Երևան
12 °C
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար մեղադրվող, Երևան քաղաքի բնակիչ Բ. Ա.-ն կալանավորվել է։
Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Նշվում է, որ Երևան քաղաքի բնակիչ Բ. Ա.-ն երկու այլ անձանց հետ թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:
Դատախազական խմբի հսկողության ներքո քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները ստացել են առավելապես Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված, իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ըստ դատախազության՝ վերոնշյալ հանցավոր կազմակերպության մասնակիցները թմրամիջոցների մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով:
«Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթային հաշիվների:
Այնուհետև նույնանման եղանակով դրանք փոխանցվել են հանցավոր կազմակերպությունը ստեղծած և ղեկավարող անձանց, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցակիցների կողմից (վարույթն իրականացնող մարմնի կողմից բացահայտված վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը):
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Բ. Ա-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մաս, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
Նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Բ. Ա-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է:
Հսկող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Բ. Ա-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT