Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում օծվել և բացվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով.

«Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզային քնչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, ՀՀ ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Վարդանյանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկակարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցների, Գավառ համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների ղեկավարնեի, պաշտոնական այլ անձանց, եկեղեցու կառուցման հովանավոր, բարերար Արայիկ Ավետիսյանի և սարուխանցիների հետ մասնակցեցի եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը։

Օծման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի Սարուխանի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետ Ն․Ս․Օ․ Տ․Տ․Գարեգին Երկրորդի կոնդակը, որով Վեհափառ Տերն իր շնորհավորական ուղերձն է հղում Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզային իշխանություններին ու ժողովրդին եւ «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի է արժանացնում եկեղեցու կառուցման հովանավոր եւ բարերար Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։

Օրվա առիթվ շնորհավորանքի խոսք հնչեցրեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ միաժամանակ բարերարին հանձնելով «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեցի Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Գեղարքունյաց թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ։ Եկեղեցու ճարտարապետն է արդեն երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, քանդակագործը՝ Գեւորգ Մնացականյանը։ Եկեղեցու շինարար Անդրանիկ Չիչոյանի ներկայացմամբ՝ Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եւ քառանավ տուֆակերտ շինություն է՝ 28 մետր բարձրությամբ եւ 212,5 քառակուսի մետր մակերեսով, արտաքին շքեղ քանդակներով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2601 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները