Փորձել եմ անտեսել Վարդանյանի` խնդիրներ ծնող հայտարարությունները, ոմանց՝ իշխանությունը վերադարձնելու փորձերը. Հայրիյան

Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը աղմկահարույց հայտարարություն է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ մեղադրելով ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակություն ունենալու մեջ ու հայտարարել, թե այլևս չի կարող հանդուրժել նրա` իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու անթաքույց փորձերը: 

Հայրիյանը այս ամենի համար մեղադրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու նշել, որ վերջինս սխալ քայլ է կատարել:

Հայրիյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք` 2020թ. դեկտեմբեր ամսից ես ընդունել էի ԱՀ առողջապահության համակարգում ծառայելու առաջարկը, շուրջ երկու տարի ծանր ու գրեթե շուրջօրյա աշխատանք ենք կատարել Արցախի բազմաչարչար ժողովրդի առողջապահական խնդիրները մի փոքր մեղմելու համար: 2022թ. նոյեմբեր ամսում Արցախի Հանրապետության պետական նախարար էր նշանակվել Ռուբեն Վարդանյանը, ում հայտարարություններն ու գործողությունները ի սկզբանե գնահատելով որպես տարօրինակ ու անհասկանալի, ամեն դեպքում մտածել եմ, որ նրան կամ պետք է օգնել, կամ չխանգարել:

2022թ. նոյեմբերի 23-ին ազատվելով առողջապահության նախարարի պաշտոնից, հաջողություն եմ մաղթել Ռուբեն Վարդանյանին, խոստանալով, որ շարունակելու եմ մեր պետության աջակիցը լինել, իսկ պետականության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեպքում կրկին ելնել պայքարի: Երկար ժամանակ փորձել եմ անտեսել Ռ.Վարդանյանի` ակնհայտ խնդիրներ ծնող հայտարարությունները, արցախցուն հայրենասիրություն սովորեցնելու տգեղ ու պարզունակ փորձերը, Արցախի պատմության ամենախայտառակ ու ամենասուբյեկտիվ  (դերակատարների ու միջնորդների շրջանառվող անուններին չեմ անդրադառնում) կառավարությունը ձևավորելու որոշումը (չհաշված որոշ բացառություններ), պետական ծառայությունից բացարձակ անտեղյակությունը, բայց այլևս չեմ կարող հանդուրժել նրա` իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու այլևս անթաքույց փորձերը: Հաշվի առնելով ներպետական կյանքի կայունության ու անխռով լինելու կարևորությունը, մեր ժողովուրդը երկու տարի մեծահոգաբար հանդուրժել է նրանց ոչ նրա համար, որ առաջին իսկ հարմար պահին կրկին տեղի ունենա պետությունն այս օրին հասցրածների իշխանության վերադարձ: Անկասկած է, որ այս ամենի հեղինակը և պատասխանատուն Արցախի Հանրապետության նախագահն է, ով իր սխալ քայլով Արցախի` առանց այդ էլ տանջված ժողովրդին կանգնեցրել է այս պետականակործան ճանապարհին:

Այս ամենի համար պատասխանատու ենք նաև մենք և ես ստանձնում եմ իմ պատասխանատվությունն ու պայքարը:

Առաջիկայում առավելագույն ակտիվությամբ կներկայացնեմ իմ տեսակետն ու այն խնդիրները, որոնք կանգնած են Արցախի առջեւ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20174 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ