Սպան, որը խոսում է բանակի «բարդակի» մասին, գիտակցում է, որ իր այդ «ճեպազրույցը» «բարդակի» մի դրսևորում է. Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո դասակի հրամանատարի արտահայտած մտքերին և խոսույթին։

«Չգիտեմ, սպան, որ խոսում է բանակի «բարդակի» մասին, ինքը գիտակցում ու պատկերացնու՞մ է, որ հենց իր այդ «ճեպազրույցը» «բարդակի» մի դրսեւորում ու օրինակ է»,-գրել է Բադալյանը:

Ըստ քաղաքագետի, նրա խոսքերը շատերն են արժանացրել հավանության, առավելապես այն պատճառով, որ բանակի «բարդակի» պատասխանատու է անվանում բոլորին՝ սկսած վարչապետից, պաշտպանության նախարարից, ԳՇ պետից, ու այդ թվում նաեւ իրեն: Իսկապես համարձակ ու շիտակ գնահատական է, որը իհարկե տարբեր մարդիկ հավանության են արժանացրել տարբեր պատճառներով: Մի զգալի մասն էլ լոկ այն բանի համար, որ սպան թիրախավորում է բարձրագույն ղեկավարությանը:

Բադալյանի կարծիքով, այն, որ սպան ողբերգական դեպքի վայրում ճեպազրույց է ունենում լրագրողական խմբի հետ, արդեն իսկ «բարդակի» դրսեւորում է: Բանակի, ոստիկանության, ԱԱԾ, եւ այդօրինակ համակարգերի եւ լրագրողների շփումը երբեք չի կարող ու չպետք է լինի «ոտքի վրա»: Մի երեւույթ, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել ու շարունակում է լինել համատարած:

Քաղաքագետը փաստում է, որ դեռեւս 2014-15 թվականներից մի շարք անգամներ գրել է այն մասին, որ մեր առաջնագիծը դարձել է լրագրողական «ռեալիթի-շոուների» տաղավար՝ ով ֆոտոապարատը կամ տեսախցիկը վերցնում է, գնում է առաջնագիծ զինվոր ու սպա խոսեցնելու, ու նրանց նվիրվածության ֆոնին սեփական վարկանիշը ձեւավորելու:

Դա բանակ-հասարակություն կապ չէ, դա բանակի «հասարակացում» է: Բանակ-հասարակություն կապը պետք է ունենա պետական մանրակրկիտ մշակված կոնցեպտ, ու շփումը պետք է լինի ըստ դրա, առավել եւս արտակարգ պատահարների դեպքում:

«Լրատվամիջոցները, այո՝ պետք է հարցախեղդ անեն բանակի ղեկավարությանը, քաղաքական ղեկավարությանը, քննչական մարմիններին, հասարակությունը պետք է պահանջի հրաժարական ու տա ամենախիստ գնահատական, բայց այդ ամենում չպետք է լինի «ոտքի վրա ճեպազրույց» տվող սպա, չպետք է լինի, ինչի մասին էլ խոսի այդ սպան»,-գրել է Բադալյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2278 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները