Երևան
12 °C
Երեկ Հայաստանի Հանրապետությունում գործող «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որը սպասարկում է 1998-2008 թվականներին Հայաստանի ղեկավարը եղած Ռոբերտ Քոչարյանի քաղաքական օրակարգը, հրապարակել է հունվարի 19-ին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից կադրեր:
Հրապարակված տեսանյութում (հաշվի առնելով առկա գերզգայուն կադրերը՝ չենք հրապարակում) հեռվից նկարահանված է կացարանի հրդեհը, իսկ համացանցում հրապարակված տարբերակում լսվում են ճիչեր ու աղաղակներ:
Բաց վերքի վրա աղ լցնելու հրապարակումը հեռուստաընկերությունն արել է «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհից» վերտառությամբ:

Տեսանյութը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահը սպասարկող շրջանակները տարածել են նաև սոցիալական տարբեր հարթակներում՝ հնարավորինս լայն սփռում հաղորդելով դրան՝ ողողված քաղաքական երանգավորմամբ՝ ուղղված պետության դեմ:
Ի հակադրումն ողբերգությունը քոչարյանական քաղաքական շահին ծառայեցնող զանգվածի՝ հանրությունը խիստ քննադատության է ենթարկում դրա հրապարակումը, այն առաջացրել է հազարավոր քաղաքացիների արդար վրդովմունքը, կա խիստ պահանջ հեռացնել տեսանյութը բոլոր հարթակներից: Կարելի է հազարավոր մեկնաբանությունների հանդիպել, որտեղ նշված է՝ տեսանյութը դիտելուց հետո բազմաթիվ մարդկանց ինքնազգացողությունը վատացել է:
Օգտատերերը նաև ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից նիստ հրավիրել և լիցենզիայից զրկել տվյալ հեռուստաընկերությանը:
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA, պարոն Տիգրան Հակոբյան,
Որպես քաղաքացի՝ պահանջում եմ հրավիրել ՀՌՀ նիստ և քննարկման առարկա դարձնել 5 TV Channel / 5-րդ ալիք-ի կողմից մի տեսանյութի (որը նկարահանված է եղել անհայտ կասկածելի անձի կողմից, ով օգնություն ցուցաբերելու փոխարեն ընտրել է այս տարբերակը) եթեր հեռարձակման փաստը, որում երեկ տեղի ունեցած ողբերգական հրդեհի կադրերն են՝ զուգորդված բղավոցներով։
Պահանջում եմ խստագույնս, ընդհուպ մինչեւ տվյալ ՀԸ-ին լիցենզիայից զրկելու գործընթաց սկսել. հանրության լայն շրջանակներին տեռորի ենթարկելը ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ»,- ասված է օգտատերերի շարունակաբար տարածվող պահանջում:
Որոշ օգտատերեր նաև Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն են հրավիրել հեռուստաընկերության հրապարակման ուղղությամբ՝ պահանջելով ՄԻՊ-ից հանդես գալ դատապարտող հայտարարությամբ:
Բազմաթիվ իրավապաշտպաններ, լրագրողներ, փորձագետներ, հոգեբաններ և ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ ևս դատապարտում են տեսանյութի տարածումը՝ այն համարելով լրագրողական էթիկայից դուրս գործելակերպ և անբարոյականություն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով հրապարակմանը, գրել է, որ, իր ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի հեռուստաալիքի հրապարակած տեսանյութի սարսափելի ձայները ոչ թե այրվող զինվորներին են, այլ կացարան կոչվածից դուրս պրծած ու ողբերգության ծավալը գիտակցած ծառայակցի(ներ)նը։
«Նման տեսանյութ տարածելը լրագրողական էթիկայի հետ կապ չունեցող ծայրաստիճան տականքություն է։ Ճիշտ նույն կերպ, ինչպես գործում է իրենց տերը՝ հանուն իշխանության գալու անտեսել մարդկանց, հանրության ու պետության շահը։ Լրագրողը սպասարկում է հանրության շահը, իսկ սրանք սպասարկում են Երևանի փողոցներում ցուցարար գնդակահարողի շահը։ Այս կեղտոտագույն քայլով կարծիք մի կազմեք լրագրողական համայնքի մասին»,- հավելել է Իոաննիսյանը:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ գրել է. «Ինչքան չարացած լինես այս տանջված ժողովրդի ու երկրի վրա, որ այրվող մարդկանց ձայներով տեսանյութը դնես ու տարածես, ինչ է թե հասարակությանը փողոց հանես: Դուք հայրենիք, կարմիր գծեր ու սրբություն չունեք... Դուք թքած ունեք նահատակված տղերքի ընտանիքի անդամների զգացմունքների ու հոգեկան տառապանքի վրա, որոնք կարող են դիտել ու խելագարվել։ Դուք թքած ունեք նրանց ընտանիքի մանկահասակ անդամների վրա, որոնք դա կարող են դիտել տարիներ անց համացանցից։ Կարծում եմ՝ ՄԻՊ-ը պետք է հանդես գա հայտարարությամբ, նույնը՝ մեդիա իրավապաշտպան կազմակերպությունները, այդպիսի ԶԼՄ-ները պետք է մարգինալացվեն, մերժվեն լրատվական համայնքի կողմից, փակվեն։ Հասարակությունը պետք է համախմբված բողոքարկի ու համացանցից վերացնի այդ անմարդկային տեսանյութը։ Իմ կարծիքով՝ սա պարունակում է հանրային առողջությունն ու բարոյականությունը գիտակցաբար վնասելու հանցագործության տարրեր...»:
«Մի շարք լրատվամիջոցների, երբ «կոյուղի» էի անվանում, ճարվում էին հռոմիպապեր, որ ինձ ավետարանին էին ուզում ծանոթացնել։ Որ ժամանակին դրանց տակից սեւ փողերը հաներ իշխանությունը, էսօր էդ տեսանյութը՝ վառվողների ճիչերով, չէիք տեսնի։ Ով էդ կոյուղուն հարցազրույց տվեց, ով դրանց բարեւ տվեց, բարեւ առավ, ինձ բարեւ չտա»,- գրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Ի դեպ, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունից արձագանքել են քննադատություններին՝ գրելով, թե տեսանյութը արել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, իսկ նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում:
«Տեսանյութը տրամադրած քաղաքացին նրա ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյութում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները»,- ասվում է հեռուստաընկերության գրառման մեջ:
Նկատենք, իսկ հեռուստաընկերությունը հրապարակումն արել էր «15 զինվորի զոհվելու պահը» վերտառությամբ:
Նշենք՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այս պահի դրությամբ դեռ պաշտոնական արձագանքներ չկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT