Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել և ցուցակներ հրապարակել «Հայաստան» դաշինքի օգտին նյութապես շահագրգռելու դեպքից՝ տեղեկացնելով, որ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում է գործի նախաքննությունը:
ՔԿ-ն հիշեցրել է, որ լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված՝ «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022թ․ օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գառնիկ Մանուկյանի և նույն մարզի Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Արտավազդ Մարգարյանի միջև հեռախոսային խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել են ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց տվյալները։
Նշվում է, որ վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան Դաշինք» գրառմամբ թվով 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա ցուցակի տեսքով, մեծ մասամբ՝ ձեռագիր, ինչպես նաև տպագիր գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա են սև և կարմիր գույներով ձեռագիր գրառումներ «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ, անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով, հեռախոսահամարներով, եռանիշ և քառանիշ թվեր, «Բարգավաճ», «Չեն ընտրելու», «Հանված է», «Չգրել», «Չզանգել», «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ։
Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 2 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+», և այլ նշումներ։
«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ հունվարի 12-ին միջնորդություններ են ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ երեք անձանց՝ Գառնիկ Մանուկյանի, Արտավազդ Մարգարյանի և Հունան Մելքոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ Մարգարյանը 2022 թվականի հունիս ամսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հունան Մելքոնյանին, որը իր հերթին նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։ Արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:
2023 թվականի հունվարի 13-ին միջնորդություններ են ներկայացնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։
Դատարանը բավարարել է Գառնիկ Մանուկյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, և նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները չեն բավարարվել:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները, դրան առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը պարզելու, նմանատիպ հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու նպատակով»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին ձերբակալվել և հարցաքննվել են ՀՅԴ-ականներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT