Երևան
12 °C
ՀՀ ազգային արխիվում կրկին հուզումներ են: Այս կառույցում պարբերաբար են ներքին խռովություններ առաջանում: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ կապված է նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, սակայն տնօրենի փոխվելով անգամ խնդիրները չեն վերացել, ընդհակառակը, դրանք բազմապատկվել են եւ մի փոքր էլ այլ բնույթ ու երանգ ստացել:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել ՀՀ ազգային արխիվի բազմամյա աշխատակիցներ եւ հայտնել, որ Արխիվի նոր տնօրեն Գրիգոր Արշակյանը, ճնշումներ գործադրելով եւ խորամանկ քայլերի դիմելով, իրենց ազատել է աշխատանքից:
Ըստ մեր զրուցակիցների պնդումների՝ Ազգային արխիվում աշխատանքից ազատում են տասնամյակների փորձառություն ունեցող աշխատակիցների:
Համասփյուռ Ավագյանը, որն Ազգային արխիվում աշխատում էր 2007 թվականից, համակարգել է 10 մարզերի եւ 21 տարածքային ներկայացուցչությունների աշխատանքը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ ազատվել է անհիմն կերպով, առանց նախօրոք ծանուցագիր ստանալու, եւ այլ աշխատանք չեն առաջարկել իրեն: Վերադասի բողոքից հետո Ավագյանին 2 ամսում 3 գրավոր նկատողություն է տրվել, տնօրենը մեկը կասեցրել է ոչ բավարար հիմքերի պատճառով, մյուսները բողոքարկվել են դատարանում:
«2 ատեստացիա անցած, այնուհետեւ՝ ատեստացիայի հանձնաժողովի անդամ, տնօրենի մրցույթին գրավորը 100 միավոր հավաքած անձ եմ: Մասնագիտական արխիվային օրենքի մասին թեմայով երկամյա դասընթացի եմ մասնակցել, Հայաստանի ազգային արխիվի՝ տարեկան երկու անգամ հրատարակվող «Բանբեր» ժողովածուում իմ կազմած մեթոդական մեծածավալ նյութերն են հրապարակվել»,- ասաց Ավագյանը: Նրա հավաստմամբ՝ Արխիվում տնտեսագիտական կրթությամբ եւ առանց արխիվային ստաժի պետեր ու աշխատակիցներ են նշանակվում:
Աշխատանքից ազատված Գեւորգ Կեսոյանն էլ, որը եղել է Արխիվի գիտական մասով համակարգողը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի ազգային արխիվի նոր տնօրեն Գրիգոր Արշակյանը կրկնապատկում է Արխիվում առկա խնդիրները։ Ըստ նրա՝ կարճ ժամանակ պաշտոնավարելու ընթացքում տնօրենը թույլ է տվել տարաբնույթ խախտումներ ու առերեւույթ հանցագործություններ։ Բանն այն է, որ տնօրենի մրցույթին մասնակցել է նաեւ Կեսոյանը, մրցույթում հաղթել է ե՛ւ ինքը, ե՛ւ ներկայիս տնօրենը, սակայն ներքին համաձայնություն են ձեռք բերել, որ մեկը պիտի լինի տնօրեն, մյուսն էլ՝ փոխտնօրեն: Ըստ Կեսոյանի՝ Արշակյանը խախտել է պայմանավորվածությունը, փոխտնօրեն նշանակել մտերիմ անձի, իսկ իրեն էլ մեկ այլ հաստիքի նշանակել, սակայն կարճ ժամանակ անց այն լուծարել է, հունվարի 3-ին էլ՝ Կեսոյանին ազատել աշխատանքից:
Կեսոյանը նաեւ նշեց, որ առանց պատշաճ կերպով ծանուցման եւ նոր աշխատանք գտնելու հնարավորության ստեղծման է ազատվել աշխատանքից։ Նրա պնդմամբ՝ ղեկավար կազմի աշխատակիցների պարգեւավճարները մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարի տրամադրված պարգեւավճարներին։ «Արշակյանը 1 տասնամյակից ավելի բարձրաստիճան պաշտոն է զբաղեցրել Սփյուռքի նախարարությունում, Արխիվում հավաքել է այդ նախարարությունից դուրս մղված իր ընկերներին (վարչության նախկին պետեր, Հրանուշ Հակոբյանի խորհրդական եւ այլն): Հրապարակայնորեն հայտարարել է, որ կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում է իր ընկերներին ու բարեկամներին աշխատանքի նշանակելու սկզբունքով»,- նշեց Կեսոյանը: Կեսոյանի և Ավագյանի պնդմամբ՝ տնօրենը մտածված նոր հաստիքներ է բացել իրենց համար եւ 6 ամսով նրանց այլ աշխատանքի տարել: Նրանց հավաստմամբ՝ Արշակյանն այդ ամենն արել է նպատակադրված, որպեսզի հետագայում կարողանա հեշտությամբ կրճատումներ անել:
Նա նաեւ նկատեց՝ շատ դեպքերում նոր նշանակվող աշխատողները չեն համապատասխանում հաստիքների համար պահանջվող կրթության եւ աշխատանքային ստաժի պահանջներին։
Նրանց պնդմամբ՝ Արխիվում պարգեւավճարներ են ստանում այն ղեկավարները, որոնք լուռ ու հնազանդ կատարում եմ տնօրենի պահանջը, իսկ նրանք, ովքեր խնդիրներ են բարձրացնում, գրավոր նկատողություններ են ստանում, որն ավարտվում է աշխատանքից հեռացնելով:
Մեր զրուցակիցների խոսքով՝ թույլ են տրվել բազմաթիվ այլ խախտումներ եւս։ Օրինակ՝ աշխատանքային օրենսգրքի պահանջները շրջանցելով, հավանաբար աշխատակիցներին «կառավարելի» դարձնելու նպատակով, կնքվել են որոշակի ժամկետով պայմանագրեր։
Ազգային արխիվի նախկին աշխատակիցների բողոքների եւ մեղադրանքների վերաբերյալ մենք նաեւ զրուցեցինք Արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի հետ: Արշակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթով ընտրվելով Ազգային արխիվի տնօրեն՝ ունեցել է մի համոզմունք, որ այդ կառույցում կան մի քանի հույժ կարեւոր պաշտոններ, որոնց պիտի նշանակի իրեն ծանոթ ու վստահելի անձանց:
Նա նաեւ հայտնեց՝ ազատել է այն մարդկանց, որոնք չեն հարմարվել Արխիվում տիրող նոր իրողությունների հետ: «Մեկ տարի է, ինչ Արխիվի տնօրենն եմ, մինչ այդ ամեն ինչ լսել էինք Արխիվի մասին, այն, որ կոռուպցիա կա, տեղեկանքներ են վաճառվում, գույք են վաճառում եւ այլն: Մեկ տարվա մեջ 100 քրեական գործով են եկել այստեղ: Գալիս են, կատարողի անուն չկա, չեն կարողանում հետքի վրա դուրս գալ: Իմ առաջին հանձնարարականն այն է եղել, որ արխիվային ցանկացած տեղեկանք տրամադրողի՝ կատարողի անուն-ազգանունը տակը լինի գրված»,- ասաց նա:
Ազգային արխիվի 341 հաստիքից 35-ը կրճատվել է: Այժմ կա 306 հաստիք: «Հաստիքների կրճատման եւ օպտիմալացման հաշվին 10-30 տոկոս աշխատավարձ եմ բարձրացրել»,- նշեց Արշակյանը: Տնօրենը նաեւ հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ազատվածների մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են: Նա նաեւ շեշտեց՝ իր գալուց հետո չի փոխել ո՛չ վարորդին, ո՛չ էլ քարտուղարուհուն, որը երկար տարիներ աշխատել է նախկին տնօրենի հետ: «Նախկին աշխատողների բազա եմ ստեղծել եւ իրենց էլ ասել եմ, որ հնարավորության դեպքում նրանց հետ եմ վերադարձնելու, խոսքը ոչ կենսաթոշակայինների մասին է»,- ասաց Արշակյանը:
Անդրադառնալով Համասփյուռ Ավագյանին փոխարինած անձին՝ Արշակյանը շեշտեց, որ առավել քան գոհ է այդ անձի աշխատանքից: Նկատենք, որ Համասփյուռ Ավագյանին փոխարինել է Վաղինակ Գեւորգյանը, որի հետ ժամանակին Արշակյանն աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում:
Տնօրենը նշեց, որ տիկին Համասփյուռը վատ ղեկավար է եղել: Մեկ տարվա մեջ երկու խիստ նկատողություն է ստացել: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատողություններ է ստացել նա, Արշակյանն ասաց, որ առաջին նկատողությունը տրվել է այն բանից հետո, երբ ծառայողական քննության ժամանակ գիրքը նետել է իր վերադասի վրա. «Բոլոր աշխատակիցներն ինձ բողոք են գրել, խնդրել, որ տիկնոջ նկատմամբ կիրառենք համապատասխան քայլեր, որովհետեւ խանգարում է բնականոն աշխատանքին»:
Նա վստահեցրեց, որ տիկին Համասփյուռը կոնֆլիկտի մեջ է եղել Արխիվի երկար տարիների աշխատակիցների հետ: «Նրան հնարավորություն է տրվել մի քանի տեղ իրեն դրսեւորելու, թող կարողանար պատշաճ դրսեւորել ու կոնֆլիկտ չստեղծել»,- ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է Կադրերի բաժնի վարիչ Նարինե Գյուրջյանի ազատմանը, Արշակյանն ասաց, որ նա կոմպետենտ չի եղել. «Գյուրջյան Նարինեն ոչ կարգապահ աշխատողներից է եղել: Նա շատ հեռու էր այն գործառույթներն իրականացնելուց, որոնք իրեն վստահված են եղել: Նրան նախատեսել էի կրճատել, բայց խնդրելուց հետո հնարավորություն տվեցի դրսեւորվելու նորաբաց կինո-ֆոտո արխիվում»: Նոր աշխատանքը 30-40 տոկոսով ավելի բարձր վարձատրվող է, քան նախորդը, սակայն, տնօրենի պնդմամբ, Գյուրջյանն աշխատանքի փոխարեն Համասփյուռ Ավագյանի հետ միասին տարված է եղել բամբասելով եւ միջանձնային հարաբերություններ պարզելով:
Տնօրենը նաեւ թվարկեց այն աշխատանքները, որոնք իր պաշտոնավարման օրոք են արվել: «Տեսահսկման, տեսաձայնագրման համակարգ ենք տեղադրել, քանի որ ԱԱԾ-ի կարգավիճակ ունի Արխիվը, այն բոլորիս հիշողությունն է: Պատկերացնում եք՝ այսքան տարի այստեղ ցանցային համակարգ չի եղել, կրիչով են փոխանցել նյութերը: Երկու գերհզոր սերվերներ ենք տեղադրում, օդափոխման նոր համակարգեր: Հերթագրման համակարգ անգամ չկա: Մարդիկ իրար չեն սպանում, հերթեր չեն գոյանում, ցիվիլիզացիա չի եղել այստեղ, որն արվում է հիմա»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT