Ազգային արխիվում այժմ առողջ մթնոլորտ է, բազմաթիվ ծրագրեր ունեք, նախկին աշխատակիցների ազատման գործը դատարանում է. տնօրեն

Մեկ ամիս է՝ ՀՀ ազգային արխիվը նոր տնօրեն ունի: Արթուր Ստեփանյանի խոսքով՝ Արխիվի զարգացման հետ կապված առաջիկայում բազմաթիվ ծրագրեր ունեն: Վերջինիս հավաստմամբ՝ այժմ Արխիվում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ նախկին տնօրենի և մի քանի աշխատակցի հետ կապված տարաձայնությունները կոռեկտ չի համարում մեկնաբանել՝ տեղեկացնելով միայն, որ Արխիվի նախկին երեք աշխատակցի աշխատանքից ազատման հանգամանքով ընթացքում են գտնվում դատական գործեր, որտեղ Արխիվը հանդես է գալիս որպես պատասխանող։

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Ստեփանյան, պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք ծանոթանալ «Հայաստանի ազգային արխիվ»-ի նյութերին ու գործունեության բոլոր մանրամասներին: Հիմնականում ի՞նչ խնդիրներ եք արձանագրել:

- Շուրջ մեկ ամիս է, ինչ ստանձնել եմ Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները։ Այդուհանդերձ, թե՛ մրցութային փուլում, թե՛ աշխատանքի ընթացքում մեծ մասամբ ուսումնասիրել եմ Արխիվի կանոնադրական նպատակներն ու գործառույթները, ոլորտի օրենսդրությունն ու գործնականում առկա վիճակը։ Ճանաչողական և աշխատանքային հանդիպումներ են իրականացվել Արխիվի կառուցվածքային ստորաբաժանումների, բոլոր մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների և անձնակազմերի հետ, քննարկվել՝ 2022 թվականի տարեկան հաշվետվությունները, կատարողականի արդյունքները և առկա խնդիրները, տրվել են հանձնարարականներ։

Պլանավորված աշխատանքի ուղղությունները բավականին շատ են, այս պահի դրությամբ կառանձնացնեի հետևյալ հիմնական խնդիրներն ու աշխատանքի ուղղությունները՝

  • «Ազգային արխիվի» գործունեության համար նյութատեխնիկական բավարար պայմանների, ֆինանսական հոսքերի և իրավական հիմքերի ապահովում․
  • «Ազգային արխիվի» մարդկային կապիտալի զարգացում և ճիշտ օգտագործում․
  • «Ազգային արխիվի» թվայնացում և տեխնոլոգիական զարգացում․
  • Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի ապահովում, քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծում և մատուցում, թվային առցանց ծառայությունների տեսակարար կշռի բարձրացում․
  • «Ազգային արխիվի» կայքի, հասարակության և մամուլի հետ շփումների խողովակների արդիականացում:

- Ի՞նչ ծրագրեր և զարգացման հեռանկարներ ունեք, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք գործադրում:

Նյութատեխնիկական պայմանների բարելավման ոլորտում նախատեսվում է իրականացնել բարեփոխումների համապարփակ ծրագիր՝ հետևյալ ուղղություններով.

  • Շենքային և նյութատեխնիկական կարիքների գնահատում․
  • «Ազգային արխիվի» գործունեության նյութատեխնիկական ապահովության բարելավման համապարփակ ծրագրի մշակում և փուլային իրականացում՝ ելնելով առկա ֆինանսական ռեսուսներից․

Թեպետ «Ազգային արխիվի» շենքային պայմաններն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագիտական կառույցներ և իրականացնել «Ազգային արխիվի» գործունեության գնահատում առկա շենքային պայմաններում, այդուհանդերձ, «Ազգային արխիվի» շենքային պայմանները նախնական գնահատականում բարելավման և վերակառուցման կարիք ունեն։

Նախ պետք է արձանագրել, որ առկա պայմաններում պետք է դիտարկել քաղաքացիների սպասարկման համար առավել մեծ, հարմարեցված պայմաններ հատկացնելու կարևորությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզային մասնաճյուղերում։ Ընդ որում՝ պետք է դիտարկել ոչ միայն քաղաքացիներին ստանդարտ եղանակով ծառայությունների մատուցման մոդելը, այլ նաև սպասարկման գրասենյակներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը։

«Ազգային արխիվի» գործունեության վերաիմաստավորման և արդիականացման հետ կապված կարիք է առաջանալու իրականացնել «Ազգային արխիվի» մարդկային ներուժի զարգացման համապարփակ և փուլային ծրագիր հետևյալ ուղղություններով՝

  • «Ազգային արխիվի» կադրային ներուժի գնահատման մեթոդաբանության մշակում, մարդկային ներուժի գնահատում.
  • Մարդկային ներուժի տեխնոլոգիական վերապատրաստման և վերապրոֆիլավորման ծրագրի մշակում և իրականացում.
  • Նոր աշխատատեղերի ստեղծում և համալրում՝ ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների ներգրավմամբ․
  • Առկա մարդկային ներուժի կարողությունների արդյունավետ օգտագործում.
  • «Ազգային արխիվի» մարդկային ներուժի պահպանման և զարգացման պայմանների ապահովում (աշխատավարձի և սոց. երաշխիքների բարելավում, ժամանակակից և նորարար աշխատանքի պայմաններ, վերապատրտաստումների հնարավորություններ).

«Ազգային արխիվի» զարգացման հիմնական ուղղություն է դիտարկվում «Ազգային արխիվի» տեխնոլոգիական զարգացումն ու թվայնացումը։

Նախատեսվում է արդիականացնել «Ազգային արխիվի» կայքը՝ ապահովելով առնվազն հետևյալ հնարավորությունները՝

ա) Գլխավոր էջերի և ներքին էջերի բարելավված դիզայն.

բ) Արխիվի կողմից մատուցվող օնլայն ծառայությունների մասին տեղեկատվական էջեր.

գ) E-request.am կամ e-gov.am հարթակներին հղումների առկայություն՝ թվայնացված փաստաթղթերի մասով հարցումներ ներկայացնելու և հայցվող ծառայությունների համար օնլայն վճարումներ կատարելու համար.

ե) Արխիվի էլեկտրոնային բազայում պահվող հանրամատչելի փաստաթղթերի ընդարձակ որոնում.

ը) Ուսումնասիրողների և հետազոտողների համար անձնական գրասենյակի առկայություն և կոնկրետ կատեգորիայի հրապարակումներին և Արխիվի նորություններին բաժանորդագրվելու հնարավորություն.

թ) Հետադարձ կապի մասին ճշգրիտ տեղեկությունների առկայություն:

Առաջնահերթությունները որո՞նք են, որոնցով զբաղվում եք այս պահին:

Վերոնշյալ բոլոր խնդիրների լուծմանն ուղղված քայլերն էլ առաջնահերթություն են մեզ համար

  • «Ազգային արխիվի» գործունեության վերաիմաստավորում և արդիականացում
  • «Ազգային արխիվի» թվայնացում և տեխնոլոգիական զարգացում՝ նոր արդիական սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում
  • Թվային փաստաթղթերի և նյութերի արխիվի ստեղծում և վարում
  • «Ազգային արխիվի» օգտատերերին ժամանակակից թվային և ոչ թվային որակյալ ծառայությունների մատուցում
  • «Ազգային արխիվի» մարդկային ներուժի պահպանման և զարգացման պայմանների ապահովում (աշխատավարձի և սոց. երաշխիքների բարելավում, ժամանակակից և նորարար աշխատանքի պայմաններ, վերապատրաստումների հնարավորություններ)
  • «Ազգային արխիվի» գործունեության համար պատշաճ նյութատեխնիկական և ֆինանսական, ինչպես նաև իրավական, հիմքերի ապահովում

Նշված առաջնահերթությունների իրագործման մասով նախատեսում ենք մի շարք հանդիպումներ ունենալ գործընկեր կազմակերպությունների, հատկապես միջազգային կազմակերպությունների հետ։ Նշեմ, որ արդեն իսկ եղել են խորհրդատվական քննարկումներ Եվրասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի մասնագետների հետ նոր արդիական թվայնացման, արխիվային նյութերի վերականգնման համար արդիական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման ապահովման նպատակով։

- Մինչ Ձեր պաշտոնավարումը Արխիվի նախկին տնօրենի և աշխատակիցների միջև բավականին մեծ հակասություններ կային: Արխիվի բազմամյա աշխատակիցները հայտնել էին, որ Գրիգոր Արշակյանը, ճնշումներ գործադրելով և խորամանկ քայլերի դիմելով, իրենց ազատել է աշխատանքից: Աշխատակիցները նաև դատարան էին դիմել: 

- Նախկին ղեկավարի գործունեության մասով հարիր չեմ համարում որևէ գնահատական տալ, ուղղակի կարող եմ նշել, որ Արխիվի նախկին երեք աշխատակիցների աշխատանքից ազատման հանգամանքով ընթացքում են գտնվում դատական գործեր, որտեղ Արխիվը հանդես է գալիս որպես պատասխանող։

- Այժմ ի՞նչ մթնոլորտ է տիրում կառույցում, հակասությունները շարունակվո՞ւմ են:

- Հայաստանի ազգային արխիվն ունի երկար տարիների փորձ ունեցող արհեստավարժ աշխատակազմ։ Արխիվում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ։ Վստահ եմ, որ Արխիվի թիմն ամբողջությամբ ներգրաված կլինի Արդարադատության նախարարության և Արխիվի ղեկավարության նախանշած զարգացման նորարարական ծրագրերի նախագծմանն ու իրականացմանը։ 

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37894 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները