Սա ոչ թե պայքար է շրջափակման դեմ, այլ պայքար է մեր հողի վրա մեր օրենքներով և մեր արժեքներով ապրելու․ Ռուբեն Վարդանյան

Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում Արցախի ժողովրդի պայքարը ոչ միայն շրջափակման դեմ է, այլ նաև պայքար է՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար:

Այս մասին այսօր տեղի ունեցած «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ընթացքում ասել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Արցախը շրջափակման մեջ է արդեն 32 օր։ Սա նշանակում է, որ առկա է պարենային ապրանքների, ենթակառուցվածքների, բժշկության հետ կապված խնդիրներ:

Պետնախարարը նաև բարձրաձայնել է՝ մարդիկ կան, որոնք, ցավոք, մահացել են, և նրանց չեն կարողանում հողին հանձնել։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Արցախում խնդիրներ չկան՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նրանք պարզապես չեն ցանկանում իրականությունն ընդունել. «Ադրբեջանական կողմի հաշվարկներով 1 ամսվա ընթացքում միջանցքով անցել է 400 մեքենա, իսկ մինչև շրջափակումը 1 օրվա մեջ անգամ շատ ավելի շատ մեքենաներ են անցել, քան այս ամբողջ 1 ամսվա ընթացքում, ինչը նշանակում է ադրբեջանական կողմն իր հայտարարություններով հաստատում է, որ Արցախում ճգնաժամ կա»:

Պետնախարարի խոսքով՝ միջանցքի փակման հետևանքով ամենուր խնդիրներ են, այդ թվում՝ անջատված ընտանիքներ և այլն:

«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց: Ժողովուրդը, պետությունը միասին այս դժվար ժամանակում միացել են: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է:

Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, մինչև այդ շրջաններում տեղի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին: Սա ոչ թե շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ մեր ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
922 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ