Երևան
12 °C
Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան, ռեժիսոր և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։
2018 թվականին՝ Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ, «Հայկական ժամանակ»-ի լրագրողը զրույցել էր Կիկաբիձեի հետ: Այն վերահրապարկում ենք:
Զրույցում Կիկաբիձեն պատմել էր, թե ինչպես են Հեքիմյանի հետ ծանոթացել և մի գիշերում 14 երգ գրել:
«Շատ հետաքրքիր էր, Թբիլիսիում ինձ զանգահարեց Վրաստանի «ԿԳԲ-ի նաչալնիկը» և ասաց, որ եկել է Մոսկվայի քրեական հետախուզության պետ Ալեքսեյ Հեքիմյանը և ինձ համար 14 երգ է բերել: Ես էլ այդ մարդկանց չեմ սիրում, հատկապես՝ ոստիկաններին»,- ասել էր երգիչը՝ հավելելով, որ դժվարությամբ է համաձայնվել:
«Գիշերը կոնյակ խմելով՝ երեք ժամում 14 երգ գրեցինք, խելագարվել կարելի է»,- նկատել էր արտիստը:
Վախթանգ Կիկաբիձեն, ցավով հիշելով ընկերոջ՝ Ալեքսեյ Հեքիմյանի կորուստը, ասել էր, որ այժմ ինքն է գրում իր երգերը. «Նրանք, ում հետ աշխատել եմ, հիմա շատերն արդեն չկան, իսկ ովքեր էլ կան, հասկանալի չէ, թե որտեղ են ապրում: Չեմ կարողանում գտնել մեկին, ով գրի այն, ինչ ինձ հետաքրքրում է»:
Հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է Կիկաբիձեն նույն կարծիքին, ինչ տարիներ առաջ էր, երբ ասում էր, որ առանց կինո կարող է ապրել, բայց առանց երգի՝ ոչ, հայտնի երգիչը պատասխանել էր. «Եթե ասեն, որ էլ երգել չես կարող, ոչինչ չես փոխի, ոչ մի տեղ չես փախչի, բայց ինձ դեռ չեն ասում: Առանց ֆիլմի կարելի է, բայց առանց երաժշտության՝ ո՛չ»:
Վախթանգ Կիկաբեձեն, խոսելով իր հետագա ծրագրերի մասին, նշել էր, որ նոր ֆիլմ է նկարում՝ «Վրաստանի ախտորոշում» անվանումով կատակերգություն. «Ֆիլմն ամեն ինչի մասին է՝ պատերազմի, հարևան երկրների, ընկերների, փիլիսոփայական ֆիլմ է, բայց ծիծաղելի տրագիկոմեդիա»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հայ-վրացական հարաբերությունները մշակույթի ոլորտում, Կիկաբիձեն նկատել էր, որ կա ինֆորմացիայի երկկողմանի պակաս: «Շատ կարևոր է, որ համերգներ, միջոցառումներ շատ լինեն, իսկ էնպես, մենք եղբայր երկրներ ենք, ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,- շեշտել էր նա:
Արվեստագետից հետաքրքրվել էինք, թե արդյոք տեղյա՞կ է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է, ինչ մերժվում է, վերջինս ասել էր, որ քաղաքականության մասին չի խոսելու և հրաժարվել էր պատասխանել:
Նա զայրացած հայտարարել էր, որ Սաակաշվիլիին շուտով կձերբակալեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեծանուն երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT