ժամանակակից բժշկությունը հնարավոր չէ պատկերացնել առանց սրա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվել է 2 նոր բուժսարքավորմամբ

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցությամբ համալրվել է վերջին սերնդի երկու նոր բուժսարքավորմամբ:

3ae8b10e19668333d9a22ce112b6ef34e2299d0c.jpeg (2.91 MB)

Նշվում է, որ նոր սարքը, ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար Սիմոն Փխրիկյանի, թույլ է տալիս մտնել տարբեր հատվածներ և մեծացված տեսնել ախտաբանական փոփոխությունները: Սա կարևոր է հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման համար:

«Առհասարակ ժամանակակից բժշկությունը հնարավոր չէ պատկերացնել առանց այս սարքի»,- ասել է նա:

a6d6e68f0372fc92bda1dcac3e081da2285ede44.jpeg (3.19 MB)

Հայտարարության մեջ ասվում է, որ սարքերը գնվել են փրկված երեխաներից մեկի բուժման համար հավաքված գումարի տնտեսումից, իսկ պակասող գումարն ավելացրել է հիմնադրամը։

«Շուրջ երկու տարի առաջ նորածին Միշային շնչելու և ապրելու համար անհրաժեշտ էր բացառիկ վիրահատություն արտերկրում: Անհրաժեշտ առաջին բուժօգնությունը տղան ստացել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Տեղի բժիշկների և Ֆրանսիայի Նեկեր հիվանդանոցի մասնագետների համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ երեխայի վիրահատությունը կատարել Ֆրանսիայում: Հիմնադրամի և ծնողների շնորհիվ մեկ գիշերվա ընթացքում կարողացանք շուրջ 39 հազար եվրո գումար հավաքվել: Տեղի ազգությամբ հայ բժշկի՝ Եղիա Կարապետյանի ջանքերի շնորհիվ ստացանք մեծ զեղչեր, և հնարավոր եղավ տնտեսել հավաքված գումարը, որը ծնողների ցանկությամբ որոշվեց ներդնել հիվանդանոցում: Որոշեցինք երկու բուժսարքավորում գնել: Պակասող միջոցներն ավելացրեց հիմնադրամը»,- պատմել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

9a892749982d0f72d44f9d4555a95bdaa047e734.jpeg (3.75 MB)

Երեխայի հայրը՝ Արամ Տեփանյանն էլ նշել է, որ ընտրել են այն սարքավորումները, որոնցով Հայաստանի բոլոր երեխաները անհրաժեշտության դեպքում կբուժվեն անվճար։

Նշվում է, որ բժշկական կենտրոնում ամեն տարի ավելի քան 700 վիրահատություն է կատարվում, որոնց մեծ մասը էնդոսկոպիկ եղանակով։ Հիմնադրամի շնորհիվ ձեռք բերված նոր էլեկտրական դանակը հնարավորություն կտա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը՝ խուսափելով հետվիրահատական բարդություններից։

903c0d202b05673f9e7667184655ecf5adda9eaa.jpeg (4.73 MB)

«Սա վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ գերմանական սարք է, որն օգտագործվում է բաց և էնդոսկոպիկ վիրահատությունների նպատակով: Տարբեր հյուսվածքներ անջատելու համար կատարում է դրանց միջով հատում: Այսինքն՝ մի քանի անգամ արագացնում է վիրաբույժի գործը և արյունատար անոթների զոդման ֆունկցիան է կատարում, ինչն ավելի արդյունավետ է, քան նախկինում ունեցած մեր սարքերը»,- նկատել է Դավիթ Դալլաքյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական և նորածնային վիրաբուժության բաժնի վարիչ Արտեմ Այվազյանն էլ հավելել է. «Վերջին սերնդի դանակը թույլ է տալիս մեզ աշխատել ավելի արագ և ներդնել մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաները: Այս սարքը հնարավորություն է տալիս վիրահատությունը կատարել ավելի արագ: Կրճատում է հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածը»:

3009151c666d7495931fd7440c80cb87a10e2fec.jpeg (3.57 MB)

Սարքն արդեն այս շաբաթ գործի կդրվի: Նախատեսված բարդ վիրահատությունը կկատարվի հենց դրա օգնությամբ: Մասնագետները կարևոր են համարել, որ բուժկենտրոնը պարբերաբար համալրվի նորագույն բացառիկ սարքավորումներով, ինչը թույլ կտա արտերկրի փոխարեն Երևանում կատարել վիրահատություններ:

«Մենք հիվանդանոցի կողքին ենք և փորձելու ենք մի շարք փոփոխություններ կատարել: Մեր հիմնադրամի նպատակը ոչ միայն առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին օգնելն է, այլև կառուցվածքային բարեփոխումներին հասնելը»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38385 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին