Երևան
12 °C
Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում երկու տարուց ավելի է, ինչ գործում է տեղի թատերական խմբակը։ Մշակույթի տան ներսում տարբեր խմբակներ կան, բայց դրանցից ամենաէմոցիոնալն ու ակտիվը հենց թատերականի երեխաների փորձերն են։
Խինդով, ծիծաղով, երբեմն բարկությամբ, բայց վերջում չարի պարտությամբ են սկսվում ու ավարտվում թատերականցիների դասաժամերը։ Խմբակում սկզբից հաճախել է 6, հետո՝ 15, հիմա էլ՝ 10 երեխա։
Խմբակի գեղարվեստական ղեկավար Վարդգես Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է՝ դպրոց հիմնելու գաղափարը իր մոտ ծագել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ավարտելուց հետո։ Կնոջ հետ մեծ ոգևորությամբ են բացել խմբակը, որն այժմ ընդունում են որպես ընտանիք։
«Ես միշտ երեխաներիս էլ եմ զգուշացնում, որ այստեղ չենք գալիս պարզապես ժամանակ անցկացնելու, այլ սա արդեն մեր ընտանիքն է։ ԵԹԿՊ-ն ավարտելուց հետո ուզում էի բեմի հետ իմ կապը չընդհատվեր, և խմբակ ստեղծելու մտահղացումը առաջացավ։ Մենք չունենք կարծրատիպ գումար աշխատելու, մեզ համար կարևոր է, որ տվյալ երեխան սիրով գա և ցանկություն ունենա ինչ-որ բան սովորելու։ Դասավանդում ենք ես և կինս, կինս բեմական խոսք է դասավանդում։ Հիմա ընտանիքի անդամների պես միմյանց ցավով տխրում ենք, հաջողությամբ՝ ուրախանում»,- նկատում է խմբակի ղեկավարը։

Ֆինանսական աջակցություն ի սկզբանե չեն ստացել, սակայն տեղի հարցը համայնքապետարանի աջակցությամբ լուծվել է: Դասերի մասնակցության համար փոքր վարձավճար ունեն, որ գյուղի ընտանիքների գրպանին հարմար լինի։ Եթե որևէ մեկը վարձավճարի հետ կապված խնդիր է ունենում, աջակցում են, որ երեխան չզրկվի դասերից:
«Իրենց միշտ ասում եմ՝ ես ձեր ավագ ընկերն եմ։ Համայնքապետարանը հնարավորություն ընձեռեց մշակույթի տանը աշխատելու․ այդ ժամանակ համայնքը դեռ խոշորացված չէր, և նախկին գյուղապետ Հովիկ Թադևոսյանը շատ ողջունեց մեր գաղափարը։ Մեզ պետք էր տարածք, որտեղ կարող էինք ստեղծագործել»,- նշում է Առաքելյանը։
Իր սաների մասին խմբակի ղեկավարը հպարտությամբ է խոսում, ասում է՝ բոլորն էլ տաղանդավոր են։ Փորձում է նրանց նկատմամբ շատ խիստ չլինել, իսկ բարկանալն էլ բնութագրում է «փաղաքշական բարկություն»։ Երկու տարվա մեջ 4 ներկայացում են բեմադրել, որոնցից մասշտաբներով մեծն ու առաջինը հունվարի 15-ի ամանորյա ներկայացումն էր:

«Անցյալ տարի ունեինք Ամանորի հետ կապված մեծ միջոցառում, բայց այդ ժամանակ դեռ կորոնավիրուսը ակտուալ էր, և երեխաներն էլ վարակվեցին։ Ստիպված եղանք մեր դասերն էլ ընդհատել։ Ընթացքում Թումանյանի, Սարոյանի առակների վերաբերյալ ներկայացումներ ունեցանք։ Իմ ու երեխաներիս հարաբերությունները փորձում եմ մաքսիմալ անկեղծ պահել։ Նոր ընդունվող երեխա ունեմ, պետք է փետրվարից մեզ մոտ հաճախի: Մայրը տեսանյութ էր ուղարկել ու զարմացած գրել. «Չգիտեմ՝ ինչ եք արել երեխայիս, բայց լալիս է ու ցանկանում ձեր խմբակ հաճախել» (-հեղ. ժպտում է)»,- պատմում է Առաքելյանը։
Ամանորյա ներկայացմանը, որը կոչվում է «Կախարդական անտառի բնակիչները», պատրաստվել էին 22 օր։ Կազմակերպչական հարցերում մի փոքր դժվարություններ են ունեցել, բայց կարողացել են հաղթահարել։ Իրենց միջոցներով տոմսեր են տպել, որոնք վաճառել են սիմվոլիկ գնով՝ 250 դրամով:
«Մեր դահլիճում չկան ֆիքսված նստատեղեր, որոնց վրա կարելի է գրել՝ կարգ 1, տեղ 6, այսինքն՝ այնպես, ինչպես թատրոնի դահլիճներում է։ Ընդհանուր 90 աթոռ հաշվեցինք և այդքան տոմս տպեցինք։ Երկուսուկես օրում տոմսերը վաճառվեցին։ Կնոջս կատակով ասում եմ՝ մեկ երեխաներիս ներկայացման տոմսերը այդքան վաճառվեցին, մեկ էլ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի (- հեղ. ժպտում է)»։
Թատրոնի խմբակի երեխաները գրանցված են քասթինգի տարբեր ստուդիաներում, ինչպես նաև, ղեկավարի խոսքով, բանավոր պայմանավորվածություն կա հումորիստ Աշոտ Ղազարյանի հետ: «Ղազարյանն իմ վարպետն է եղել, ես նույնպես իր դպրոցում եմ սովորել։ Պայմանավորվածությունն այն է, որ իմ սաները, որոնք կցանկանան սովորել Ղազարյանի «Ծիծաղի, հումորի դպրոց ստուդիայում», կարող են ընդունվել առանց քննության։ Իսկ ԵԹԿՊ ընդունվել ցանկացող երեխաներին ես պատրաստ եմ աջակցել ամեն հարցում»,- վստահեցնում է նա:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT