, հարգանքի արժանի և պրոֆեսիոնալ ծառայություններ ունենալուն։

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել են Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնք ընդգրկում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար և միգրացիոն ծառայությունները։ Այս ուղղությամբ կարևորվել է հատկապես ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագիրը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը ներկայացրել է դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի և ICITAP-ի կողմից կատարված աշխատանքները։ Կարևորվել է հատկապես պարեկային ծառայության ստեղծման և կայացման ուղղությամբ համագործակցությունը։

Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանը հյուրերին մանրամասնել են նախարարության կազմավորման և իրենց համակարգման ոլորտներում կատարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին գործերի նախարարություն և քաղաքացիական հասարակություն կապին ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարը ընդգծելով քաղհասարակության հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել այն։

Քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին, բարեփոխումների շարունակականությանը, ծառայություններում կանանց ներգրավվածությանը, Ազգային գվարդիայի կազմավորմանը, կրթական միջավայրի բարելավմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
966 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին