Բացահայտ ահաբեկչություն. Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

22/01/2023 schedule10:56

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։

Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ Նույն օրվա երեկոյան հայտնի դարձավ, որ վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:

Սակայն 1 օր անց՝ հունվարի 18-ին, պատկերը կրկնվեց:

Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա, ինչի պատճառով Արցախի ամբողջ տարածքում 4-ժամյա հովհարային անջատումներ են:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումն Ադրբեջանը խափանել էր նաև դեկտեմբերի 13-ին, այն վերականգնվել էր 3 օր անց՝ դեկտեմբերի 16-ին:

Հայաստանից Արցախ գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին ևս Ադրբեջանը 2 անգամ խափանել էր Արցախի գազամատակարարումը։

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
910 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը