«Մուրացան»-ում մահացած 7 օրական փոքրիկը ունեցել է շնչական անբավարարությամբ՝ 2-րդ աստիճանի բնածին թոքաբորբ․ մանրամասներ

Հունվարի 17-ին Երևանի «Մուրացան» մանկական բժշկական կենտրոնում մահացած ալավերդցի 7 օրական փոքրիկը լույս աշխարհ էր եկել հունվարի 10-ին Ալավերդու ծննդատանը՝ կեսարյան հատման ճանապարհով, 36 շաբաթական ժամկետում։ Նրա վիճակը գնահատվել էր ծանր՝ պայմանավորված շնչական անբավարարությամբ 2-րդ աստիճանի բնածին թոքաբորբի ֆոնի վրա։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ըստ նրա՝ ռեանիմացիոն բրիգադով և ռեանիմոբիլով փոքրիկը Ալավերդու ծննդատնից տեղափոխվել էր քաղաք Երևան և, ըստ վիճակի ծանրության, ընդունվել մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման կլինիկա։

«Պայմանավորված շնչական անբավարարությամբ 2-3-րդ աստիճանի բնածին թոքաբորբի ֆոնի հիման վրա՝ միացվել է ոչ ինվազիվ վենտիլյատորի High Flow-ը օժանդակման ձևով։ Ընդունման պահին որովայնը եղել է փքված, պերիստալտիկան՝ քիչ թուլացած։ Նշանակվել է հակաբակտերիալ բուժում՝ «Բիոտաքսիմ» և «Գենտամիցիան»։ Դինամիկայում երեխան սկսել է կերակրվել, սակայն ինֆեկցիայի գեներալիզացիայի ֆոնի վրա 13/01/2023 դիտվել է վիճակի վատացում՝ ի հաշիվ նեկրոտիզացնող էնտերոկոլիտի զարգացման, կերակրումները դադարեցվել են, կատարվել է հակաբակտերիալ բուժման կորեկցիա՝ Մոքսիցին, Ամիկատոն, Մետրոնիդազոլ, համապատասխան հետազոտություններ։

Չնայած անցկացված բուժմանը՝ հունվարի 16-ին՝ ժամը 22։00 սահմաններում, դիտվել է փոքրիկի վիճակի վատացում, խիստ անհանգստություն, որովայնի առավել փքվածություն և լարվածություն։ Կատարվել է որովային սոնոգրաֆիա, որովայնի շրջադիտային ռենգենոգրաֆիա, մանական վիրաբույժի կոնսուլտացիա, միջամտության կարիք չի եղել զննման պահին։

Հունվարի 17-ին՝ ժամը 01։30, շնչական դիսթրեսի խորոցման պատճառով կատարվել է ինտուբացիա՝ N 3,5 ինտուբացիոն խողովակով և միացվել է ԱԱՇ-ին SIMV ռեժիմով, բուժմանը ավելացվել է Մերոպենեմ։ Նույն օրը՝ ժամը 02։00-ին, որովայնի խիստ փքվածության պատճառով կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում, դրենժից ստացվել է կղանքային արտադրություն։ Չնայած կատարված բուժմանը՝ հունվարի 17-ին՝ ժամը 07։20, դիտվել է սրտի կանգ, կատարվել է սրտի անուղղակի մերսում, ներերակային ադրենալին, ատրոպին, ԹԱՇ ամբուի պարկով եռակի երեսուն րոպեների ընթացքում, սակայն սրտի աշխատանքը չի վերականգնվել, և նույն օրը՝ ժամը 07։50, գրանցվել է երեխայի բիոլոգիական մահը»,- մանրամասնեց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ նշանակվել է պաթանատոմիական փորձաքննություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39253 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ