Երևան
12 °C
19 երեխա, որոնք ժամանել էին՝ «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով և շրջափակման պատճառով մնացել Երևանում, ավտոբուսով երեկ վերադարձել են Ստեփանակերտ։
Նրանց վերադարձին անդրադարձել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
Ըստ Ստեփանյանի՝ «Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցի՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին»։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկն ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։
Այնուհետև՝ ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
«Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։
Ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։
Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը, անգամ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- նկատել է Ստեփանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն
ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար
Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ
Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում
Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան
Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան
Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով
Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ
«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ
Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ
Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը
Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Իրանը նոր հարձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ. տեսանյութ
Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է
ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025թ. սակագնային արտոնության վերաբերյալ
ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա
Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ
Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի
Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից
Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ
Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության
Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան
Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը
Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT