H1N1-ի դեմ առաջարկում են «Արմենիկում» հաբը, որի խտանյութը ժամանակին կիրառել են ՁԻԱՀ-ի բուժման համար. ինչ է ասում բժիշկը

Վերջին ամիսներին Հայաստանում գրիպով վարակվածության դեպքերը մեծ տարածվածություն ունեն։ Ըստ առողջապահության նախարարության՝ մեզ մոտ հիմնականում շրջանառվում է H1N1 տեսակը։

Վիրուսի հետևանքով ՀՀ-ում պաշտոնապես հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին: Մահացած պացիենտները 35 տարեկան էին:

Վարակների տարածման շրջանում կարևորվում է ճիշտ բուժումն ու դրանց դեմ կիրառվող համապատասխան դեղամիջոցները։ Երևանի Թիվ 8 պոլիկլինիկայի թերապիայի բաժնի վարիչ Աննա Մովսիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ գրիպով վարակվածության դեպքում հակավիրուսային դեղորայքների շարքը մեծ է։ Հիվանդությունն ընթանում է տարբեր գանգատներով, և դեղորայքային բուժումը նշանակվում է՝ կախված ախտանշաններից։

«Գանգատներից ամենաշատը գլխացավերն են, ջերմության բարձրացումը, որը շարունակվում է մի քանի օր, կարող է տևել մինչև 5-6 օր։ Կոկորդի ցավերից, մկանացավերից են գանգատվում, ընդհանուր թուլությունից։ Այս տարի դիմելիությունը շատ-շատ է։ Հունվարի 3-ից աշխատանքային է, և գրեթե բոլոր թերապևտները ծանր գրաֆիկով են աշխատում։ Հիվանդները նշում են, որ հիմնականում վարակվել են ընտանիքի բոլոր անդամներով»,- մանրամասնում է Մովսիսյանը։

Եթե հիվանդությունը որևէ վնաս հասցրած չի լինում թոքերին, նշանակվում է սիպտոմատիկ բուժում, շատ հեղուկների կիրառում, թոքերը ախտահարվելու դեպքում համապատասխան հետազոտություններից հետո՝ հակաբիոտիկային բուժում, ասում է Մովսիսյանը։ Ըստ նրա՝ հակաբիոտիկներ նշանակվում են այն դեպքում, երբ որ վիրուսին միանում է այլ բակտերիա․ «Կախված հազի բնույթից նաև, եթե այն առկա է, նշանակվում են այլ դեղամիջոցներ։ Եթե հազը խորխով է լինում, ապա խորխաբերներ են նշանակվում։ Ցանկալի է, որ միշտ վիտամիններ խմեն, որպեսզի իմունային համակարգը կայուն լինի»:

Նրա խոսքով՝ լինում են նաև ինքնաբուժության դեպքեր, երբ մարդիկ այլ անձանց խորհրդով կամ իրենց ցանկությամբ ընդունում են դեղամիջոցներ, որոնք կա՛մ որևէ դրական ազդեցություն չեն թողնում, կա՛մ ավելի են բարդացնում իրավիճակը։ Թերապևտն ասում է՝ ինքնաբուժությունն անընդունելի է, հատկապես հակաբիոտիկների, որոնց առանց անհրաժեշտության ընդունումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների դեմ վիրուսի կայունությանը և հետագայում անհրաժեշտության պարագայում դրական ազդեցություն չթողնելուն։

Դիտարկմանը՝ վարակի տարածմանը զուգահեռ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսվել է շրջանառվել «Արմենուկում» դեղամիջոցը, որը ներկայացվում է որպես H1N1 վիրուսի դեմ պայքարելու և դրա կանխարգելման համար իդեալական տարբերակ, 8-րդ պոլիկլինիկայի թերապիայի բաժնի վարիչ Աննա Մովսիսյանն ասում է՝ իրենց հաստատության թերապևտները հիվանդներին այս դեղամիջոցը չեն նշանակում, սակայն կարծում են, որ այն իմունային համակարգը բարձրացնող միջոց է, հակավիրուսային դեղամիջոց։

Նկատենք՝ «Արմենիկում» դեղամիջոցի վերաբերյալ տարիներ առաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Ըստ այդ հրապարակումների՝ դեռևս 1998 թվականին ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում հայտնաբերվել է «Արմենիկում» անունը կրող դեղամիջոց, որը լիովին բուժում է դարի չարիքը հանդիսացող ՁԻԱՀ հիվանդությունը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նրա այս հայտարարությունից հետո հսկայական միջոցներ էին ներդրվել, համանուն կլինիկա էր բացվել, սակայն ԶԻԱՀ-ով որևէ հիվանդ այդպես էլ չէր բուժվել։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն էլ, ըստ մամուլում եղած հրապարակումների, այս դեղամիջոցն անվանել էր հեքիաթ, որը փուչիկ էր և պայթեց։

Դեղամիջոցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք «Արմենիկում» կլինիկա։ Այստեղից մեզ փոխանցեցին, որ ժամանակին դեղանյութը արտադրվել է որպես խտանյութ և օգտագործվել ՁԻԱՀ հիվանդության դեմ։ Հետագայում խտանյութի լեցնզիան դադարեցրել են և սկսել արտադրել դեղահաբերի տեսքով, որոնք կիրառելի են այդ թվում վիրուսային հիվանդությունների դեմ։ Կլինիկայից մեզ նաև հայտնեցին, որ սա չի նշանակում, թե հաբերը ՁԻԱՀ հիվանդության դեմ այլևս կիրառելի չեն։

Թե ՁԻԱՀ-ի, այսպես ասած, բուժման նպատակով որքա՞ն է կիրառվում այս դեղամիջոցը, վիճակագրություն առկա չէ։

Ներկայումս դեղամիջոցը մայրաքաղաքի դեղատներում վաճառվում է 22 հազար դրամով, տուփի մեջ 40 հատ է։ Դեղահաբի մեկ կոճակը վաճառվում է 500 դրամով։ Պահանջարկը, ըստ դեղատների աշխատակիցների, քիչ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40945 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին