Երևան
12 °C
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցով հրատապ նամակ է ուղարկել Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին՝ կոչ անելով սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրավիճակի հետաքննություն, հրատապ կարգով զեկույց ներկայացնել:
Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման հերթական գործընթացը պետք է կանխվի:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակում ընդգծել է, որ Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախ) կապող միակ ճանապարհը, մեկ ամսից ավելի է, ինչ շարունակում է շրջափակված լինել, այսպես կոչված, ադրբեջանցի էկոակտիվիստների կողմից: Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչներ արտաքին աշխարհից անջատման հետևանքով բախվում են տնտեսական, հումանիտար և առողջապահական ծանր հետևանքների:
Քերոլայն Քոքսը ընդգծել է նաև առաջացած մի շարք խնդիրների մասին՝ նկատելով, որ շատ քիչ թվով պացիենտների են միայն թույլ տվել Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, սակայն կան շատերն, այդ թվում՝ քաղցկեղ ունեցող անձինք, որոնք քիմիաթերապիայի կարիք ունեն և չեն կարողանում ստանալ:
«Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է «վերահաս նոր ցեղասպանության» իրողության մասին և կոչ է անում «միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու համար» »,-շեշտել է Քերոլայն Քոքսը:
Նամակում հատուկ ընդգծվել է միջանցքի արգելափակման հետևանքով ընտանիքների անջատման մասին, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման գծի վնասման ու Ադրբեջանի կողմից դրա վերականգնումը խոչընդոտելու ու դրա ծանր հետևանքների մասին:
«Թեև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հերքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ձախողման հարցում Մեծ Բրիտանիայի մեղավորության վերաբերյալ մեղադրանքները, սակայն Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վաքիֆ Սադիկովը «երախտագիտության խոսքեր է հայտնել» դեկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիային՝ այս հայտարարությունը ձախողելու կապակցությամբ: Սա խորացրել է մտավախությունը, թե Ադրբեջանի հետ մեր Կառավարության լավ հարաբերությունները, որոնք կապված են նավթային շահերի հետ, գերակայություն կունենան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի նկատմամբ»,-նշել է նա:
Բարոնուհի Քերոլայն Քոքսն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրել է հետևյալը.
սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրավիճակի հետաքննություն
հրատապ կարգով ներկայացնել այդ արդյունքների մասին զեկույց Արտաքին, գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակին
հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ գնահատելու իրականությունը Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի համատեքստում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT