Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդակցությանը ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի 2022թ. կատարած աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես՝ զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:
Նախ ներկայացվել է հաշվետվություն հարկային մարմնի 2022թ. գործունեության վերաբերյալ: Ըստ այդմ՝ զեկուցվել է 2022 թվականի հարկային եկամուտների և պետական տուրքի մասին:
Նշվել է, որ հարկային եկամուտները նախորդ տարվա ընթացքում կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 21 %-ով: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ՝ 704 հազար, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է՝ կազմել է 230 հազար դրամ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում շահառուներին հիփոթեկային վարկերի գծով վերադարձվել է 36 մլրդ դրամ եկամտային հարկ, շահառուների թիվը կազմել է 29 հազար: Ըստ պատասխանատուների՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է, օրինակ՝ 2017 թվականին արտոնությունից օգտվել է ընդամենը 2 հազար 400 շահառու: Այս համատեքստում, զեկուցվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման, փոխհատուցվող գումարների (ԱԱՀ) միասնական հաշվին մուտքագրման ժամկետի կրճատման մասին:
ՊԵԿ նախագահը զեկուցել է նաև 2022թ. ընթացքում իրականացված կարևոր միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ մանրամասներ է ներկայացվել համալիր հարկային ստուգումների ռիսկային չափանիշների վերանայման, «Թեմատիկ ուսումնասիրություն» հսկողության տեսակի սահմանման և հարկ վճարողների բողոքները քննելու նոր մեխանիզմի սահմանման մասին: Իրականացված վերլուծությունների արդյունքում բազմաթիվ հարկ վճարողների ճշգրտել են իրենց պարտավորությունները՝ 31 մլրդ դրամով:
Հաջորդիվ ներկայացվել են մաքսային համակարգում 2022 թվականին իրականացված փոփոխությունների ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցման աշխատանքներին: Նշվել է, որ կրճատվել է պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների ներկայացվածությունը: Դեկտեմբերի 1-ից սահմանային կետերում հսկողությունն իրականացվում է միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից: Նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին 24/7 ռեժիմով: Արդյունքում՝ ապրանքների բացթողնման ժամանակահատվածն էապես կրճատվել է:
Սահմանային անցակետերում ապրանքների շարժի հետագծելիության համակարգի ներդրման շրջանակում ապահովվել է սահմանային անցումային կետի բոլոր դերակատարների գործողությունների թափանցիկություն, թիրախային հսկողություն՝ մաքսային գործընթացների նկատմամբ: Պետական սահմանի անցման կետերում ռենտգեն հսկողության ռիսկերի համակարգի բարելավման շրջանակում նվազել է ռենտգեն հսկողության ընտրանքային տոկոսը, ինչը բերում է հերթերի նվազեցմանը:
Մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխության շրջանակում 2022թ․ մայիսից 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գործարքի արժեքի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի (տնտեսվարողի կողմից ներկայացված արժեքների հիմք ընդունում) որոշման դեպքերը շուրջ 30%-ով։ Արդյունքում՝ ապրանքների հայտարարագրման ժամանակահատվածը կրճատվել է: Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը, կրճատվել վճարների վերադարձման ժամկետները:
Թույլատվական փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրման շրջանակում թվով 5 ենթահամակարգերը գտնվում են թեստավորման, լրամշակման կամ գերատեսչությունների հետ վերջնական համաձայնեցման փուլում: Նշվել է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման արդյունքում տնտեսվարողների համար էապես խնայվում է ժամանակ, ֆինանսական միջոց, անհարկի վատնվող ռեսուրսներ։ Նրանք խուսափում են հավելյալ հնարավոր խոչընդոտներից և անհարկի գործողություններից։ Հանվել են փաստաթղթային ոչ ֆորմալ մի շարք գործընթացներ՝ հայտարարագրի գրանցման անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել մաքսատուն, ապրանքների մաքսային հայտարարագրերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ առանց նախապես մաքսատուն այցելելու: Արդյունքում տեղի է ունեցել «Կանաչ ուղի» մաքսային ընթացակարգի դեպքում մաքսային մարմնի հետ շփման բացակայություն:
2022 թվականին իրականացված փոփոխությունների շրջանակում մանրամասներ է ներկայացվել նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ հսկողության ուժեղացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ ներկայացվել են ժամանակավոր պահպանման պահեստների համար նոր պահանջներ, ստուգումների արդյունքում բարելավվել են պահեստների պայմանները, սահմանվել են մաքսային ներկայացուցիչների նկատմամբ ստուգումներ իրականացնելու նոր մոտեցումները, «անմաքս առևտրի խանութի» տիրապետողների նախաորակավորման կարգը:
Զեկուցվել է նաև մաքսային ծառայության համակարգի բարեփոխման, կադրերի ներգրավման նոր համակարգի մասին: Ըստ այդմ՝ տեղի է ունեցել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատան նոր կադրերի համալրում: Մաքսային ծառայության պաշտոնների նշանակվել է (այդ թվում՝ ժամկետային պայմանագրային հիմքով) շուրջ 130 մասնակից։
Առաջիկա անելիքների շրջանակում խոսվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Էտալոնային մոդելի, iTRADE-ի, բիզնես պրոցեսների շարունակական վերանայման, ավտոմատ բացթողնման համակարգի ինստիտուտի գործարկման և ռեզերվների ստեղծման նպատակով լավագույն սարքավորումների ձեռքբերման մասին:
Ներկայացվել են նաև թվայնացման ոլորտում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ զեկուցվել է անտեսանելի վարչարարության, կանխարգելող միջոցառումների անցման և հարկ վճարողների և ԱՏԳ իրականացնողների սպասարկման որակի բարձրացման մասին: 2022թ․ նոր էլեկտրոնային համակարգերի շրջանակում կարևորվել է E-VAT համակարգը (շուրջ 1 մլրդ․ դրամ հարկային եկամուտ), մոնիթորինգի համակարգը (Մեծ Տվյալների վերլուծություն), հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի էլ. համակարգը, մաքսային և այլ վճարների գանձման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացի մասով ընդգծվել է թույլատվական փաստաթղթերի մեկ պատուհան, կշեռքների կենտրոնացված համակարգերը:
Անդրադարձ է կատարվել նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանաբար բարելավմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես, ընդգծվել է հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում), ռիսկերի համակարգի ներդրմանը և միջազգային համագործակցությոանն ուղղված միջոցառումներին:
Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մաքսային բնագավառում հետևողական աշխատանքներ տանել կապիտալ ծրագրերի, մասնավորապես, սահմանային անցման կետերի բարելավման, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցման ու բարելավման ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երկրաշարժ Սև ծովում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ
Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ
ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT