Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ առաջարկեց Կառավարության օրակարգի բոլոր հարցերը դարձել չզեկուցող, քանի որ այս իրավիճակում նպատակահարմար չէ այլ հարցեր քննարկելը:
Նա միայն անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի երեկվա՝ հունվարի 18-ի ընդունած զեկույցին:
Վարչապետի խոսքով՝ զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատվել է որպես հրադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատվել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ արվել դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ բոլոր տարածքներից։
«Սա Եվրոպական խորհրդի անունից է, որ համոզմունք է հայտնում առ այն, որ ռազմական միջոցներով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ, դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար տարածքային ամբողջականության ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։ Մտահոգություն է արտահայտում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ անում ադրբեջանական իշխանություններին ազատել հայ ռազմագերիներին»,- մանրամասնեց վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու մտահոգությունը, տեղահանված անձանց և փախստակաների վերադարձը, տարածքային ամբողջականությունը․ «Ողջունում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայությունը և կոչ անում Եվրամիության խորհրդին ընդլայնել Եվրամիության տեղակայված փորձագետների քանակը, ամրապնդել ներկայությունը տարածքաշրջանում։ Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։ Պահանջում է Ադրբեջանից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»:
Եվրոպական խորհրդարանի զեկույցը ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Վարչապետի խոսքով՝ այս փաստաթուղթը միայն ՀՀ-ի մասին չէ, այն շատ ծավալուն փաստաթուղթ է։ Նրա կարծիքով՝ ընդունված փաստաթուղթը արտահայտում է օբյեկտիվ իրականությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT