«Մենա՞կ ես, բարձրանա՞մ տուն, գնա՞նք մի տեղ». «Յանդեքսի» անհավասարակշիռ վարորդը սեռական առաջարկություններ է արել աղջկան

Հայաստանում տաքսի ծառայությունների խնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Քաղաքացիների դժգոհությունները պայմանավորված են ոչ միայն դրանց սակագների, այլ նաև շատ մեքենաների դեպքում սանիտարահիգենիկ վիճակով, վարորդների՝ հանրային ծառայություն մատուցելու՝ տարրական նորմերին չտիրապետելու, հաճախ երիտասարդ աղջիկներին տարբեր տեսակի առաջարկություններ անելու մասով:

Այդպիսի մի օրինակ է երևանաբնակ Տաթևի հետ պատահած դեպքը, որին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդը ենթարկել է վիրտուալ սեռական ոտնձգության։

«Հայկական ժամանակ» հետ զրույցում նա մանրամասնում է՝ «Յանդեքս»-ից օգտվել է երեկ՝ 00։00-ից հետո, երբ կանչ է գրանցել, որպեսզի տուն գնա։ Նրան մինչև մեքենան ճանապարհել են ընկերները, վճարել գումարը, իսկ ահա ընթացքի ժամանակ երիտասարդ վարորդը սեքսուալ բնույթի առաջարկություններ է արել աղջկան։ Տաթևի խոսքով՝ թեև ինքը չի արձագանքել կամ խուսափողական պատասխաներ է տվել, սակայն վարորդը շարունակել է առաջարկություններ անել:

«Ոչ ադեկվատ խոսակցություն էր, հարցերը մոտավորապես այսպիսինն էին՝ «ի՞նչ ձևի տղաներ են դուր գալիս», «տո՞ւն ես գնում», «մենա՞կ ես ապրում», «կարո՞ղ է գնանք մի տեղ, երեկոն շարունակենք», «կարո՞ղ է բարձրանամ տուն», «ես ամեն մեկին չէ, որ նման առաջարկներ եմ անում», «մեծավարի քեզ բան եմ ասում»: Ես ակնհայտ հասկացնում էի, որ խոսելու մտադրություն չունեմ, բայց նա շարունակում էր։ Անադեկվատ մարդու տպավորություն էր թողնում»,- մեր զրույցում պատմում է Տաթևը։

Ըստ նրա՝ խոսակցությունը դադարեցնելու ու նաև մի փոքր անվտանգ զգալու համար այդ պահին զանգահարել է ընկերոջը, որպեսզի վարորդը հասկանա, որ նա կապի մեջ է ինչ-որ մեկի հետ։ Սակայն խոսակցությունը ընդհատվել է ինչ-որ պատճառով, և վարորդը շարունակել է նույն պահվածքը դրսևորել․ «Սկսեցի վախենալ, որովհետև մեքենայի մեջ էի անադեկվատ մարդու հետ, և ամեն ինչ հնարավոր էր։ Սպասում էի ամեն ինչի։ Կարող էր մեքենայի դռները փակել և վարել, որ կողմ ցանկանար։ Մեր շենքին մոտ էինք արդեն, վրան գոռացի՝ ասելով կանգնեցրու մեքենան, և նա ընթացքը դանդաղեցրեց։ Փախչեցի դեպի շենքը»:

Տաթևի համար անհանգստացնող է եղել նաև այն, որ հավելվածի տեսանելի հատվածում չկա որևէ կոճակ, որի միջոցով հնարավոր կլինի ինչ-որ մեկին տեղեկացնել, որ վտանգի մեջ ես․ «Միայն ինչ-որ ֆունկցիա կա, շատ պատուհաների տակ թաքնված, որի մեջ պետք է ծանոթի հեռախոսահամար մուտքագրես, բայց կոնկրետ ոչինչ չկա, որի միջոցով կարող ես ահազանգել»։

Վերջինս ասում է՝ «Յանդեքս» ծառայությունից օգտվում է երկար ժամանակ, սակայն նման դեպք իր հետ առաջին անգամ էր պատահում։ Տեղի ունեցածի վերաբերյալ նա տեղյակ է պահել «Յանդեքս» ծառայությանը, որտեղից նրան ընդամենը ասել են, թե այդ վարորդը այսուհետև չի ընդունի իր պատվերը: Տաթևի հարցին՝ վարորդը հեռացվելո՞ւ է համակարգից, թե՞ ոչ, ծառայությունից պատասխանել են, որ այդ տեղեկատվությունը չեն կարող իրեն հայտնել։

Պատահածի մասին նա նաև գրել է «Ֆեյսբուք»-ում, որից հետո ծառայությունը նորից է կապ հաստատել նրա հետ, հայտնել, որ «Յանդեքս»-ի մասնագետները կուսումնասիրեն, եթե Տաթևը տրամադրի այն հեռախոսահամարը, որով կատարել է պատվերը։ Ծառայությունից նաև հայտնել են, որ տվյալ վարորդի վերաբերյալ կարծիքները վերցվել են հատուկ հսկողության տակ։ Կրկնակի բողոքների դեպքում նոր ամբողջությամբ կարգելափակեն նրա հնարավորությունները։

«Կատարվել է լրացուցիչ աշխատանք։ Դա լրջորեն ազդում է նոր պատվերներ ստանալու՝ վարորդի հնարավորությունների վրա, ուստի նա շահագրգռված է կոռեկտ, պրոֆեսիոնալ աշխատել։ Կրկնակի բողոքների դեպքում մենք անմիջապես կարգելափակենք պատվերներ ստանալու՝ նրա հնարավորությունը»,- հավաստիացրել են ծառայությունից:

«Յանդեքս» տաքսի ծառայության արձագանքում նաև խոստովանություն կա՝ միշտ չէ, որ կարողանում են կանխարգելել նման դեպքերը, քանի որ վարորդները ընտրվում են գործընկեր տաքսոպարկերի միջոցով։

Տաթևի գրառման արձագանքներում բազմաթիվ օգտատերերը ևս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանում տաքսի ծառայությունների սպասարկման վերաբերյալ՝ շեշտելով հատկապես «Յանդեքս» ծառայությանը: Կա ընդգծում, որ Հայաստանում գտնվող ռուսները նույնպես բողոքում են այս ծառայությունից: Նույնիսկ Հայաստան գալ ցանկացող ընկերներին հրապարակայնորեն զգուշացնում չօգտվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42173 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին